Կարդացեք աշխարհի ամենաարտասովոր և առանձնահատուկ թռիչքների մասին մեր հոդվածում:

Օդանավը հեռավոր վայրեր հասնելու ամենահարմար և պրակտիկ տարբերակներից մեկն է: Ավիաընկերությունները հեշտ հասանելի են դարձնում  տարբեր երկրները, տարածաշրջանները և նույնիսկ օվկիանոսներում ցրված փոքր կղզիները: Իսկ այսօր մենք կխոսենք աշխարհի թոփ 5 ամենաանհավանական ավիացիոն երթուղիների մասին: 

Ամենաարդար թռիչքը

Հետաքրքիր նորամուծությունով զարմացնում է Samoa Air ավիաընկերությունը, որն իրականացնում է ուղևորների ավիափոխադրումներ դեպի Խաղաղ օվկիանոսի կղզիներ:  2013 թ.-ին ընկերության ղեկավարությունը որոշեց ավիատոմսերի նոր գներ սահմանել: Տոմսի գինը ուղղակիորեն կապված է ուղևորի քաշի հետ: Ընկերությունը կարծում է, որ քանի որ վառելիքի սպառումը կախված է ինքնաթիռի քաշից, ապա արդար կլինի, եթե ավելի քիչ քաշ ունեցող ուղևորները վճարեն ավելի քիչ, քան գեր զբոսաշրջիկները: Այս դեպքում երեխաների տոմսի արժեքը կազմում է մեծահասակների ուղեվարձի 75% -ը: Հետևաբար, եթե ցանկանում եք օգտվել այս ավիաընկերության ծառայություններից և խնայել, խորհուրդ ենք տալիս մի քանի կգ նիհարել:

«Ամենասարսափելի» թռիչքը

Եթե ցանկանում եք փորձարկել Ձեր նյարդերը, օգտվեք ֆիննական ավիաընկերության ծառայություններից, որը առաջարկում է AY – 666 չվերթը Կոպենհագենից Հելսինկի: Թռիչքի «ֆիշկան» ոչ միայն նրանում է, որ ժամանման օդանավակայանի միջազգային կոդն է HEL (անգլերեն «դժոխք»), այլև այս չվերթը իրականացվում է ամեն օր և կարող է ընկնել ուրբաթ 13-ին: Երբեմն եղել են դեպքեր, երբ առանձնապես սնահավատ ուղևորները հետ են վերադարձրել տոմսերը։ 

Ամենաերկար օդային երթուղիները

Եթե Դուք Նոր Զելանդիայից թռչում եք ԱՄԷ, ապա ինքնաթիռում ավելի քան 17 ժամ կանցկացնեք ՝ կտրելով 14 200 կիլոմետր այս երթուղով: Այս թռիչքը առաջին անգամ իրականացվել է 2018 թ.-ի մարտին: Երկրորդ տեղում է Սիդնեյից դեպի Դալլաս չվերթը, որը տևում է 16 ժամ 55 րոպե: Ի դեպ, Emirates- ը պլանավորում է հաջորդ տարի գերազանցել սեփական ռեկորդը ՝ գործարկելով առանց միջանկյալ կանգառների Դուբայ-Պանամա թռիչքը, որը կտևի 17 ժամ և 35 րոպե:

Ամենակարճ միջազգային չվերթը

Մինչև 2016 թվականը ամենակարճ չվերթը իրականացնում էր ավստրիական NIKI ավիաընկերությունը: Վիեննայից Բրատիսլավա թռիչքը  տևում էր ընդամենը 10 րոպե: Բայց 2016-ին այդ չվերթը չեղարկվեց: Այժմ ավստրիական ևս մեկ ավիաընկերություն People’s Viennaline-ը խոստանում է թռիչքներ իրականացնել Շվեյցարիայից դեպի Գերմանիա նոյեմբեր ամսից: Սեն Գալլեն –  Ֆրիդրիխսհաֆեն երթուղով թռիչքը ընդամենը 8 րոպե է տևում: Այս քաղաքները տեղակայված են Բոդենի լճի հակառակ ափերին, լաստանավերը հազվադեպ են օգտագործվում, և Դուք ստիպված կլինեք ավելի քան 70 կիլոմետր ճանապարհ անցնել մեքենայով ՝ կղզուց կղզի հասնելու համար: Հետևաբար ավիաընկերության ղեկավարությունը կարծում է, որ չվերթները շատ պահանջված կլինեն: 

Ամենաարագ չվերթները

Մինչև 2016 թվականը ամենակարճ չվերթները իրականացնում էր TAM ընկերությունը (Բրազիլիա): Ինքնաթիռները Սան Պաուլոյից թռչում են  80 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքները: Սակայն 2016 թ.-ի հունվարին  բրազիլական ընկերության ռեկորդը խփել է թանզանիական բյուջետային ավիափոխադրող Fastjet -ը, որը 30 րոպեի ընթացքում Դար-Էս-Սալամից կհասցնի Զանզիբար, որը գտնվում է 74 կմ հեռավորության վրա:

Բայց իսկական անակնկալ սպասվում է Շոտլանդիայում: Եթե անհրաժեշտ է Ուեսթրեյից հասնել Պապա Ուեսթրեյ կղզի, ապա Ձեզ կառաջարկեն 9 մարդու համար նախատեսված ինքնաթիռով չվերթ։ Ինքնաթիռում Դուք ընդամենը մի քանի րոպե կանցկացնեք, իսկ թռիչքը կտևի 47 վայրկյան, եթե հաշվի չառնենք այն ժամանակը, որը գնում է ինքնաթիռի շարժիչը գործի դնելու,  օդ բարձրանալու և վայրէջքին արգելակելու վրա։