Առաջին տարին չէ, որ Emirates Airlines-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհի լավագույն ավիաընկերությունների շարքում: Նրա ինքնաթիռները կահավորված են այնպիսի շքեղությամբ, որ նույնիսկ արքայական ընտանիքի անդամները, աստղերը և VIP-քաղաքական գործիչները գերադասում են «Էմիրեյթս» մասնավոր չվերթների փոխարեն: Ինչպիսի՞ առավելություններ կարելի է ակնկալել առաջին դասի տոմս ձեռք բերելով: Եկեք միասին հասկանանք:

Emirates Airlines ընկերությունը ունի 133 Boeing-777 ինքնաթիռ: Նրանցից յուրաքանչյուրում կա առաջին դասի լավագույն ձևով կահավորված ութից տասներկու խցիկ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում «Էմիրեյթս» ընկերության տնօրեն Եգոր Պլեխովը: Բոլոր խցիկները կահավորված են հարմարավետ ծալովի բազկաթոռներով և սեղաններով: Կա նաև 27- դյույմանոց հեռուստացույց հեռակառավարման վահանակով:

Ուղևորները կարող են ընտրել խցիկները՝ ելնելով իրենց ցանկություններից և նախասիրություններից: Ինչ-որ մեկը ցանկանում է տեղավորվել պատուհանի մոտ, որպեսզի վայելի թռչնի թռիչքի բարձրությունից բացվող հրաշալի տեսարանները: Ընտանիքների համար կան հարմարավետ խցիկներ օդանավի սրահի մեջտեղում: Եվ նույնիսկ այնտեղ հնարավորություն կա մեկուսանալու և հանգստանալու հարմարավետ շիրմայի հետևում:

Յուրաքանչյուր ուղևորի խցիկում մինի-բար կա: Ողջ թռիչքի ընթացքում, օրինակ, Մոսկվայից Դուբայ, կառաջարկվեն 5 տարբեր ուտեստներ: Թռիչքի գրեթե ամբողջ ժամանակը կարելի է ծախսել համեղ ուտեստների ու խմիչքների համտեսման վրա:

Ինքնաթիռում բացի համեղ ուտեստներից կան նաև այլ շատ հնարավորություններ ժամանակը հետաքրքիր և օգտակար կերպով անցկացնելու համար: Աշխարհի 35 լեզուներով հեռարձակվող զվարճալի հեռուստաալիքները նույնպես օգնում են կարճել ժամանակը: Էկոնոմ դասի ուղևորները ևս ունեն այս հնարավորությունը: Wi-Fi-ը հասանելի է սիմվոլիկ 1 դոլար վճարով: Ուղևորային Wi-Fi ոչ բոլոր ինքնաթիռներում կա, այլ միայն 120 Բոինգում: Ի դեպ, Wi-Fi- ի համար գանձվող ամբողջ գումարը ուղղվում է բարեգործության:

Ձեռնարկատերերի համար, որոնք բարձր են գնահատում իրենց ժամանակի  յուրաքանչյուր րոպեն, նախատեսված են օդանավի սրահում խորհրդակցություններ անցկացնելու համար համապատասխան պայմաններ:

Այստեղ կա լոգարան հանգստացնող ցնցուղ ընդունելու հնարավորությամբ: Առաջարկվում է նաև Bvlgary բրենդին պատկանող կոսմետիկայի հավաքածու, որը նույնպես թույլ է տալիս ազատվել հոգնածությունից:

Բացի այդ, ցանկության դեպքում, ընկերությունը կազմակերպում է ավտոմեքենայով փոխադրում օդանավակայանից: Այս հնարավորությունը տրամադրվում է աշխարհի 70 քաղաքներում: