Մինչև վերջերս Սաուդյան Արաբիան աշխարհի ամենափակ երկրներից մեկն էր: Սովորական զբոսաշրջիկի մուտքը այստեղ  գործնականում անհնար էր, քանի որ երկիրը զբոսաշրջային վիզաներ պարզապես չէր տրամադրում: Սակայն 2019 թվականի սեպտեմբերին իրավիճակը կտրուկ փոխվեց: Եվ հիմա եզակի հնարավորություն է ստեղծվել այցելելու մի երկիր, որի մասին սովորական մարդուն քիչ բան է հայտնի:

Սաուդյան Արաբիան բացել է իր դռները բոլոր արտասահմանցի զբոսաշրջիկների համար։

Սաուդյան Արաբիան իր այցելուներին զարմացնելու համար շատ բան ունի: Սա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկն է:

Սաուդյան Արաբիայում կան բազմաթիվ արգելքներ: Դրանցից մեկը վերաբերում է երաժշտությանը: Երաժշտությունն այստեղ երկար ժամանակ արգելված էր, և ոչ մի համերգ չէր անցկացվում: Եվ սա տխրեցուցիչ է, քանի որ երաժշտական ​​տուրիզմը հիանալի ժամանց է: Դուք դիտում եք Ձեր նախընտրած աստղի համերգը, դա անում եք արտերկրում, ինչը սկզբունքորեն փոխում է Ձեր զգացողությունները, և ուսումնասիրում եք երկիրը, քաղաքը, շփվում նոր մարդկանց հետ, այսինքն արդյունավետ եք օգտագործում ժամանակը:

Լավ նորությունն այն է, որ երկրում երաժշտություն, այնուամենայնիվ,  թույլատրեցին, և այժմ այստեղ համերգներ են անցկացվում:

Մինչև վերջերս սովորական մարդը, որը ցանկանում էր այցելել Սաուդյան Արաբիա, վիզա ստանալու համար շատ տարբերակներ չուներ.

  • հարազատներ,
  • տարանցիկ վիզա,
  • բիզնես վիզա (ոչ ամենահեշտ տարբերակը),
  • ի վերջո, կարելի էր ընդունել իսլամը և երկիր գալ որպես ուխտավոր:

Բայց 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հայտարարեց, որ իրենք սկսում են տուրիստական ​​վիզաներ տրամադրել 49 երկրի: Այլ երկրների շարքում են ՝ Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը:

 

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Ալ Ռիադ

Այն երկրի ամենամեծ և ամենաարագ զարգացող քաղաքն է: Այստեղ ապրում է ավելի քան 7 միլիոն մարդ: Մայրաքաղաքում հսկայական ներդրումներ են արվում: Ամբողջ կենտրոնով շինարարական աշխատանքներ են տարվում: Այստեղ կառուցվում են ինչպես առանձին ​​երկնաքերեր, այնպես էլ ֆինանսական թաղամասեր: Կառուցում են մետրո, ճանապարհներ։ Ձեռնարկված կառուցապատման աշխատանքների ծավալները անմիջապես զգացվում են հենց մայրաքաղաք եք հասնում:

Հարցի պատասխանը, թե որտեղից է երկրին այսքան գումար այս ամենի համար, շատ պարզ է՝ նավթի շնորհիվ:

Սաուդյան Արաբիան տնօրինում է աշխարհի նավթի պաշարների գրեթե մեկ քառորդը: Այդ ցուցանիշով երկիրը Վենեսուելայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Երկրում է գտնվում նավթի ամենախոշոր հանքատեղը ՝ Գավարը: Չնայած շատ ինտենսիվ արդյունահանմանը, այստեղ դեռ կա մոտ 48 միլիարդ բարել նավթ: Եվ սա ընդամենը մեկ հանքավայրն է, իսկ երկրում դրանք շատ են։

Նավթի արդյունահանումը այստեղ մեծ գումարներ է բերում և երկրի բյուջեի մեծ մասը համալրվում է նրա հաշվին:

 

Խոսենք թագավորության մասին

Սաուդյան Արաբիան աշխարհի երեք երկրներից մեկն է, որն անվանվել է իշխող դինաստիայի պատվին: Այս դեպքում դրանք Սաուդցիներն են: Մյուս երկուսն են՝ Հորդանանի Հաշիմիտյան Թագավորությունը, որտեղ ղեկավարում են Հաշիմիտները, և Լիխտենշտեյնի դքսությունը, որտեղ իշխանությունը Լիխտենշտեյնցիներինն է:

Սաուդյան Արաբիայի հիմնադիրը և այն անձնավորությունը, որի պատվին այն անվանվել է ՝ թագավոր Աբդուլ-Ազիզ իբն Աբդուրահման իբն Ֆեյսալ Ալ Սաուդն է: Նա իրենից հետո թողել է հսկայական մի ընտանիք` 45 որդի: Այժմ Ալ Սաուդի ընտանիքը աշխարհի ամենահզոր և ամենահարուստ ընտանիքներից մեկն է: Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է և երկրում ամբողջ իշխանությունը գտնվում է իշխող թագավորական դինաստիայի ներկայացուցիչների ձեռքում:  Այն ​​հիմնականում սահմանափակվում է միայն շարիաթի օրենքներով: Իսկ օրենքները այս երկրում շատ խիստ են։ Մինչև հիմա  մահապատիժ է կիրառվում, և այդ մահապատիժները հրապարակային են: Դրանց կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները։ Այստեղ պատիժների մեծ մասը նախատեսված է ահաբեկչության, կանխամտածված սպանության, թմրանյութերի համար, ինչպես նաև գերագույն պատժին արժանանում են  աստվածանարգության, աթեիզմի, հավատուրացության  և, չեք հավատա, բայց նաև կախարդության և մոգության համար:

Սաուդյան Արաբիայում արգելված է ալկոհոլը: Այն նույնիսկ չեն մատուցում դեպի այս երկիր չվերթների ժամանակ: Եվ չնայած բազմաթիվ խիստ արգելքների, այս երկրում միշտ ապրել և շարունակում ապրել բավականին լավ։ Այստեղ միշտ ապրել են էժան բենզինով, գրեթե անվճար ջրով և էլեկտրաէներգիայով, և գրեթե առանց հարկերի: Սակայն նավթի գների անկումը գրեթե կեսով կրճատեց եկամուտները: Իշխանությունները ստիպված էին ինչ-որ բան փոխել: Եվ նրանք սկսեցին դա անել ՝ զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելով երկիրը …

Եթե ​​ցանկանում եք օդանավ վարձակալել կամ գնել, ապա դիմեք Cofrance ընկերությանը: