Ո՞վ չի սիրում կղզիների կախարդական մթնոլորտը: Այնտեղ կարող եք հանել Ձեր կոշիկները, մոռանալ աշխատանքի մասին, ընկղմվել գեղեցիկ երազների մեջ, ոսկե ավազի վրա պառկած խմել կոկտեյլներ: Երբեմն ցանկանում եք մոռանալ քաղաքի եռուզեռը, ուղևորվել ինչ-որ հեռավոր կղզի, որպեսզի հիանաք անկրկնելի պեյզաժներով, արևայրուք ընդունեք և լողաք լազուրային ջրերում:

Բայց կղզիներում հանգիստը չի սահմանափակվում լողափային ժամանցով: Այն կարող է ընդգրկել սպորտի ակտիվ տեսակներ, վայրի բնությունով զբոսանքներ կամ մշակույթային վայրերով էքսկուրսիաներ:

Մենք առաջարկում ենք կարճ էքսկուրս դեպի աշխարհի ամենահետաքրքիր կղզիներ:

Կարիբյան արշիպելագի ամենամեծ մարջանե կղզին ՝ Պրովիդենսիալեսը, հանդիսանում է Թըրքս և Կայկոս կղզի – պետության հիմնական տուրիստական ​​կենտրոնը:

Փարթամ և վառ բնությունը, փիրուզագույն ջրի հարթ մակերեսը, սպիտակ ավազով լողափերը և մեղմ կլիման հնարավորություն են տալիս այստեղ հանգստանալ ամբողջ տարվա ընթացքում: Հանգստացողների շրջանում ժամանցի ամենատարածված տեսակը դայվինգն է: Դրան են նպաստում ինչպես ծովի տաք ջրերը, այնպես էլ գեղատեսիլ մարջանային խութերը:

Վիրջինյան կղզիների արանքում է թաքնված նաև փոքրիկ գեղատեսիլ Նեկեր կղզին:

Կղզու կլիմայական և եղանակային պայմանները շատ հարմար են բացառիկ և էկզոտիկ հանգստի համար, քանի որ այստեղ ամբողջ տարին կարող եք ընդունել արևային լոգանքներ և լողալ ծովում: Նեկերը շրջապատված է մարջանային խութերով և այստեղ ապրում են շատ թռչուններ: Բայց կղզու ամենահայտնի բնակիչները ֆլամինգոներն են:

Եվս մեկ կղզի Կարիբյան ծովում` Պալմ-Այլենդ, որն ամբողջ աշխարհից հանգստացողների սիրված վայրն է:

Այն, անկասկած, դուր կգա ոչ միայն ծովափնյա հանգստի, այլև արշավների սիրահարներին, ովքեր կկարողան այցելել տեղի զարմանահրաշ տեսարժան վայրերը, տեսնել էկզոտիկ թռչուններ և բույսերի հազվագյուտ տեսակներ: Կղզին հարմար է նաև դայվերների համար, քանի որ այստեղ կան շատ վայրեր դայվինգի համար:

Կարիբներում ամենահայտնի, բայց ոչ պակաս եզակի կղզի Բարբադոսը կարող է հպարտանալ գեղեցիկ ժայռոտ պեյզաժներով, էկզոտիկ կենդանիների և բույսերի բազմազանությամբ:

Այն ունի դրախտային բնություն: Ավազե և մարջանե խութերը գրավում են իրենց անաղարտ գեղեցկությամբ: Այստեղ հաճելի հանգստի համար կա բացարձակապես ամեն ինչ. արևելյան ափին սերֆերների համար բարձր ալիքներ և սքանչելի լողափեր կղզու արևմուտքում: