Լքված և անմարդաբնակ, կրքոտ և ողբերգային … Սիցիլիան հակադրությունների երկիր է: Մայրաքաղաքի քաոսից մինչև հունական մենավոր տաճար, Սիցիլիայի սիրտը բաբախում է մակերեսի տակ: Խոցելի և, միևնույն ժամանակ, ինչ-որ տարօրինակ ձևով անխորտակելի:

Սիցիլիայում շատ բան կարող եք բացահայտել Ձեզ համար՝ արևմտյան վայրի ծովափից սկսած մինչև խիտ բնակեցված արևելյան քաղաքներ: Իսկ նրանց միջև լեռներ են, փոքրիկ գյուղեր և հիանալիորեն պահպանված հնագույն ավերակներ, էլ չենք խոսում անկայուն հրաբուխի մասին: Խորհուրդ ենք տալիս մեքենա վարձակալել Սիցիլիայում և վայելել Ձեր ժամանակը:

Միջերկրական ծովի կենտրոնում գտնվող Սիցիլիան հրապուրում էր զավթիչներին  անհիշելի ժամանակներից: Փյունիկեցիները, հույները, հռոմեացիները, նորմանները, իսպանացիները և իտալացիները ժամանակին ցանկացել են տիրանալ Սիցիլիային և թողել են իրենց հետքը այստեղ։ Սակայն ոչ մեկին չի հաջողվել ամբողջությամբ նվաճել Սիցիլիայի հոգին:

Ներխուժումներին սովոր սիցիլիացիները ամուր կառչած են իրենց ընտանիքներից, եկեղեցիներից և քաղաքներից: Սիցիլիայի հարուստ անցյալի ժառանգությունը ապրում է կղզու արվեստի, ամենօրյա սովորույթների, առասպելների և երաժշտության մեջ:

 

Պալերմո

Սիցիլիայի աշխույժ, ճաքերով հագեցած էկզոտիկ մայրաքաղաքն է: 10-րդ դարում Պալերմոն բարգավաճում էր, որը հանդիսանում էր մուսուլմանական աշխարհի առևտրային և մշակութային մեգապոլիսներից մեկը: Արաբները այստեղ անցկացրել են ավելի քան 200 տարի ՝ զարդարելով քաղաքը պալատներով, ուժեղացնելով նրա տնտեսությունը և կառուցելով մոտ 300 մզկիթ:

12-րդ դարում նորմանները նվաճեցին Սիցիլիան: Նոր տիրակալները միաձուլեցին նորմանդական և արաբական ճարտարապետությունը մի ինչ որ էկզոտիկ խառնուրդով, որը Պալերմոյին տվել է անկրկնելի յուրահատկություն:

Սիցիլիացիները կրոնական, պատմական և ժողովրդական ավանդույթները տոնում են յուրահատուկ խանդավառությամբ` բազմաթիվ փառատոններով: Ամենատպավորիչ տոներից մեկին ներկա գտնվելու համար, եկեք այստեղ  Զատիկին կամ քաղաքի հովանավոր սրբի օրը:

Պալերմոյի փողոցները զնգում են բազմաթիվ շուկաների առևտրականների բարձր ձայնից: Պատմական շրջանի 4 թաղամասերից յուրաքանչյուրում կա շուկա և նրանք բոլորն էլ մրցում են ամենաաշխույժը լինելու իրավունքի համար:

Ուր էլ գնաք Պալերմոյում միշտ էլ կկարողանաք պաղպաղակ գնել: Սիցիլիացիները պաղպաղակ ուտում են նույնիսկ նախաճաշի ժամանակ: Տեղական խոհանոցին է պատկանում քաղցր հսկա բուլկի-բրիոշը, որը լցված է  համեղ մրգային պաղպաղակով: Լավագույն սրճարանները իրենք են պատրաստում իրենց պաղպաղակը:

Խամաճիկները Պալերմոյի մեկ այլ յուրահատկությունն են, որոնք լայն տարածում են գտել 19-րդ դարում: Խամաճիկների թանգարանում կգտնեք կերպարների մի ամբողջ խումբ, ովքեր մասնակցել են Կառլ Մեծի մարտերի ավանդական պատմություններին: Տիկնիկավարները այցելում էին Սիցիլիայի բոլոր հատվածները, և քաղաքները անհամբեր սպասում էին տիկնիկային յուրաքանչյուր ներկայացմանը: Բացի քաջությունից և ռոմանտիկայից, այս պատմությունները ներառում էին նաև գերբնականի տարրեր:

Սիցիլիայի մի քաղաքից մյուսը ճանապարհորդելիս նկատի ունեցեք, որ խոշոր քաղաքներ մուտքը ու ելքը կարող է բավականին բարդ լինել: Զինվեք  լավ քարտեզով, համբերությամբ և արկածախնդրության ոգով: Մի անգամ գտնելով Ձեր հյուրանոցը, հաջորդ անգամ դա Ձեզ կհաջողվի անել շատ ավելի արագ:

 

Սեջեստա

Սեջեստա քաղաքի ավերակները տեղակայված են Պալերմոյից մեքենայով մի քանի ժամ հեռավորության վրա: Տաճարը, որը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարի սկզբին, միայնակ կանգնած է դաշտի մեջտեղում և հանդիսանում է լավ պահպանված հնագույն հուշարձաններից մեկը: Սեջեստայի բնիկները ընկան Հելլադայի ազդեցության տակ և որոշ ժամանակ համագործակցում էին Աթենքի հետ: Մասնագետները տարբեր կարծիքներ ունեն կապված տաճարի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու հետ։

Սեջեստայում հնարավորություն ունեք  մտնելու հունական տաճար և Ձեր ոտքերի տակ զգալու հնագույն քարերը: Տաճարի վերևում գտնվող մի բլրի վրա ՝ սիցիլիական հարթավայրերի ֆոնին, որը ձգվում է մինչև ծով, վեր է խոյանում թատրոնը: Ամառային երեկոն թատրոնում անցկացնելու համար խնդրեք ներկայացումների և համերգների ժամանակացույցը Պալերմոյի տուրիստական ​​գրասենյակում:

Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ: Պատվիրեք մասնավոր թռիչք դեպի գեղեցիկ Սիցիլիա: Cofrance ընկերությունը առաջարկում է թռիչքների լավագույն պայմանները: