Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը շատերն են ցանկանում ամեն կերպ ներկա լինել: Գնել եք տոմսերը, հավաքել եք համապատասխան շրջապատ, նախատեսել եք բավական ժամանակ և գումար: Բայց ահա մի այլ խնդիր է առաջ գալիս: Չեք հասցրել թռիչք ամրագրել, իսկ այդ ուղղությամբ ավիատոմսերի գնումը դարձել  է արդեն անհնար: Արդյոք հրաժարվել պլաններից: Կարիք չկա: Այս հոդվածում կխոսենք մասնավոր թռիչքների մասին, կպարզենք նրա բոլոր առավելություններն ու թերությունները:

Դեռևս 20 տարի առաջ մասնավոր թռիչքներից օգտվում էին քչերը, և նույնիսկ այն ժամանակ, ավելի հաճախ, խոսքը վերաբերվում էր սպորտային ավիացիային: Բայց հիմա պատկերը այլ է: Միլիարդատերերը ձեռք են բերել իրենց սեփական օդանավերը: Խոշոր ընկերությունների ղեկավարներին, հաջողակ ձեռնարկատերերին միշտ չէ, որ հարմար է կանոնավոր չվերթներից օգտվելը: Վերջերս նրանց համար ի հայտ է եկել այլընտրանքային տարբերակ, որն է բիզնես ինքնաթիռներով չարտերային չվերթների հնարավորությունը:
Հայտնի երաժիշտներին, երգիչներին, մարզիկներին, Forbes –ի ցուցակի անդամներին հաճախակի կարելի է տեսնել բիզնես ավիացիայի ուղևորների շրջանում: Վարձակալված օդանավերով թռիչքների հիմնական առավելությունը այն է, որ անհրաժեշտ չէ հարմարվել թռիչքների չվացուցակին: Դուք եք պլանավորում Ձեր թռիչքը: Օդանավակայնում հաշվառմանը, մաքսային հսկողությանը և բոլոր ընթացակարգերին դուք կտրամադրեք ընդամենը մի քանի րոպե, և սա մասնավոր թռիչքների ևս մեկ տարբերությունն է կանոնավոր չվերթներից: Իրականացնել թռիչք ցանկացած վայր և ցանկացած ժամանակին, դրա մասին կարելի է միայն երազել:

Ճիշտ է կան որոշակի սահմանափակումներ  որոշ երկրներ թռիչքների ապահովման ժամկետների տեսանկյունից, քանի որ նրանցից որոշներում պահանջվում է թռիչքի թույլտվության ձեռքբերում: Սակայն ընդհանուր առմամբ, իրավիճակը բավականին բարենպաստ է, իսկ Ռուսաստանում Դուք կարող եք թռչել մեկ կամ երկու ժամվա ընթացքում, կախված այն բանից, թե որքան արագ կարող եք հասնել օդանավակայան: Ինքնաթիռը Ձեզ է սպասում: Դուք ժամանում եք, երբ Ձեզ հարմար է, կամ երբ կարողացել եք շրջանցել քաղաքի խցանումները:
Պատահել է, երբ ուղևորը թռիչքից 40 րոպե առաջ է զանգահարել բրոքերին (հաճախորդին անհրաժեշտ էր արագ Մոսկվայից հասնել Փարիզ, բայց ուշացել էր կանոնավոր չվերթից): 40 րոպե անց նա արդեն թռչում էր նշանակման վայր:

Մեծ պահանջարկ ունեն արագընթաց օդանավերը:

Առաջարկվող օդանավերի ցանկը չափազանց լայն է ` սկսած ոչ մեծ Cessna 182 Skylane- ից, որը նախատեսված է 4 ուղևորների համար, մինչև խոշոր ինքնաթիռներ, ինչպիսիք են Challenger, Gulfstream և այլն:

Ինքնաթիռները, հիմնականում նորը չեն, նրանց տարիքը տատանվում է 5-30 տարվա սահմաններում: Բոլորն էլ գերազանց վիճակում են, կարող են դեռևս շատ թռչել: Նույնիսկ ամենատարեց օդանավերը բազմիցս վերանորոգվել են, դրանք հագեցած են ժամանակակից շարժիչներով, ժամանակակից ավիոնիկայի համակարգով, այսինքն, նրանք անընդհատ ադապտացվում են նոր պայմաններին:

Վերջին ժամանակներում արվում է հնարավոր ամեն բան բնակչության ավելի լայն զանգվածի համար բիզնես ավիացիան մատչելի դարձնելու համար: Բիզնես ավիացիան շքեղության տարր չէ, ինչպես ոմանք ենթադրում են: Իրականում, գործարար ինքնաթիռը, բիզնես ավիացիայի ինքնաթիռը, կորպորատիվ ինքնաթիռը բիզնեսի վարման միջոց է: Դա շքեղություն չէ, այլ ժամանակի խնայողություն:

Եթե այնպես է ստացվել, որ ​​Դուք միլիարդատեր չեք Forbes- ի ցանկից, և միաժամանակ պատրաստ չեք հրաժարվել Ձեր ծրագրերից և ցանկանում եք ժամանակ խնայել, ապա բիզնես ինքնաթիռի վարձակալումը հենց այն է, ինչ Ձեզ անհրաժեշտ է: Ամեն ինչ այնպես է, ինչպես անձնական ինքնաթիռում, բայց միևնույն ժամանակ Դուք չեք վճարում մեծ գումարներ: Երկարատև թռիչքը կարող է իսկական հանգիստ դառնալ Ձեզ համար, իսկ ինքնաթիռը այն վայրը, որտեղ Դուք կցանկանաք վերադառնալ: Իհարկե, թռիչքները բիզնես ինքնաթիռներով էժան չեն, բայց շատ առավելություններ են ապահովում.
• Թռիչքների ճկուն գրաֆիկ,
• Անձնական մոտեցում,
• Չկան հերթեր,
• Չկա ավիատոմսերի պակաս:
Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: