Եթե մտածում եք ընդհանուր նշանակության ավիացիայի ինքնաթիռի կամ ուղղաթիռի գնման մասին, ապա մեր խորհուրդները Ձեզ օգտակար կլինեն:

Գնեք արտասահմանյան օդանավեր

Ներմուծված ինքնաթիռների և ուղղաթիռների գնման հիմնական դրդապատճառներն են.
• տեխնիկական թղթաբանության վարման և տեխսպասարկմանը ներկայացվող ավելի խիստ պահանջները,
• վերանորոգման ընթացքում բնօրինակ պահեստամասերի օգտագործումը,
• բարձրորակ վառելիքով լիցքավորումը,
• ընտրության լայն հնարավորությունը:

Ինչ դժվարությունների կարելի է հանդիպել արտասահմանում ինքնաթիռ կամ ուղղաթիռ գնելիս

Դրանցից են `
• օդանավի տեխնիկական վիճակի ստուգումը,
• շահագործման թղթաբանության ստուգումը,
• իրավական մաքրության ստուգումը (օրինակ ` գրավադրված է արդյոք ինքնաթիռը բանկում, թե ոչ),
• վաճառքի երկրում օդանավի գրանցումից հանումը,
• օդանավի ճիշտ ապամոնտաժումը և տեղավորումը կոնտեյների մեջ՝ գնորդին լավ վիճակում հասցնելու համար:

Օդանավի ապամոնտաժման, հավաքման և կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան անձնակազմ և տեխնիկական հարթակ:

Եվ իհարկե, օդանավի գնման կարևորագույն փուլերից է մաքսային ձևակերպումների պատշաճ կատարումը` ուշացումներից, տուգանքներից խուսափելու համար:

Ինքնաթիռների ձեռքբերման ժամանակ ուշադրություն դարձրեք հետևյալ մակնիշներին՝

  • Cessna,
    • Piper,
    • Maule,
    • Cirrus,
    • Diamond,
    • Mooney,
    Aviat,

իսկ ուղղաթիռների դեպքում՝
Robinson,
Bell:

Առաջարկվում են նախապատրաստական օդանավեր,  ճանապարհորդության, որսորդության, ձկնորսության համար նախատեսված օդանավեր և այլն:

Գնման ամբողջ գործընթացը տևում է 3 ամիս ԱՄՆ-ի դեպքում, իսկ Եվրոպայի՝ մեկ ամիս: