Առանձնատունը շրջապատված է շքեղ ձեռագործ այգիներով։ Հատկապես տպավորիչ է, երբ նայում եք նրան ինքնաթիռից, իսկ մոտ գտնվող լազուրե ծովը հաղորդում է նրան յուրահատուկ շքեղություն։

Առանձնատունը կառուցվել է 1905 թ.-ից մինչեւ 1912 թ.-ը ընկած ժամանակահատվածում Լազուրային ափին գտնվող Սեն-Ժակ-Կապ-Ֆերրա հրվանդանի վրա, որը գտնվում է Նիցցայից ոչ հեռու։ Առանձնատան ստեղծման նախաձեռնությունը բխում էր Բեատրիսա Ռոթշիլդից, որը հոր (Ալֆոնսա Ռոթշիլդի) մահից հետո գնեց 7 հա հողատարածք և սկսեց կառուցել իր երազանքի առանձնատունը: Այսօր շքեղ պալատը, որը շրջապատված է հոյակապ այգիներով, Սեն-Ժակ-Կապ-Ֆերրա հրվանդանի հիմնական տեսարժան վայրերից է։ Այն գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից:

Ինչպես և իր հայրը, Բեատրիսը զբաղվում էր արվեստի գործերի և շքեղ իրերի հավաքորդությամբ: Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկում մեծացած այս կինը 1883 թվականին ամուսնացավ Մորիս Էֆրուսիի հետ, որը Հին աշխարհի խոշորագույն բանկային տան ներկայացուցիչ էր։ Նա հարուստ հրեական ընտանիքից էր, որը Ռուսական կայսրությունում կապիտալ էր կուտակել և տեղափոխվել Փարիզ:

Ընտրելով իր ապագա առանձնատան նախագիծը, բծախնդիր Բեատրիսը փոխել է 20 ճարտարապետների։ Կառուցապատման նպատակով ձեռք բերված հողատարածքի ռելիեֆը այնքան լեռնային էր, որ բարոնուհին ստիպված էր աշխատողների ներգրավել, որոնք դինամիտի կիրառմամբ փորձում էին հարթ մակերես ստեղծել։ Բայց ամենից շատ ուժ, միջոցներ և ժամանակ պահանջվեց տարատեսակ այգիների ստեղծման համար։ Ընդհանուր առմամբ ստեղծվեց 12 տեսակի այգի։

Մահվանից առաջ Բեատրիսը առանձնատունը իր ողջ պարունակությամբ կտակել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիային (Académie des Beaux-Arts)։ Այգիներում մինչ օրս կարելի է տեսնել հսկա կակտուսներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են մարդու հասակը: Գործում է Չայկովսկու և Մոցարտի երաժշտության ներքո պարող շատրվանների եզակի համակարգ։ Այստեղ  կտեսնեք նաև անտիկ քարանձավներ, ռոտոնդաներ և արձաններ։

Ամբողջ պատմությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Առանձնատունը, թերևս, Բեատրիսը կառուցել է, բայց այգիները… Անունը ինքնին շատ բան է ասում՝ Սեն-Ժակ-Կապ-Ֆերրա, իսկ հայերեն «Սուրբ Հովհաննես Կուպալայի հողը»։ Ռուսաստանում մինչ օրս պահպանվել է Իվան Կուպալայի տոնը: Եվ արդյո՞ք պատահական է, որ բարոնուհին կրում է Էֆրուսի ազգանունը: Ի վերջո, հենց այդ տարածքում նախկինում ապրել են էտրուսկները, իսկ ավելի ճիշտ՝ ռուսները։

Զբոսաշրջիկներին այստեղ պատմում են Էֆրուսի ազգանունով Օդեսայի նավթային մագնատի՝ Բեատրիսի նախկին ամուսնու մասին։

7 հա հող, 12 տեսակի այգիներ, եզակի նախագիծ, էկզոտիկ բույսեր և ամբողջ աշխարհից բազմաթիվ գեղարվեստական գործեր, ինչպես նաև  Լազուրային ափի ծովածոցերի ֆանտաստիկ տեսարաններ, որոնք երկու կողմից շրջապատում են այս եզակի վայրը։ Կարող էր արդյո՞ք նման հրաշքը ստեղծել մի կին, նույնիսկ Ռոթշիլդների կարողությանը տիրապետելու պայմաններում։ Հետաքրքիր հարց է։

Ընդ որում, արձանների, շատրվանների, այգիների նախագծման մեջ կիրառվել են համաչափության կանոններ, թվեր, անկյուններ, որոնք բույսերի և երաժշտության հետ միասին ստեղծում են դրախտային մթնոլորտ և գերում են այցելուների սրտերը։ Այդ գիտելիքները մինչ օրս արգելքի տակ են։ Լազուրային ափի այգիներն ու առանձնատները մեծ քաղաքակրթության մի բեկոր է, որը հրաշքով է պահպանվել և մեզ հասել։

Եթե ցանկանում եք այցելել այս դրախտային անկյունը, ապա կարող եք կապ հաստատել Cofrance ընկերության հետ, որը  կազմակերպում է թռիչքներ աշխարհի ցանկացած վայրից դեպի Լազուրային ափ։ Խորհրդատվության համար դիմեք մեր մասնագետներին: