Սոչին Ռուսաստանի գլխավոր քաղաք-հանգստաայրն է: Վերջին տարիներին այն շատ է փոխվել և դարձել անճանաչելի: Քաղաքն արագ զարգացում է ունեցել՝ շնորհիվ 2014 թվականին այստեղ անցկացված Օլիմպիական խաղերի: Սոչին երբեք ուշադրությունից զուրկ չի եղել: Քաղաքի բնակչությունը կազմում է 424000 մարդ:

Սոչիի հիմնական առավելություններն են մեղմ մերձարևադարձային կլիման և բարենպաստ դիրքը: Կովկասի լեռները պաշտպանում են սառը քամիներից, իսկ Սև ծովն ամռանը ապահովում է անհրաժեշտ զովությունը:

Սոչին հաճախ անվանում են ռուսական Ռիվիերա: Քաղաքը նույն լայնության վրա է գտնվում այնպիսի հանգստավայրերի հետ, ինչպիսիք են Նիցցան, Կաննը և Մոնտե Կառլոն: Հենց այստեղ են գտնվում թեյի՝ աշխարհի ամենահյուսիսային պլանտացիաները։ Ժամանակին ենթադրվում էր, որ այս լայնություններում թեյ աճեցնելը անհնարին է: Բայց դա այդպես չէ: Եվ այսօրվա դրությամբ Սոչիում աշխատում են մի քանի խոշոր ձեռնարկություններ, որոնք տարեկան հավաքում են մոտ 300 տոննա թեյի տերև:

Տրանսպորտային համակարգը ամբողջական վերափոխում է ստացել: Դժվար էր պատկերացնել, որ նման մի բան կլինի Ռուսաստանում։ Բայց ահա այն՝ Սոչին, որտեղ կտեսնեք բազմակիլոմետրանոց թունելներ լեռների միջով, բազմամակարդակ կամուրջներ և գերազանց ճանապարհային ծածկույթ:

Քաղաքն ունի նոր միջազգային օդանավակայան Ադլերի շրջանում։ Բայց Կրասնոդարի համեմատ ուղիղ չվերթները արտասահման մի քանի անգամ քիչ են, որն այնքան էլ հարմար չէ: Սոչիում կա յոթ երկաթուղային կայարան, որոնցից ամենաճանաչելին Սոչիի կենտրոնական կայարանն է: Քաղաքային տրանսպորտը ներառում է տաքսիներ, ավտոբուսներ և միկրոավտոբուսներ: Քաղաք-հանգստաայր Սոչիի տնտեսության հիմքը, ինչպես դժվար չէ կռահել, զբոսաշրջությունն է, ինչպես նաև շինարարությունը և առևտուրը:

Անհրաժեշտ է նշել, որ կա Սոչի, և կա Մեծ Սոչի՝ հսկայական ագլոմերացիա, որը ձգվում է Սև ծովի ափի երկայնքով 146 կիլոմետր:

Հայտնի լեռնակլիմայական հանգստավայր Կրասնայա Պոլյանան մտնում է Ադլերի կազմի մեջ: Գտնվում է ծովի մակարդակից 550-600 մետր բարձրության վրա։ Այն կոչում են ռուսական Շվեյցարիա: Ուղին, որը տանում է դեպի Կրասնայա Պոլյանա ընկած է ամենաբարեկարգ և ամենաթանկ ճանապարհի վրա:

Կրասնայա Պոլյանան ինքնին փոքր գյուղ է՝ շրջապատված լեռներով: Հիշեցնում է ԱՄՆ-ի, կամ Եվրոպայի արվարձան: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է. մաքուր լեռնային օդ, աչք շոյող բնապատկերներ, լռություն և հանգստություն: Մինչև լողափ ընդամենը 38 կմ է, իսկ այնտեղ տանող ճանապարհը ՝ գերազանց վիճակում: Սա ռուսական էլիտայի սիրելի լեռնադահուկային հանգստավայրն է:

Կարելի է պատվիրել ձիով կամ ջիպով էքսկուրսիա լեռներով, ջրվեժներով և լճերով: Եթե ​​ժամանակ ունենաք, կարող եք այցելել իշխանի ֆերմա: Այստեղ կարելի է գնալ ձկնորսության, կամ պարզապես համեղ ճաշել նոր բռնած ձկով:

Բազմաթիվ ապահովված մարդիկ նախընտրում են ապրել հենց այստեղ: Լեռնադահուկային օբյեկտները գտնվում են ոչ թե Կրասնայա Պոլյանայում, այլ այնտեղից յոթ րոպե հեռավորության վրա: