Ուղղաթիռով թռիչքի ժամանակ Դուք կզգաք, թե ինչ է իրական երջանկությունը: Ուղղաթիռով էքսկուրսիայից ստացած զգացողություններն ուղղակի աննկարագրելի են: Նիցցա-Մոնակո երթուղին պարգևում է էմոցիաների ու դրական պահերի հրավառություն, որը պետք է յուրաքանչյուրը զգա:

Ինչքան էլ գեղեցիկ լինի Լազուրային ափը մեքենայի պատուհանից, իրական հաճույքը դա բարձունքից ամբողջ համայնապատկերով զմայլվելն է:  Նման թռիչքը անմոռանալի կլինի Ձեզ համար:  Նման թռիչք իրեն կարող է թույլ տալ հաջողակ մարդը ցանկացած տարիքում, քանզի երաշխավորվում է անվտանգությունն ու հարմարավետությունը: Վառ զգացողությունները հավերժ կմնան Ձեր հիշողության մեջ, ինչպես և Լազուրային ափի մոգական գույները:

Ուղևորների անվտանգությունն առաջնային է

Մեր ընկերությունը նման էքսկուրսիոն ծառայությունների մատուցման ոլորտում ամենահաջողակներից է: Մենք տնօրինում ենք նորագույն և բարձրորակ ուղղաթիռների պարկ:

Բոլոր ուղղաթիռները անցնում են պարտադիր տեխզննում, տեխնիկական անվտանգության փորձաքննություն, մեր գործունեությունը սերտիֆիկացված է: Մեր հաճախորդներին առաջարկում ենք ժամանակակից ուղղաթիռներ, որոնք համապատասխանում են ամենաբարձր պահանջներին: Մեր օդաչուները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք անցել են խիստ ընտրություն:

Ուղևորների փոխադրումը ուղղաթիռով մեծ պատասխանատվություն է, որը մեր մասնագետներն ամբողջությամբ գիտակցում են: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Նիցցա-Մոնակո շրջագայությունը լինի հաճելի Ձեզ համար:

Cofrance ընկերությունը հանդիսանում է NBAA- ի և EBAA- ի խոշորագույն մասնագիտացված ասոցիացիաների անդամ: