Թռչող սարքերի համար էլեկտրաէներգիա կիրառելու գաղափարը մարդուն հանգիստ չի տվել ավիացիոն դարաշրջանի հենց սկզբից: Դեռևս վերջերս «էլեկտրաինքնաթիռ» տերմինի տակ հասկանում էինք ամուր թևով թռչող սարք, որտեղ մեխանիկական և հիդրավլիկ տրանսմիսիան փոխարինվել է էլեկտրականությամբ:

Ավիացիայի սկզբնավորումից ի վեր ինքնաթիռները հիմնականում աշխատել են ածխածնային վառելիքով, ինչպիսիք են բենզինը կամ կերոսինը։ Այս վառելիքը պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ էներգիա, ապահովելով հսկայական հզորություն, որն անհրաժեշտ է ողջ աշխարհով մեկ մեծ առևտրային օդանավերի թռիչքների համար:

Միայն 2015 թվականին ավիաընկերություններն սպառել են մոտ 276 000 000 տոննա կերոսին։ Սա կազմում է ամբողջ մոլորակի նավթամթերքների մոտավորապես 7 տոկոսը, ինչը հանգեցնում է մթնոլորտ հսկայական քանակությամբ ածխաթթու գազի արտանետման: Այժմեական կյանքը թելադրում է իր կանոնները, և ավիացիայի ապագան այսօր ուղղակիորեն կախված է էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումից։ Արդյոք կարո՞ղ է էլեկտրաէներգիան լուծել այս խնդիրը:

Այսօր էլեկտրաինքնաթիռի տակ հասկացվում է բոլորովին նոր կոնստրուկցիա։ էլեկտրաինքնաթիռը պետք է ամբողջությամբ աշխատի էլեկտրական քարշուժով, այսինքն՝ աշխատի էլեկտրական շարժիչով։ Իհարկե, հեռանկարները հիմնականում կախված են էլեկտրատեխնիկայի առաջընթացից:

Սակայն պետք է նշել, որ ավիացիոն արդյունաբերությունը ամենալճացած, պահպանողական ճյուղերից մեկն է: Դրա զարգացման ժամանակաշրջանները մշտապես ուղեկցվել են դեգրադացիաներով կամ զարգացման սիմուլյացիաներով։ Բանն այն է, որ խոշորագույն ավիացիոն շոուներում, որոնք ամեն տարի կամ երկու տարին մեկ անցկացվում են որպես շոու Լե Բուրժեում, տարիներով, նույնիսկ տասնամյակներով, ցուցադրվում են նույն ինքնաթիռները։

Ավիացիոն ոլորտում նշանակալի իրադարձություններից մեկը Boeing ընկերության կողմից ուղղահայաց թռիչքով և վայրէջքով երկու էլեկտրական թռչող սարքերի շնորհանդեսն էր: Մեկ էլեկտրաթիռը նախատեսված է ուղևորների փոխադրման համար, իսկ մյուսը՝ բեռների փոխադրման համար։ Բայց ոչ միայն Boeing-ն է պայքարում ավիաինդուստրիայում «արևի տակ իր տեղի» համար։ Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbus-ը, Lockheed Martin-ը, Rolls-Royce-ը, Aston Martin-ը փորձում են ևս ետ չմնալ։ Դա խոսում է այն մասին, որ բացվում է հնարավորությունների նոր պատուհան։ Ստարտափներին մասնակցում են ինչպես մեծ ընկերություններ, այնպես էլ նախկինում թռչող սարքերի արտադրության մեջ աննկատ մնացածները։

Վերջին 15 տարիների ընթացքում էլեկտրական քարշուժով թռչող սարքերի մշակմամբ զբաղվել են միջին և խոշոր ընկերությունների 200 ստարտափ։ Նրանցից ոմանք դադարել են իրենց գոյությունը, սակայն որոշները հասել են ակնառու հաջողությունների։ Նրանք ոչ միայն մշակել են թռչող էլեկտրական ապարատներ, այլև ստացել են թռիչքների իրականացման և ուղեւորների փոխադրման պաշտոնական թույլտվություններ։

Առաջին հերթին, դա Opener ընկերությունն է, որին ֆինանսավորվում է Google-ի հիմնադիր Լարի Փեյջը։ Նա Կանադայում իր ուղևորատար դրոնի թռիչքի համար թույլտվություն է ձեռք բերել։ Մեքենան կարող է ինքնուրույն թռիչքներ և վայրէջքներ կատարել: Դրանով  թռիչքի համար օդաչուի լիցենզիա հարկավոր չէ։ Փաստորեն, այն կարող է աշխատել ինքնավար ռեժիմով։ Դա տպավորիչ դիզայն ունեցող գերթեթև թռչող սարք է։

Բացի այդ, այս օդանավը կարող է վայրեջք կատարել ջրի վրա, այն երկկենցաղ է: Ի դեպ, պետք է ասել, որ այս մեքենաները, որոնք արտաքինից ՉԹՕ են հիշեցնում, արդեն հասցրել են ավելի քան 40 000 կիլոմետր անցնել: Ընկերությունը հրաժարվում է ներդրումներ ներգրավել, ուղղակիորեն հայտարարելով, որ բավականին շատ գումար ունեն։ Այս գլուխգործոցի առևտրային հեռանկարները, անկասկած, փայլուն են։

Մեկ այլ հետաքրքիր գլուխգործոց է չինական EHang էլեկտրաթիռը:

EHang թռչող սարքը մշակվել է մի քանի մոդիֆիկացիաներով։ Կարող է տեղափոխել մեկ կամ երկու ուղևոր։ Թռչող սարքը կարող է անցնել շուրջ 40 կիլոմետր: Սարքը հարմար է պրովինցիայից ինչ-որ տեղ, օրինակ՝ երկնաքերի տանիք, գործարարների տեղափոխման համար։ Քանի որ Չինաստանում անվտանգության պահանջները փոքր-ինչ քիչ են, ապա հավանական է, որ այդ մեքենաները թռիչքների թույլտվություն կստանան: