Հայաստանը լեռնային երկիր է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում: Հանրապետության տարածքը 29.8 հազար քառակուսի կիլոմետր է: Ամենաբարձր լեռը Արագածն է, որի գագաթը գտնվում է ծովի մակարդակից 4090 մետր բարձրության վրա:

2010 թվականին ավարտվեց աշխարհում ամենաերկար ճոպանուղու շինարարությունը, որը կրում է գեղեցիկ «Տաթևի թևեր» անվանումը: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղի:

Ինժեներական մտքի այս հրաշալիքն գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ  հեռավորության վրա: Ուշագրավ է այն, որ ճոպանուղին կառուցվել է ընդամենը 10 ամսում: «Տաթևի թևեր» ճոպանուղին ձգվում է գեղատեսիլ կիրճի վրայով, որի խորքում հոսում է Որոտան գետը: Ճոպանուղու ամենաբարձր կետը 320 մետր է: Վերևից բացվում  է հիանալի տեսարան դեպի Տաթևի վանք: Ի դեպ, ճոպանուղու ողջ հասույթը տրամադրվում է հնագույն վանքի վերականգմանը և հարակից տարածքների զարգացմանը:

Ճոպանուղուց արդեն օգտվել է ավելի քան 640 000 մարդ: Ողջ աշխարհից մարդիկ գալիս են տեսնելու այս հրաշքը: Ամռանը զբոսաշրջիկների հոսքը այստեղ հասնում է իր գագաթնակետին: Եղանակային պայմաններից կախված «թռիչքը» տևում է 10-ից 12 րոպե: Աշխատում է 2 խցիկ: Երբ մի օդախուցը տեղափոխում է ուղևորներին դեպի վանք, մյուսը վերադառնում է: Խցիկները շարժվում են 10 մ / վ արագությամբ:

Օդային տրամվայի օգնությամբ արագ հասնում եք Սյունիքի պատմական հուշարձան՝ Տաթևի վանք: Շինարարությունն ավարտվել է 906 թվականին: Վանքում գործում էր Տաթևի համալսարանը, որը դարձել էր համայն հայության գիտակրթական և մշակութային կենտրոն։

Մեկ այլ եզակի կառույց է սպասում Ձեզ Տաթևի վանքի այցելության ժամանակ: Դա ութ մետր բարձրությամբ Գավազան կոչվող շարժական հուշասյունն է: Սյունը կառուցված է հատուկ ձևով, որը թույլ է տալիս նրան ճոճվել ցնցումների պարագայում: Հին ժամանակներում այն ճոճվելու միջոցով պետք է նախազգուցներ վանականներին մոտեցող թշնամու բանակի մասին:

Եվ սրանք բոլոր տեսարժան վայրերը չեն, որոնք սպասվում են Ձեզ վանքի այցելության ժամանակ: Ավելի շատ գաղտնիքներ է պահպանում հին հայկական այս հողը, որոնք պատրաստակամությամբ ի հայտ է բերում հետաքրքրասեր զբոսաշրջիկների առջև:

Մի կորցրեք հնարավորությունը  սավառնել Տաթևի երկնքում ամենաերկար ճոպանուղիով և բարձունքից հիանալ լեռնային երկրի գեղեցկությամբ:

Բարի գալուստ Հայաստան