Ճանապարհորդության պատրաստվելը մեզնից շատ ժամանակ և ուժ է խլում, քանզի պետք է հոգ տանել ամեն ինչի մասին. ստուգել  անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, հյուրանոց ամրագրել, հավաքել իրերը և, իհարկե, ինքնաթիռի տոմս պատվիրել:

Որպես կանոն, վերջին կետը շատ ժամանակ է խլում. ճանապարհորդը ստիպված է ծախսել թանկարժեք ժամանակը հուսալի տուրիստական գործակալություն փնտրելու վրա, կապ հաստատել խորհրդատուի հետ,  հարմարվել ավիափոխադրողի ժամանակացույցին: Բացի այդ, գործելով սովորական ձևով  և գնելով տոմսը միջնորդից, միշտ էլ հավանականություն կա, որ ավելի շատ կվճարեք:

Լուծում կա

Ճանապարհորդության պատրաստվելու նոր ժամանակակից եղանակն է ավիտոմսերի առցանց գնումը AVIAV TM (Cofrance SARL) ընկերության կայքի միջոցով: Այսուհետ կարող եք ինքնաթիռի տոմս գնել՝ առանց տանից դուրս գալու:

Անհրաժեշտ է միայն ճիշտ լրացնել որոնման ձևի դաշտերը. նշել թռիչքի երթուղին, ժամկետները, ուղևորների քանակը, ինչպես նաև դասը, որտեղ նախընտրում եք լինել թռիչքի ընթացքում:

Տոմսերի որոնումը 1-2 րոպե կխլի: Ձեր մոնիտորի վրա կհայտնվեն տարբեր ավիաընկերությունների առաջարկները: Այդպիսով, Դուք կկարողանաք համեմատել գները, թռիչքների առաջարկվող ամսաթվերը, ժամերը և գտնել Ձեզ համար ամենահարմար տարբերակը:

Գնումը կատարվում է պարզապես մեկ սեղմումով: Դուք ընտրում եք տոմսը և կատարում եք դրա համար վճարումը առցանց: Մի մոռացեք ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը, քանզի նրանով եք ստանալու անդորրագիրը, որը պետք է տպել և ներկայացնել օդանավակայանում:

Տոմսերի առցանց գնման առավելությունները

  • Հարմարավետություն. Դուք կատարում եք բոլոր գործողությունները առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու:
  • Խնայողություն. Դուք պատվիրում եք ինքնաթիռի տոմսը իր իրական արժեքով` առանց միջնորդներին ավել գումար վճարելով:
  • Ողջամտություն: Դուք իրավունք ունեք տոմս գնել ոչ միայն Ձեզ, այլև Ձեր բարեկամի կամ ընկերոջ համար՝ մուտքագրելով նրա անձնագրային տվյալները:

Օգտվեք ժամանակակից, հարմարավետ ծառայություններից և ճանապարհորդեք հաճույքով: