Վարձել մասնավոր ինքնաթիռ Instagram-ի լուսանկարների համար, ինչու չէ: Թեև կարող է զարմանալի թվալ, բայց տվյալ ծառայությունը մեծ պահանջարկ ունի սոցիալական ցանցերից օգտվողների շրջանում: Իսկապես շատերն են ցանկանում տեղադրել իրենց լուսանկարները, որոնցում իրենք շքեղ զգեստներով են մասնավոր ինքնաթիռի սրահում:

Մոսկովյան մի ընկերություն առաջարկում է ինքնաթիռում լուսանկարահանման ծառայություններ: Այժմ շքեղ կյանքի իլյուզիայի ստեղծումը դժվար բան չէ և դա բավականին հասանելի գին ունի: Լուսանկարների էֆեկտը ուղղակի «պայթյունային» է: Ձեր էջի բաժանորդները ուղղակի շոկի մեջ կընկնեն:

Ինքնաթիռում երկու ժամ տևողությամբ լուսանկարահանման արժեքը սկսվում է 240 դոլարից: Կա հնարավորություն ներգրավել դիմահարդարման և վարսահարդարման մասնագետների մի ամբողջ թիմ, որպեսզի հաճախորդները կատարյալ տեսք ունենան, իսկ լուսանկարները իդեալական ստացվեն:

Դատելով ներկայումս սոցցանցերում հրապարակված լուսանկարներից, տվյալ  ծառայությունը մեծ պահանջարկ ունի: Instagram- ի շատ օգտվողներ արդեն դիմել են այդ ծառայությանը և չեն ափսոսել: Տվյալ ծառայության վերաբերյալ կարծիքները կարող են շատ տարբերվել իրարից, սակայն փաստը մնում է այն, որ դրա պահանջարկը կա: