Առաջին ասոցիացիաները, որոնք Գերմանիան մեզ մոտ առաջացնում է, Երկրորդ համաշխարհային պատերազմն է և գերմանական ավտոմեքենաները: Այս երկիրը մեզ հայտնի է նաև որպես տնտեսությամբ ամենահզորը Եվրամիության բոլոր երկրների շարքում: Այցելել այն, իհարկե արժե. դուք կհայտնվեք Եվրոպայի հենց սրտում:

Ռոտենբուրգ

Ռոտենբուրգը ամրոց-քաղաք է, որը գտնվում է ծովի մակարդակից 300 մետր բարձրության վրա գտնվող սարահարթում: Այն հայտնի է որպես լավագույնս պահպանված միջնադարյան վայրերից մեկը: Առավել շատ այցելվող վայրը Ռաթհաուսն է, որի աշտարակից բացվում է հոյակապ տեսարան դեպի քաղաք: Միջնադարյան ժամանակներից, մինչև մեր օրերը ինքնակառավարման նստավայրը այստեղ է գտնվում:

Զբոսաշրջիկները Ռոտենբուրգը ճանաչում են իր խանութներով, որտեղ կլոր տարին կարելի է ձեռք բերել սուրբծննդյան ապրանքներ, իսկ դեկտեմբերին անցկացվում են անհավանական մասշտաբներով սուրբծննդյան տոնավաճառներ։

Դրեզդեն

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրեզդենը մեծապես ավերվել է ուժգին ռմբակոծությունների արդյունքում: Մինչ այդ այն կոչվում էր թանկարժեք զարդատուփ, կամ թանկարժեք սնդուկ, քանի որ քաղաքը լի էր անհավատալի հարստությամբ ՝ ցնցող արվեստով և ճարտարապետությամբ: Ոչնչացվել են բազմաթիվ եզակի տեսարժան վայրեր: Դրանցից շատերը հաջողվել է վերականգնել ժամանակի ընթացքում: Եվ այսօր Դրեզդենը կրկին փայլում է գլուխգործոցների շքեղությամբ, առաջարկում է մի շարք պատմական տեսարժան վայրեր ՝ Ֆրաուենկիրխեի տաճարը, Ցվինգեր պալատ-պուրակային համալիրը, Ալբերտինում գեղարվեստի թանգարանը և այլն: Քաղաքում կան բազմաթիվ մշակութային հաստատություններ, որոնցից ամենահարգվածը Զեմպերի օպերան է:

Քյոլն

Քյոլն քաղաքը գտնվում է Ռեյն գետի վրա: Այն Գերմանիայում ամենահանրաճանաչ վայրերից մեկն է, ուր ձգտում են հասնել զբոսաշրջիկները ամբողջ աշխարհից: Այստեղ կան բազմաթիվ տեսարժան վայրեր ՝ ըստ յուրաքանչյուրի ճաշակի: Աղմկոտ գիշերային կյանքը գրավում է զբոսնելու սիրահարներին, իսկ մշակույթի գնահատողներին տեսնելու շատ բան կա: Քյոլնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Մայր տաճարն է ՝ քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը: Սա ցնցող գոթական եկեղեցի է:

Լյուբեկ

Լյուբեկը Գերմանիայի ամենախոշոր նավահանգիստներից մեկն է: Հիմնադրվել է 1143 թվականին: Հետաքրքիր է այն փաստը, որ Լյուբեկը առաջին գերմանական քաղաքն էր, որը ռմբակոծվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այնուամենայնիվ, այստեղ պահպանվել է միջնադարյան ճարտարապետության մեծ մասը: Եվ այսօր Լյուբեկը ամենահայտնի տուրիստական ​​ուղղություններից մեկն է: Հին ու նեղ փողոցներով զբոսնելը անհավանական հաճույք կպատճառի: Միջնադարյան ոճով քաղաքային դարպասները, քաղաքապետարանը, … դրանց պետք է անպայման տեսնել:

Կղզի Ռյուգեն

Ռյուգեն կղզին, որը գտնվում է Բալթիկ ծովի ափին, Գերմանիայի ամենամեծ կղզին է: Մայրցամաքի հետ այն կապված է ամբարտակով և կամրջով: Կղզու առավել հետաքրքիր վայրը Յասմունդ ազգային պարկն է, որտեղ կան  եզակի կավճային ժայռեր: Ամբողջ ափամերձ հատվածը զարդարված է ռոմանտիկ վիլլաներով, հագեցած ծովափնյա հանգստավայրերով, անհավանական լողափներով: Զբոսաշրջիկները հանգստանալու և դրանցով հիանալու են գալիս ոչ միայն Գերմանիայից, այլև ամբողջ աշխարհից: Իսկ Ռյուգեն կղզու մեկ այլ տեսարժան վայրի ՝ Արկոնայի հրվանդանից, կարելի է բարձրանալ  դեպի հին փարոս, ինչպես նաև տեսնել սլավոնական ամրոցի մնացորդները և այցելել գեղատեսիլ ձկնորսական գյուղ: