Գուցե ինչ-որ մեկին կհետաքրքրեն հին օդանավերը, որոնք մինչ օրս թռչում են: Այս հոդվածում կներկայացնենք այդ ինքնաթիռների համառոտ նկարագրությունները.

А300 EP-IBS

Ինքնաթիռի ռեգիստրացիոն համարը՝ EP-IBS: Այն գտնվում է Իրանական ավիաուղիների նավատորմի կազմում։ Իր առաջին թռիչքը ինքնաթիռը կատարել է 1980 թվականի ապրիլի 16-ին։ Ի՞նչ էր տեղի ունենում այդ հեռավոր ժամանակներում։ Apple-ը դեռևս գոյություն չուներ։ Առաջին Mac (1984)։ Իսկ Toto խմբի «Africa» երգը հայտնվել է օդանավից շատ ավելի ուշ։

 

737 4L-NAL

Իր առաջին թռիչքը ինքնաթիռը կատարել է 1980 թվականի մարտի 21-ին։ Ինքնաթիռը օգտագործվում է Nasair Eritrea ավիաընկերության կողմից։ BTW 39 տարեկան: Ինքնաթիռի ռեգիստրացիոն համարը՝ 4L-NAL:

 

737 C-GAIG

Առաջին թռիչքը կատարվել է 29.08.1979 թվականին։ Շուտով կլրանա 40 տարին: Շահագործվում է Air Inuit ընկերության կողմից։ Ինքնաթիռի ռեգիստրացիոն համարը՝ C-GAIG:

 

737 XA-UHZ

Այո, մենք կունենանք 737S տեսակի շատ ինքնաթիռներ: Օդանավի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1979-ի օգոստոսին: Շահագործվում է Easy Sky Airlines ավիաընկերության կողմից։ Ռեգիստրացիոն համարը՝ XA-UHZ։

 

737 YV502T

Առաջին թռիչքը կատարվել է 1978 թվականի սեպտեմբերի 29-ին, այսինքն ՝ 41 տարի առաջ։ Շահագործվում Է Venezolana ավիաուղղիների կողմից։ Ռեգիստրացիոն համարը՝ YV502T։

Մեր հաջորդ հյուրը…

 

747 EP-SHB

Առաջին թռիչքը կատարվել է 1977 թվականի դեկտեմբերի 22-ին։ Շահագործվում Է՝ Saha Airlines-ի կողմից։ Ռեգիստրացիոն համարը EP-SHB։ 1977 թվականին ԱՄՆ-ն դարձավ 200 տարեկան։

Գնացինք առաջ…

 

737 5Y- CGV

Առաջին թռիչքը՝ 1975 թվականի նոյեմբերի 3-ին։ Շահագործվում է Transafrican Air ավիաընկերության կողմից։ Ռեգիստրացիոն համարը՝ 5Y-CGV։

 

737 ZS-IJJ

Առաջին թռիչքը՝ 1972 թվականի սեպտեմբերի 28-ին։ 47 տարեկան։ Շահագործվում Է՝ Interair South African-ի կողմից։ Ռեգիստրացիոն համարը՝ ZS-IJJ։

Եվ վերջապես…

Ամենահին ինքնաթիռը. Դիմավորեք

 

737 PK-OCG

Զարմանալի չէ, որ դա կրկին 737-ն է … Ինքնաթիռը 49 տարեկան է։ Առաջին թռիչքը կատարվել է 1970 թվականի մայիսի 25-ին։ Շահագործվում է Air Indonesia ավիաընկերության կողմից։ Ռեգիստրացիոն համարը՝ PK-OCG։ Այն ժամանակ դեռ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը։ Հրաշալի ժամանակներ էին։

 

Ու՞ր են թռչում հին ինքնաթիռները։

Ինչպես կռահեցիք վերը նշված օրինակներից, օդանավերի շահագործման ժամկետը բավականին երկար է։ Բայց հավերժ նրանք ծառայել չեն կարող, և ինչ-որ պահի նրանց դուրս են հանում շահագործումից։

Ինչ է լինում շահագործումից հանված օդանավերի հետ։ Նրանցից շատերը քանդում են և վերածում պահեստամասերի։ Այն օդանավերը, որոնք դեռ պիտանի են թռիչքների համար օգտագործվում են, իսկ մնացածը քանդվում։

Որոշ օդանավեր վեր են ածվում օրիգինալ սրճարանների, հյուրանոցների և նույնիսկ սուզորդների համար ատրակցիոնների։

Բացի այդ, գոյություն ունեն հատուկ առանձնացված վայրեր, այսպես կոչված պահեստներ, որտեղ ուղարկվում են  այն ինքնաթիռները, որոնք կատարել են իրենց թռիչքային առաքելությունը։ Նման պահեստները բավականին շատ են։ Եվրոպայում ամենահայտնի բազաներից մեկը գտնվում է Թերուելում (Իսպանիա), ԱՄՆ – ում՝ Ալաբամայում և Կալիֆորնիայում։