Տուժածներին, անհապաղ բուժօգնության տրամադրման համար, որոնք գտնվում են  դժվար հասանելի վայրերում կամ արագ տարհանման կարիք ունեն, օգտագործվում է բժշկական ավիացիան: Շնորհիվ անհապաղ թռիչքների փրկվել են հազարավոր մարդկանց կյանքեր, տարհանվել են տուժածներ աղետի գոտիներից: Շատ դեպքերում, երբ կյանքը մազից է կախված, փրկության միակ տարբերակն է դառնում մասնավոր ինքնաթիռը կամ ուղղաթիռը: Հաճախ մասնավոր չվերթի միջոցով հղի կանանց տեղափոխում են հիվանդանոց, երբ փոխադրման այլընտրանքային տարբերակները անհասանելի են:

    

                        Բժշկական ավիացիոն ծառայություններ

Բժշկական ավիացիայի կամ այլ կերպ կոչված՝ սանիտարական ավիացիայի ինքնաթիռներում (կամ ուղղաթիռներում ) կա անհրաժեշտ ամեն բան շտապ օգնություն ցուցաբելու հիվանդներին, տուժածներին, աղետի գոտում գտվող մարդկանց, ինչպես նաև ծննդաբերող կանանց,  որոնց ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ տեղափոխել հիվանդանոց այլ տրանսպորտային միջոցով.

 

  • Թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
    Վերակենդանացման սարքեր,
    ԷԿԳ-ապարատներ դեֆիբրիլյատորներով,
    Բժշկական ֆիքսատորներ և սայլակներ,
    • Ինկուբատոր՝ նորածիններիհամար (կուվեզ),
  • Թթվածնի բալոններ:
    Դուք հնարավորություն ունեք կանչելու մասնագիտացված բժշկական բրիգադ` հիվանդին կամ տուժածին շտապ և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար:

   Ինչպես դիմել բժշկական օդանավի (ուղղաթիռի) ծառայությանը

Բժշկական ինքնաթիռի կամ ուղղաթիռի ծառայությանը դիմելու համար զանգահարեք մեզ՝ ներկայացված հեռախոսահամարով: Նաև կարող եք գրել հետադարձ կապ ձևի միջոցով, որը գտնվում է մեր կայքում: Ընկերության աշխատակիցը անհապաղ կպատասխանի Ձեզ և բոլոր մանրամասները պարզելուց հետո կձևակերպի պատվերը:
Եթե ​​նշված վայրը դժվար հասանելի է ինքնաթիռի համար, կուղարկվի ուղղաթիռ, որի վայրէջքի համար անհրաժեշտ չեն հատուկ պայմաններ:

Թռիչքների արժեքը

Բժշկական ավիացիայի օդանավի վարձակալման վերջնական արժեքը կախված է մի քանի գործոններից.
• ինքնաթիռի (ուղղաթիռի) մոդելից,
• թռիչքի երթուղուց,
• հատուկ բժշկական սարքավորումների հավաքածուից:

Բոլոր մանրամասների ճշգրտումից հետո մեր մենեջերի կողմից Ձեզ կհաղորդվի թռիչքի արժեքը:

Երբեմն րոպենները դառնում են որոշիչ: Դիմեք արտակարգ իրավիճակներում Cofrance ընկերությանը: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար:

Հոգ տարեք Ձեր և Ձեր հարազատների մասին: