Սեուլը Կորեայի մայրաքաղաքն ու նաև խոշորագույն քաղաքն է: Սեուլի բնակչությունը կազմում է 10,000,000 մարդ, բայց ագլոմերացիայի հետ միասին ՝ 25,500,000 բնակիչ, այսինքն՝ փաստացի երկրի բնակչության կեսը: Սա աշխարհի հինգերորդ խոշորագույն ագլոմերացիան է և չորրորդը՝ ըստ տնտեսության:

Սեուլը տեղակայված է ընդամենը 605 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Զարմանալի չէ, որ կենտրոնում գտնվող անշարժ գույքի մեկ քառակուսի մետրն արժե մոտ 14000 դոլար: Ագլոմերացիայի հետ տարածքը մեծանում է մինչև տպավորիչ 11,000 քառակուսի կիլոմետր:

Կլիման Սեուլում մուսսոնային է: Քաղաքը գտնվում է Թուրքիայի, Հունաստանի և Իսպանիայի հարավի հետ նույն լայնության վրա, այնուամենայնիվ, այստեղ թեև կարճ, բայց լինում է կայուն և մեղմ ձմեռ: Ամառը տաք է և շատ խոնավ, ինչի պատճառով շոգը տանել ավելի ծանր է: Մուսսոնները քաղաքում հայտնվում են ամռանը և միջին ամսական տեղումների քանակը գերազանցում է 300 մմ-ը:

Այսօր Սեուլը աշխարհի ֆինանսական և արդյունաբերական կենտրոններից մեկն է: Այստեղ են գտնվում տասնհինգ ամենահայտնի կորպորացիաների շտաբ-կենտրոնները, ներառյալ Samsung-ը, Hyundai-ն և այլն: 2010 թվականին այստեղ է անցկացվել G 20 գագաթնաժողովը: Սեուլն առաջին ասիական քաղաքն է, որը հյուրընկալել է նման գագաթնաժողով:

Տրանսպորտի տոմսն արժե ավելի քան մեկ դոլար: Սեուլը թանկ քաղաք է, բայց ոչ Սեուլի բնակիչների համար, որոնց միջին աշխատավարձը հարկերի նվազեցումներից հետո կազմում է 2500 դոլար: Ընդհանուր առմամբ, աշխատավարձերը շարունակաբար աճում են, իսկ տնտեսությունը գնում է դեպի վեր:

Սեուլի մետրոպոլիտենը ճանաչվել է աշխարհում լավագույնը՝ Հոնկոնգից հետո: Բոլոր վագոններն ունեն ջեռուցվող նստատեղեր, Wi-Fi և բջջային կապի ծածկույթներ: Մետրոյի բոլոր կայարաններում կան զուգարաններ: Ըստ տարեկան ուղևորահոսքի, այն աշխարհում երրորդ մետրոպոլիտենն է: Սեուլցիները  իրենց շատ զուսպ են պահում մետրոյում: Հիմնականում գնում են սմարթֆոնների մեջ ընկղմված, կամ էլ կարդում են: Հեռախոսով բարձրաձայն խոսելը ընդունված չէ: Մետրոյի յուրաքանչյուր կայարանի դիմաց երաժշտություն է հնչում: Կորեացիները նաև շատ կարգապահ են և նախքան մետրոյի վագոններ մտնելը, հերթ են կանգնում:

Սեուլի մետրոպոլիտենը սերտորեն ինտեգրված է երկրի երկաթուղային ցանցի հետ և արագընթաց երկաթուղով կապվում է Կորեայի այլ քաղաքների հետ: Այն աշխարհի ամենաարագներից մեկն է: Լավ է զարգացած ավտոբուսային տրանսպորտը: Գործում են մոտ 200 ավտոբուսային երթուղիներ: Քաղաքի փողոցների մեծ մասում ավտոբուսները շարժվում հատուկ իրենց համար առանձնացված գծերով: Ինչհոն միջազգային օդանավակայանը 9 տարի շարունակ ստացել է աշխարհի լավագույն օդանավակայանի կոչում ՝ 2005-2013 թվականներին:

Հանգան գետը քաղաքը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի: Սեուլը վարչականորեն բաժանված է 25 շրջանների և շրջապատված է լեռներով: Իր աշխարհագրության շնորհիվ այն չունի մեկ ընդգծված կենտրոն: Սեուլի պատմական կենտրոնը Չոննոգու և Յունգ շրջաններն են: Այստեղ կան բազմաթիվ վայրեր, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների և իրենց՝ կորեացիների շրջանում: