«Առանց իմ սիրած տրանսպորտի՝  ինքնաթիռի ես երբեք չէի հասնի նրան, ինչ ինձ հաջողվել է անել իմ կյանքում», – ասում էր Դեյվիդ Ռոքֆելլերը: Իսկ առանց բարձրակարգ բորտուղեկցորդների, որոնք օդաչուների հետ հավասար պատասխանատու են թռիչքի համար, անհնար է պատկերացնել մասնավոր ավիացիան։  Ժամանակակից բորտուղեկցորդուհին ունիվերսալ մասնագետ է, որը համատեղում է տարբեր մասնագիտությունների աշխատակիցների հմտությունները։  Նա և սպասարկման որակավորված աշխատակից է, և նրբազգաց հոգեթերապևտ, և անհրաժեշտության դեպքում ՝ համարձակ փրկարար, և նույնիսկ բժիշկ։

Սա ոչ թե գործունեություն է, այլ կենսակերպ, որից հետագայում պարզապես անհնար է հրաժարվել։ Բորտուղեկցորդուհիների դպրոց գալիս են ոչ միայն հանուն գեղեցիկ համազգեստի։ Այստեղ գալիս են յուրահատուկ հմտությունների, հնարավորությունների և փորձի համար։

Դպրոցի ստեղծման պատմությունից, ինչպես սկսվեց ամեն ինչ

“Ջեթ-սերվիս” ընկերության գլխավոր տնօրեն Յուշինա Իրինա Ալեքսանդրովնան հավաստում է, որ այս դպրոցը մեծ ու հետաքրքիր պատմություն ունի: Նա իր գոյության երկար տասը տարիների ընթացքում անցել է շատ երկար ճանապարհ ՝ ստեղծման, կազմավորման, զարգացման և ամենաբարձր մակարդակներում արժանի ճանաչման ճանապարհ:

Читайте также:  Croatia

Դպրոցի կողմից տրվող բոլոր վկայականներն ու փաստաթղթերը, որոնք շնորհվում են շրջանավարտներին այն ավարտելուց հետո, պաշտոնական են և հավանության են արժանացել ՌԴ կրթության նախարարության կողմից: Փաստաթղթերը ընդունվում են ցանկացած բիզնես-ավիաընկերության կողմից՝ և ռուսական, և եվրոպական։

Դպրոցի ստեղծման գաղափարը առաջացել է 2007 թվականին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դպրոցի  գլխավոր տնօրենը, որն այն ժամանակ մի մասնավոր ինքնաթիռի բորտուղեկցորդուհի էր, փնտրում էր իր համար գործընկերուհի։ Դա անելը պարզվեց այնքան էլ հեշտ չէ։ Փնտրտուքները ձգձգվեցին են մեկ տարի։ Իրինան ստիպված էր բորտուղեկցորդուհու մասնագիտությունն ավելի քան 20 աղջկա սովորեցնել։ Հենց այդ ժամանակ էլ առաջացավ դպրոց բացելու գաղափարը։ Այդպես էլ ամեն ինչ սկսվեց։

2015 թվականին բիզնես-ավիացիայի “Ջեթ-սերվիս” բորտուղեկցորդուհիների դպրոցը Ռուսաստանի ավիացիոն կենտրոնների վարկանիշում երրորդ տեղն Է զբաղեցրել ” Աէրոֆլոտի ավիացիոն դպրոց” -ից եւ “Քաղաքացիական ավիացիայի Ուրալի ուսումնավարժական կենտրոն” -ից հետո: Ուսուցման ծրագրերն արագ մշակվեցին՝ ելնելով աշխատանքային փորձից՝

  1. աշխատանքի տեխնոլոգիա, որն էապես տարբերվում է գծային ավիացիայից,
  2. հոգեբանական պատրաստվածություն,
  3. բարձրակարգ խոհանոց, համաշխարհային գաստրոնոմիա, քանի որ բիզնես ավիացիայի բորտուղեկցորդուհիները կապված են սննդի, ինքնաթիռի ռեստորանային սպասարկման հետ,
  4. սոմելյեի գիտելիքներ,
  5. միջկորպորատիվ էտիկետ,
  6. անգլերեն լեզու։
Читайте также:  Սոկոտրա (Եմեն)` երջանկության մոռացված կղզի

Նաև անցկացվում է առաջին անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերման ուսուցում, որի հմտություններին պետք է տիրապետեն դպրոցում սովորող բոլոր աղջիկները առանց բացառության։

Դպրոցի բոլոր դասախոսներն անմիջական կապ ունեն բիզնես ավիացիայի հետ։ Հիմնականում նրանք թռչող բորտուղեկցորդուհիններ են և մարդիկ, ովքեր անց են կացրել իրենց ամբողջ կյանքը ավիացիայում։

Նաև ստեղծվել է հեռակա ուսուցման հարթակ, որը թույլ է տալիս սովորել առցանց։ Կա նաև խառը դասընթաց, երբ տեսական մասը ուսումնասիրվում է հեռակա կարգով, իսկ գործնական պարապմունքների համար անհրաժեշտ է երեք օրով գալ Մոսկվա:

Այն գիտելիքները, որոնք տրվում են այս դպրոցում, հետաքրքիր կլինեն ոչ միայն նրանց, ովքեր ցանկանում են տիրապետել բորտուղեկցորդի մասնագիտությանը, այլև բոլոր մարդկանց՝  ընդհանուր զարգացման առումով:

Բիզնես-ավիացիայի “Ջեթ-սերվիս” բորտուղեկցորդուհիների դպրոցն ակտիվորեն համագործակցում է ավիացիոն ոլորտի տարբեր ընկերությունների, թրենինգային, բրոքերային ընկերությունների, կադրային գործակալությունների և սպասարկման այլ ընկերությունների հետ, որոնք զբաղվում են ինքնաթիռների քիմմաքրման, մաքրման, այնպիսի ծառայությունների մատուցմամբ, ինչպիսիք են ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների առաքումը ինքնաթիռ:

Читайте также:  Փետրավորները սկսում են և պարտվում

Բիզնես ավիացիայի կատարյալ բորտուղեկցորդը՝  մի կոսմոպոլիտ է այդ բառի ամենաբարձր իմաստով, մի մարդ, որը կրթված է և բազմակողմանի զարգացած, լավ ֆիզիկական առողջությամբ, մտավոր ճկունությամբ, ով կարող է ընդհանուր լեզու գտնել ցանկացած հաճախորդի հետ։

Բիզնես ավիացիայի ” Ջեթ-սերվիս ” դպրոցում սովորելու համար պարտադիր չէ լինել գծային ավիացիայի բորտուղեկցորդ։  Հիմնական չափանիշը, դա բարձրագույն կրթությունն է, խոսակցական մակարդակի անգլերենի իմացությունը և բիզնես ավիացիայի ինքնաթիռներով թռչելու մեծ ցանկությունը:

Իր գոյության 10 տարիների ընթացքում դպրոցը կրթել է բարձր դասի շուրջ 300 մասնագետներ, որոնք կազմում են համաշխարհային բիզնես ավիացիայի ռուսախոս բորտուղեկցորդների գրեթե 80 տոկոսը:

 

Translate »