Տրենտո քաղաքը տեղակայված է Իտալիայի հյուսիսային հատվածում ՝ Ալպերի ստորոտում ՝ Ադիժ գետի ակունքներում: Այն  հայտնի է բոլոր մայրցամաքների հանգստացողների կողմից: Բարձր լեռները շրջապատում են քաղաքը, որը հարմարավետ է, ինչպես օրորոցը և ձգված է լայն սառցադաշտային հովտում, ուստի այստեղ գերակշռում է լեռնային կլիման: Ձմեռային շրջանը ցուրտ է ՝ նվազագույն տեղումներով: Ամռանը տեղումները շատ են և, որպես կանոն, խոնավությունը բարձր է: Հետևաբար, ամառային ժամանակահատվածում շոգ է: Այստեղ կան բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր: Գեղատեսիլ բնությունը, մաքուր լեռնային օդը և Ալպերը, մագնիսի պես ձգում են հանգստացողներին և լեռնադահուկային սպորտի սիրահարներին:

Տրենտոյում հյուրանոցները և հյուրատները շատ են, կան վայրեր, որտեղ կարելի է լավ զվարճանալ և հանգստանալ: Տրանսպորտային  հաղորդակցությունը լավ է աշխատում, սակայն քաղաքում օդանավակայան չկա, ուստի զբոսաշրջիկներին անհրաժեշտ է թռչել Վենետիկ, Միլան, Վերոնա, կամ Բոլցանո, իսկ հետո զանազան տարբերակներով, կարելի է հասնել Տրենտոյի կենտրոնական հրապարակ: Ավտոբուսային հաղորդակցությունը աշխատում է գերազանց: Տրենտոյի ավտոկայանը, ինչպես նաև երկաթուղային կայարանը գտնվում են կենտրոնում: Հռոմից արագընթաց գնացք է գնում: Նաև հեշտ է վարձել մեքենա, կամ պատվիրել տաքսի:

Տրենտոյի ճարտարապետությունը հիմնականում գոթական և իտալական Վերածննդի խառը ոճով է կատարվել: Քաղաքը հայտնի է պալատներով և դղյակներով, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Գլխավոր տեսարժան վայրը՝ Նեպտուն շատրվանը, գտնվում է տաճարի հրապարակում: Այն կառուցվել է 17-րդ դարում:

Տաճարի հրապարակը Տրենտոյի բնիկների և այցելուների համար ժամանցի սիրելի վայր է: Այստեղ է գտնվում Բուոնկոնսիլիո դղյակը, որն իրենից ներկայացնում է ամրաշինական կառույց: Սա քաղաքի ամենաշատ այցելվող վայրն է: Այժմ այստեղ թանգարանների համալիր կա, որտեղ պահվում են հսկայական քանակությամբ եզակի ցուցանմուշներ ՝ նկարներ, քանդակներ և արվեստի այլ գործեր:

Երկրի տասը ամենագեղեցիկ դղյակների ցուցակում է ընդգրկված նաև Պրետորիանական դղյակը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ դրա պատմական աշտարակը կոչվում է Չիվիկա:

Դղյակը կառուցվել է 11-րդ դարում: Հետաքրքիր է, որ կառույցը երբեք չի օգտագործվել իր ուղիղ  նշանակությամբ ՝ պաշտպանության նպատակով: Այստեղ տարբեր ժամանակներում եղել է բանտ, քաղաքապետարան և դատարան: