Շվեյցարիան մաքրագույն լճերի, բլուրների, լեռների, ջրվեժների, զմրուխտյա կանաչ ալպիական մարգագետինների, էտալոնային կովերի, համեղ կաթի և … զբոսաշրջիկների երկիր է, ովքեր գալիս են այստեղ հանգստանալու, համեղ բնական կաթ խմելու և կանաչ խոտերի մեջ թավալվելու համար։ Շվեյցարիան հրաշալի երկիր է։ Այստեղ նույնիսկ բառերն են ավելորդ, բավական է տեսնել մի քանի տեսարժան վայրերի նկարները, և ամեն ինչ միանգամից պարզ է դառնում:

Շվեյցարիա հասնելու ամենահեշտ տարբերակը ինքնաթիռն է, և տոմսերը կարելի է  ամրագրել նախապես ավելի հարմար գնով։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նույնիսկ ընտրել ինքնաթիռի տեսակը, որը թռչում է տվյալ չվերթով։

ԵՎ այսպես, Շվեցարիա

Երկիրը հայտնի է ամբողջ աշխարհում Ալպերի, հուսալի բանկերի և լավագույն ժամացույցների շնորհիվ։ Այստեղ օդը շատ մաքուր է, ծորակից համեղ ջուր է հոսում, իսկ տեղի բնապատկերները պարզապես ապշեցուցիչ են։ Հենց այստեղ են շատ հայտնի մարդիկ անցկացրել իրենց կյանքի լավագույն տարիները։

Դոստոևսկին այստեղ է գրել իր «Ապուշը» վեպը, Լև Նիկոլաևիչ Տոլստոյը ՝ «Լյուցերն» պատմվածքը, Պյոտր Իլյիչ Չայկովսկին ՝ «Եվգենի Օնեգին» օպերան, իսկ Լենինն այստեղ հեղափոխությունն էր պլանավորում։

Շվեյցարիայում է համեղագույն կաթնային շոկոլադը և մյուսլին։ Ինչպես նաև շվեյցարացիները հորինել են Helvetica տառատեսակը, որը Նյու Յորքի մետրոյի պաշտոնական տառատեսակն է, ինչպես նաև կպչուն ճարմանդրը, պոլիէթիլային տոպրակը, շվեյցարական դանակը և հայտնի բանաձևը՝ E=mc2: Այո, Ալբերտ Էյնշտեյնը հայտնաբերեց այն, երբ գտնվում էր Շվեյցարիայում։

Այստեղ է գտնվում նաև ադրոնային կոլայդերը, որի օգնությամբ գտել են Հիգսի բոզոնը։ Երկիրն ունի չորս պաշտոնական լեզու ՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և հազվադեպ օգտագործվող ռոմանշերեն։ Շվեյցարիայում 450 տեսակի պանիր կա։ Երկրի դրոշը ոչ թե ուղղանկյուն, այլ քառակուսի  է։ Նրա տնտեսությունը ամենակայուններից մեկն է աշխարհում։

Առաջին զգացողությունը, որ այցելում է առաջին անգամ Շվեյցարիա ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկին, դա անհավանական հանգստության զգացողություն է։

Շվեյցարիայում բնակվում է 8,5 մլն մարդ։ Այստեղ կյանքը սովորականի պես է ընթանում, բայց, միևնույնն է, մթնոլորտը չափազանց հանգիստ է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն գյուղերին, այլև երկրի մեծ քաղաքներին: Դա պարզապես կախարդանք է։ Այստեղ, այդպես էլ ցանկանում ես նստել նստարաններից մեկին, որոնք բավականին շատ են, և անցկացնել այդպես ամբողջ օրը։ Դա է պատճառը, որ բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ, գալիս են Շվեյցարիա այստեղ անցկացնելու իրենց ծերությունը։

Կա նաև մեկ այլ՝ հասարակ բացատրություն։ Շվեյցարիան աշխարհում երկրորդ տեղում է բարձր աշխատավարձերի չափով։ Միջին տարեկան աշխատավարձը կազմում է 62 283$։ Դա ավելի քան 5190$ է կազմում մեկ ամսվա համար։ Եվ տնտեսության հետ այստեղ ամեն ինչ կարգին է ։

Սակայն, հարմարավետություն զգալու համար բավարար չէ միայն գումարը։ Պետք է զգաք նաև լիարժեք անվտանգություն։ Շվեյցարիան այս հարցում ևս առաջընթաց է գրանցել։ Նա առավել չեզոք երկրներից մեկն է աշխարհում, որը հաջողությամբ դիստանցիա է պահում, գրեթե, ցանկացած բլոկներից։ Եվ հրաշք է նաև այն, որ գտնվելով Եվրոպայի կենտրոնում, երկիրը չի մասնակցել պատերազմների ավելի քան 200 տարի։

1963 թ – ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել, որով նրա յուրաքանչյուր քաղաքացի պետք է ռմբապաստարանով ապահովված լինի միջուկային պատերազմի դեպքում։ Ասվածն արված է։ Ամբողջ երկրով մեկ կառուցվել են ստորգետնյա ռմբապաստարաններ, որոնցում կարող է տեղավորվել բնակչության 115% – ը, այսինքն՝ դրանք ավելի շատ են, քան անհրաժեշտ է, այդ իսկ պատճառով Շվեյցարիային անվանում են լավ ամրացված բունկեր։

Չեզոքության քաղաքականությունը և անվտանգության աննախադեպ միջոցառումները դրականորեն են ազդում նաև ֆինանսական բաղադրիչի վրա։ Հետևաբար, Շվեյցարիայում են պահում գումարները… շատ գումարներ։

Ըստ վիճակագրության, երկրում բանկերը ավելի շատ են, քան ատամնաբուժարանները։ Ի դեպ, այսօրվա դրությամբ բանկերում տոկոսադրույքները զրոյական են, իսկ եթե ավանդը գերազանցում է 1 մլն եվրոն, ապա նույնիսկ բացասական են:

Կյանքի տևողության ցուցանիշով երկիրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ճապոնիայից հետո։ Շատ մարդիկ են երազում իրենց երջանիկ ծերությունը Շվեյցարիայում անցկացնելու մասին։