Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանը, նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների պես, լուրջ տնտեսական խնդիրներ ունեցավ: Իրավիճակը ավելի խորացրեց պատերազմը Ադրբեջանի հետ: Անցումային շրջանի այնպիսի երևույթները, ինպիսիք են ներքաղաքական անկայունությունը, գործազրկությունը, երկրից արտագաղթը կարելի է համարել անցյալում:

Հայաստանի կառավարությունը, այլ քայլերի հետ համատեղ, որոշեց վերակենդանացնել զբոսաշրջությունը հնագույն լեռնային երկրում: Փորձը հաջողվեց: Հայաստանում զբոսաշրջությունը աստիճանաբար սկսեց զարգանալ: Հարուստ բնական և պատմական ռեսուրսների շնորհիվ, երկիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում , որոնք ժամանում են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ հետխորհրդային տարածաշրջանից և այլ օտար երկրներից:

Այսօր Երևանի փողոցներում կարելի է տեսնել տուրիստական ​​խմբեր Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Տուրիստները հետաքրքրությամբ լսում են էքսկուրսավարին: Վերջինս պատմում է հնագույն պետության մասին, որը 301 թ.-ին առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն:

Հայաստանում հայտնի զբոսաշրջային ուղղություններն են՝ Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապը, Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, Սևանը, Աղվերանը, Տաթևի վանքը, Գյումրին, Վանաձորը և այլն: Սովորական տուրերից բացի Հայաստանում հայտնի են նաև, այսպես կոչված, գաստրոնոմիկ տուրերը, որի ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում համտեսելու փորձառու խոհարարների պատրաստած մի շարք հայկական ավանդական ուտեստներ:

Ձեր ուշադրության ենք ներկայացնում Հայաստանի ամենահայտնի վայրերից մի քանիսը, որոնք պետք է անպայման այցելել: Երկիրը գեղեցիկ է հատկապես աշնանը, երբ ամռան տանջող շոգը նահանջում է, իսկ բնությունը հիացնում է հարուստ գույներով:

Սևան
Հայաստան այցելող հյուրերին անպայման ուղեկցում են (կամ խորհուրդ են տալիս գնալ) Սևան:
Սևանա լիճը  Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Զուր չէ, որ նրան անվանում են «Հայաստանի մարգարիտ»: Այն բնության իսկական հրաշք է:

Սևանի իշխան ձուկը ընդգրկված է Կարմիր գրքում: Սևանի մեկ այլ տեսարժան վայր է հանդիսանում միջնադարյան Սևանավանքը, որը հիմնադրվել է 9-րդ դարում: Սևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է ՀՀ հնագիտական կարևորագույն հուշարձաններից մեկը՝ հնավայր Լճաշենը, որը խորհուրդ է տրվում այցելելու բոլոր Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին:

Սևանը հանդիսանում է Հայաստանի ամենահեղինակավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը: Այստեղ կա ամեն ինչ հաճելի և հետաքրքիր հանգստի համար՝ պատմական և հնագիտական ​​վայրեր, հյուրանոցներ, ժամանցային կենտրոններ, կահավորված լողափեր և, իհարկե, հայտնի հայկական խոհանոցը՝ իր բազմատեսակ համեղ ուտեստներով:

 

Էջմիածին
Էջմիածինը հայտնի է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհում: Այստեղ է տեղակայված IV դարից մեզ հասած Էջմիածնի մայր տաճարը, մի քանի այլ եկեղեցիներ, թանգարաններ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի նստավայրը և բազմաթիվ այլ եկեղեցապատկան հաստատություններ: Այն նաև անվանում են «Հայկական Վատիկան»:


1869 թվականին Մայր տաճարին արևելքից կցվում է եռադահլիճ թանգարանի շենքը ՝ սրբազան մասունքների պահպանության համար:

Այսօր թանգարանը բացել է իր դռները այն զբոսաշրջիկների առջև, ովքեր ցանկանում են տեսնել թանգարանում պահվող սրբազան գանձերը, որոնցից ամենաարժեքավոր են ` Սուրբ Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին),  Հիսուս Քրիստոսի սուրբ Խաչափայտի մասունքները, Նոյյան տապանի մասունքը:

Բացի վերը նշվածից, Դուք կտեսնեք նաև շատ այլ հետաքրքիր իրեր՝ պատմական և գեղագիտական արժեք ներկայացնող եկեղեցական պարագաներ,  վանականների հագուստներ, հայրապետական եւ վարդապետական հետաքրքիր գավազաններ, խաչեր, ոսկուց, արծաթից և փղոսկրից պատրաստված, թանկարժեք քարերով զարդարված ծիսական առարկաներ, ինչպես նաև հնագույն ձեռագրեր և մետաղադրամներ: Հետաքրքիր են 17-րդ դարի կաթողիկոսների բազկաթոռները, որոնք զարդարված են սադափով, փղոսկրով, արծաթե առյուծների գլուխներով ու թաթերով:

 

ԳառնիԳեղարդ


Գառնու տաճարի և Գեղարդի վանական համալիրի այցելությունը ներառված է գրեթե ցանկացած տուրիստական ​​խմբի պարտադիր այցի ծրագրում : Գառնու տաճարը Հայաստանի տարածքում միակ հուշարձանն է, որը պատկանւմ է հեթանոսական և հելլենիզմի դարաշրջանին: Ոչ այնքան հեռու գտնվում է մեկ այլ տեսարժան վայր – Գեղարդի վանքը, որը կառուցվել է IV դարում սրբազան աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավից: Ժայռի մեջ փորված վանքը զարմացնում է բոլորին, ովքեր գալիս են այստեղ: Բացի այդ, Գեղարդը համարվում է ուժի, էներգիայի աղբյուր և բժշկման վայր:

Համալիրի ողջ տարածքում կան զարմանահրաշ խաչքարեր, որոնք զարմացնում են իրենց հորինվածքով և կատարողական վարպետությամբ:

Պատվիրեք մասնավոր ինքնաթիռ կամ ուղղաթիռ Cofrance ընկերության միջոցով՝ էքսկուրսիոն կամ բիզնես նպատակներով թռիչք իրականացնելու համար: