Այսօր կարելի է հեշտությամբ ինքնաթիռ վարձակալել: Դրա համար բավական է միայն դիմել փորձառու ավիաբրոքեր AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և ուղևորվել թռիչքի:
Որպեսզի ուղևորությունը անցնի գերազանց և արդարացնի Ձեր բոլոր սպասումները, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ բիզնես – ինքնաթիռի վարձակալության չորս գաղտնիքներին:
Իմանալ բիզնես-ինքնաթիռի վարձակալության գինը
Գաղտնիք առաջին. Մի փոխեք Ձեր պլանները
Շատ ուղևորներ կարծում են, որ ինքնաթիռով թռիչք կատարելիս, ստիպված կլինեն ժամանակավոր դադարեցնել աշխատանքը դրա ընթացքում: Վարձակալելով բիզնես-ինքնաթիռ, կկարողանաք շարունակել Ձեր աշխատանքը նույնիսկ օդում: Դրա համար հարկավոր է Ձեր պլանների մասին տեղեկացնել Cofrance ընկերության աշխատակցին և ինքնաթիռում Դուք ապահովված կլինեք անհրաժեշտ սարքավորումներով հագեցած փոքր գրասենյակով:
Գաղտնիք երկրորդ. Ուղևորվեք առանց ավելորդ վայրէջքներով թռիչքի
Փորձեք կազմակերպել օդային ճանապարհորդությունն այնպես, որպեսզի բիզնես-ինքնաթիռը ստիպված չլինի ավելորդ վայրէջքներ կատարել: Վայրէջքը կատարելու, իսկ հետո նորից թռչելու անհրաժեշտությունը թռիչքը ավելի թանկ է դարձնում:
Գաղտնիք երրորդ. Պատրաստվեք թռիչքին նախоրոք
Եթե ցանկանում եք թռչել որոշակի ինքնաթիռով, օդանավի որոնումը պետք է նախօրոք սկսել՝ ենթադրվող մեկնումից առնվազն մեկ օր առաջ: Բանը նրանում է, որ բրոքերին անհրաժշետ է գտնել ինքնաթիռի կոնկրետ մոդելը և համոզվել, որ այն հասանելի է, ինչպես նաև ստանալ թռիչքի և վայրէջքի թույլտվություն, համաձայնեցնել ժամկետները օդանավակայանի հետ: Այս ամենը իհարկե ժամանակ է պահանջում: Հաշվի առեք այս ամենը ճանապարհ ուղևորվելիս:
Գաղտնիք չորրորդ. Հետևեք շաբաթվա օրերին
Գործարար ավիացիայում մեկնման և ժամանման օրերի և ժամերի հետ կապված սահմանափակումներ չկան: Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել այն, որ օդանավակայանները սովորաբար ամենաշատը ծանրաբեռնված են լինում ուրբաթ երեկոյան (մեկնումների ամենապահանջված ժամանակը) և կիրակի օրվա վերջում (այս պահին շատերը սովորաբար վերադառնում են ուղևորությունից): Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար, հնարավորինս շրջանցեք այդ օրերի թռիչքները:
Բարի թռիչք