«Cofrance» ընկերությունը ընձեռում է առանձնահատուկ հնարավորություն ճամփորդելու Ֆրանսիայի Լազուրային ափով ժամանակակից հարմարավետ ուղղաթիռներով: Դիմելով մեզ տվյալ կայքի կամ հեռախոսակապի միջոցով Ձեր համար կկազմակերպվեն VIP դասի հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ: Մեր երկար տարիների փորձը և անբասիր հեղինակությունը երաշխիք են Ձեր միջոցների ճիշտ ներդրման և որակյալ հանգստի կազմակերպման համար:
Հեռ.: +33629961135 (Նիցցա)
Լազուրային ափով ուղղաթիռային էքսկուրսիաների գները
Տուրերը | Տևողությունը | R44 – 3 մարդ | AS350 – 5 մարդ | EC130 – 6 մարդ |
Էքսկուրսիա Լերինյան կղզիներով | 6 րոպե | 200€ | 375€ | 435€ |
Ուղևորություն Կռուազետ և Ժուան ծոց | 12 րոպե | 360€ | 735€ | 840€ |
Լերինյան կղզիներ և Էստերելի կարմիր ժայռեր | 25 րոպե | 700€ | 1300€ | 1480€ |
Մոնակո կամ Սեն–Տրոպե | 45 րոպե | 1125€ | 2235€ | 2550€ |
Վերդոնի ձոր | 1 ժամ | 1420€ | 2700€ | 3000€ |
Մենք կազմակերպում ենք թռիչքներ ամբողջ Եվրոպայով: Գներին ծանոթանալու համար դիմեք մեր խորհրդատուներին:
Ինչու հաջողակ մարդիկ ընտրում են ուղղաթիռով թռիչք
Հաջողակ մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է հանգստանալ: Ֆրանսիայի հարավը գրավում է հայտնի և հարուստ ճանապարհորդներին ոչ միայն իր մեղմ կլիմայով և տեսարժան վայրերով, այլև հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրերով, սպասարկման բարձր մակարդակով, օրիգինալ և նրբաճաշակ ժամանցի տարբերակներով: Այստեղ կլոր տարին եռում է կյանքը: Հյուրանոցները լցված են ամբողջ աշխարհից եկած զբոսաշրջիկներով, ովքեր եկել են վայելելու իրենց շքեղ հանգիստը:
Վերջին ժամանակներում ամենապահանջված էքսկուրսիոն առաջարկներից են հանդիսանում օդային տուրերը Լազուրային ափով: Հասարակության վերնախավը գերադասում է զմայլվել բարձունքից Լազուրային ափի հիանալի տեսարաններով, օգտագործելով հարմարավետ ուղղաթիռներ: Նիցցա-Մոնակո երթուղին իդեալական է նման ուղևորությունների համար: «Cofrance» ընկերության միջոցով նման շրջագայությունների մասին երազանքները արագ և հեշտությամբ իրականություն են դառնում: