Մենք բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ թռչել ենք ինքնաթիռով։ Եվ մեզանից յուրաքանչյուրի մոտ, անշուշտ, առաջացել են հիմար հարցեր, որոնք ցանկացել ենք տալ օդաչուներին, բայց անհարմար է եղել դա անել։ Մենք դա կանենք Ձեր փոխարեն, և հիմա Դուք կստանաք այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ առաջացել են օդանավերի ուղևորների մոտ։ Հարցերին պատասխանում են պրոֆեսիոնալ օդաչուները։
Եվ այսպես, գնացինք։
Հարց 1
-Վախենու՞մ եք թռչել։
-Ոչ, ի՞նչպես կարելի է վախենալ, եթե օդաչուները վախենաին, ապա ուղևորները այդ դեպքում չէին թռչի։ Նրանք կտեղաշարժվեին գնացքներով, մեքենաներով։
Հարց 2
– Օդանավի խցիկում բոլոր կոճակները սեղմե՞լ եք։
– Իհարկե։ Խցիկում ամեն ինչ արվում է խստորեն սահմանված կանոնների համաձայն: Որոշ կոճակներ, օրինակ, տեխնիկների համար են նախատեսված: Դրանց օդաչուն ընդհանրապես չի դիպչում իր աշխատանքի ժամանակ։ Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է օդանավի կառավարման համակարգին՝ իհարկե:
Հարց 3
-Ինչպե՞ս չբախվել կայծակին:
-Իրականում օդաչուները շրջանցում են ամպրոպը: Դրանք ցուցադրվում են իրենց էկրանին: Տեսնում են ամպրոպի օջախները: Շրջանցում են դրանք։ Նույնիսկ եթե ինքնաթիռը ընկնում է հենց այդ ապրոպի օջախների մեջ և կայծակը խփում է ինքնաթիռին, սկզբունքորեն, ինքնաթիռի հետ ոչինչ սարսափելի չի լինի, քանի որ այն պաշտպանված է։ Կան տարբեր պարպիչներ և այլ սարքավորումներ, որոնք գտնվում են թևերի վրա։ Բայց օդաչուները, այնուամենայնիվ, փորձում են շրջանցել երթուղիների վտանգավոր հատվածները, ուստի ռիսկը հասնում է նվազագույնին։
Հարց 4
-Ինչպե՞ս չբախվել մեկ այլ ինքնաթիռի։
-Յուրաքանչյուր ուղևորատար ինքնաթիռ հագեցած է հատուկ համակարգով, որը ստեղծվել է օդանավերի երթուղիների կարգավորումը իրականացնելու համար: Եթե, օրինակ, ինքնաթիռները թռչում են հանդիպակաց կամ խաչվող ուղղությամբ, ապա որոշակի հեռավորության վրա հրամաններ են հնչում՝ մեկ օդանավին իջնել, մյուսին բարձրություն հավաքել։
Օդաչուի էկրանին կանաչ հատված է հայտնվում, որտեղ նա պետք է տանի ինքնաթիռը։ Ինքնաթիռները բաժանվում են։ Բացի այդ, երկրից դիսպետչերները վերահսկում են երկնքում առկա բոլոր իրավիճակները, տալիս ուղղություններ և կառավարում են օդանավերը: Բացի այդ, օդային երթուղիները նախագծված են այնպես, որ հանդիպակաց ինքնաթիռները թռչեն տաբեր մակարդակներում՝ կենտ և զույգ (ոմանք ավելի բարձր, մյուսները ներքև)։
Հարց 5
-Ինչու՞ է արկղը սև։
-Ամենայն հավանականությամբ, այն կոչվում է այդպես, քանի որ բացահայտում է վերջին տեղեկությունները, անձնակազմի վերջին խոսակցությունները դիսպետչերների հետ աղետից առաջ։ Իրականում տուփը վառ նարնջագույն է։ Ներկված է հատուկ վառ գույնով, որպեսզի հեշտ լինի գտնելը։
Հարց 6
– Ինչու՞ առաջ թույլատրվում էր ծխել ինքնաթիռներում, իսկ հիմա դա արգելված է։
-Նախկինում կարելի էր ծխել ամենուրեք, բայց ինքնաթիռներում դա վտանգավոր է։ Եվ մասնագետները եկել են այն եզրակացության, որ հրդեհի առաջացման մեծ վտանգ կա։ Եղել են դեպքեր, երբ օդանավը օդում այրվել է 2 րոպեում, այրվել է ամբողջությամբ։ Դա շատ վտանգավոր է, թեև ժամանակակից ինքնաթիռներում դեռևս մնացել են մոխրամաններ անձնակազմի խցիկներում: