Մեզանից շատերը երազում են Եվրոպա մեկնելու մասին։ Սակայն սահմանափակ ֆինանսական միջոցների դեպքում այնպիսի վայրեր, ինչպիսիք են Փարիզը, Լոնդոնը կամ Ամստերդամը, մնում են թանկարժեք և անհասանելի: Ի՞նչ անել, եթե ուզում եք Եվրոպա մեկնել։ Պատասխանը ակնհայտ է՝ անհրաժեշտ է ընտրել բյուջետային ուղղություններ ու քաղաքներ, որոնք հնարավորություն կտան զգալ Եվրոպային բնորոշ մթնոլորտը, հիանալ նրա գեղեցիկ բնապատկերներով, միաժամանակ շատ գումար չծախսել:

10-րդ տեղ՝ Իսպանիա

Հասանելի ուղղությունների շարքում 10-րդ տեղը զբաղեցրել է Իսպանիան։ Ոչ թե նրա համար, որ ֆինանսապես ամենահասանելի տարբերակներից է, այլ այն պատճառով, որ հանգստացողների հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը կցանկանար այցելել հնագույն պատմությամբ իսպանական քաղաքներ։ Մեծ պահանջարկ են վայելում Մադրիդը, Բարսելոնան և Վալենսիան։ Մոսկվայից Իսպանիա թռիչքը արժե մոտ 120 եվրո։ Ամենամատչելի հոսթելը 11 եվրո է մեկ օրվա համար, իսկ հագեցնող ճաշը՝ 10 եվրո։ 2-3 օրվա ծախսերը այս հրաշալի երկրում կկազմեն մոտ 300 եվրո: Ինչը միանգամայն թույլատրելի է միջին վիճակագրական զբոսաշրջիկին։

 

9-րդ տեղ՝ Պորտուգալիա

Իններորդ տեղը մեր վարկանիշում զբաղեցրել է Պորտուգալիան, որը գտնվում է Իսպանիայից ոչ հեռու։ Հասնել Լիսաբոն կարող եք 100-110 եվրոյով։ Մատչելի կացարանը արժե 10 եվրո, իսկ էժան լանչերը՝ 9 եվրո։

Պիրենեյան թերակղզու շքեղ ճարտարապետությունը և հրաշալի հնագույն ամրոցները չեն թողնի ոչ մի ճանապարհորդի առանց վառ տպավորության:

 

8-րդ տեղ՝ Ռումինիա

Ցուցակում ութերորդ տեղը բաժին է հասել Ռումինիային ՝ ավելի մոտ և էժան տարբերակին։ Փոխադրումը Բուխարեստ արժե մոտ 50-70 դոլար, էժան հոսթելը՝ 7, իսկ սնունդը՝ 5 դոլլար։ Երկրում կարելի է այցելել թանգարաններ, որոնց մեծ մասը գտնվում է հենց մայրաքաղաքում։

 

7-րդ տեղ՝ Բուլղարիա

Յոթերորդ տեղը մեր վարկանիշում զբաղեցրել Է Բուլղարիան իր շքեղ մայրաքաղաք Սոֆիայով։ Տոմսերի արժեքը տատանվում է 50-70 դոլարի սահմաններում, ինչպես Ռումինիայի դեպքում։ Բավականին հարմարավետ հոսթելները արժեն 10 եվրո, իսկ լիարժեք ճաշը՝ 6 եվրո: Դեռևս ԽՍՀՄ ժամանակներից Բուլղարիան համարվում է լավագույն հանգստավայրերից մեկը։ Զբոսաշրջիկներին այստեղ շատ ջերմ ու գրկաբաց են դիմավորում։

 

6-րդ տեղ՝ Հունաստան

Վեցերորդ տեղը  բյուջետային ուղղությունների մեր վարկանիշում զբաղեցնում է Հունաստանը։ Դուք կարող եք հասնել այնտեղ 70-80 եվրոյով։  Այստեղ կացարանը արժե մոտ 12 եվրո մեկ օրվա համար, իսկ լավ սնունդը՝ 10 եվրո։ Հիմնական տուրիստական քաղաքներն են Աթենքը և Սոլոնիկը, բայց  Հունաստանի տեսարժան վայրերը տեղակայված են գրեթե իր ամբողջ տարածքով մեկ։ Զբոսաշրջիկները, գալով այստեղ անպայման ցանկանում են այցելել Կրետե կղզին։

 

5-րդ տեղ՝ Լիտվա

Լիտվան զբաղեցնում է հինգերորդ տեղը ցուցակում։ Ընդամենը 50-60 եվրոյով կարող եք հասնել բազմաթիվ տեսարժան վայրեր ունեցող այս հրաշալի տարածաշրջան։ Նորմալ հոսթելը արժե ընդամենը 5 եվրո մեկ օրվա համար, իսկ լիարժեք սնունդը 5-ից 6 եվրո։ Հատկապես շատ են այցելությունները Լիտվայի քաղաքներ Վիլնյուս և Կաունաս։ Դուք նաև կարող եք գնալ և տեսնել սահմռկուն Խաչերի լեռը։ Լիտվայի տարածքում են գտնվում նաև բազմաթիվ գեղատեսիլ լճեր։

 

4-րդ տեղ՝ Սլովակիա

Չորրորդ տեղում Սլովակիան է։ Մայրաքաղաք Բրատիսլավա կարելի է հասնել 70-80 եվրոյով։ Մատչելի բնակարանը արժե մոտ 11 եվրո, իսկ հագեցած լանչերը սկսվում են 6 եվրոյից։ Զբոսաշրջիկներին գրավում են զարմանալի գեղեցկությամբ տեսարանները, հին ամրոցները, եկեղեցիները և հրապարակները։ Ճանապարհորդները չեն շրջանցում նաև Կոշիցե քաղաքը:

 

3-րդ տեղ՝ Ալբանիա

Ալբանիան պատվավոր երրորդ տեղն է զբաղեցրել բյուջետային երկրների վարկանիշում։ Փոխադրումը այդ երկիր արժե մոտ 80 եվրո։ Մատչելի հոսթելները արժեն 7 եվրո մեկ օրվա համար, իսկ լիարժեք ճաշը՝ 6 եվրո։ Ալբանիայում ճանապարհորդներին գրավում են շքեղ բնությունը և բազմաթիվ ճարտարապետական հուշարձանները։ Ալբանիայի մայրաքաղաք՝ Տիրանան ապշեցնում է իր հնագույն պատմությունով։

 

2-րդ տեղ՝ Խորվաթիա

Խորվաթիան մեր ցուցակում երկրորդ տեղում է։ Զագրեբ կարելի է հասնել ընդամենը 20-30 եվրոյով, որը չի ազդի Ձեր բյուջեի վրա։ Բնակվելը կարժենա 11 եվրո, իսկ սնունդը՝ 4 եվրո մեկ օրվա համար։ Զարմանալի բնությունը և ջերմ կլիմայական պայմանները այն են, ինչ փնտրում են ամբողջ աշխարհի զբոսաշրջիկները:

 

1-ին տեղ՝ Լեհաստան

Առաջին պատվավոր տեղում մեզ մոտ հյուրընկալ Լեհաստանն է։ Սա ոչ միայն ամենաէժան ուղղությունն է, այլ նաև լավագույններից մեկը։ Մայրաքաղաք Վարշավա կարելի է հասնել ընդամենը 30 եվրոյով։ Էժան հոսթելը մեկ օրվա համար արժե 6 եվրո, իսկ լիարժեք ճաշը՝ 5 եվրո։ Լեհաստանը եզակի վայր է, որտեղ միահյուսված են և պատմությունը, և ճարտարապետությունը, և բազմաթիվ տեսարժան վայրերը, և հին եվրոպական նրբաճաշակությունը։

Անհրաժեշտության դեպքում, ռուսալեզու բրոքեր Cofrance կապահովի հարմարավետ թռիչք ցանկացած ուղղությամբ, կգտնի բնակարան և կհոգա Ձեր և Ձեր սիրելիների փոխադրման մասին։