Ինքնաթիռով ճանապարհորդելիս քչերն են նախօրոք տրանսֆեր ծառայություն ամրագրում: Շատ զբոսաշրջիկներ մտածում են, որ ամենակարևորը, դա  անհրաժեշտ ուղղությամբ տոմս գնելն է, իսկ տրանսֆերը Նիցցայի կամ Մարսելի օդանավակայանից ինքնին կստացվի: Սակայն երբեմն այնպես անհարմար է փնտրել տաքսի կամ մասնավոր ավտոմեքենա թռիչքից հետո, հատկապես, երբ պայուսակներով եք և ճամպրուկներով, իսկ հետո վճարել փոխադրման համար մեծ գումարներ: Ավելի լավ է այդ մասին նախօրոք հոգ տանեք:

Բարեբախտաբար, Cofrance ընկերությունը տրամադրում է նման ծառայություններ ամենաշահավետ գներով: Օրինակ, եթե Ձեզ անհրաժեշտ է տեղափոխվել Նիցցայի օդանավակայանից Կանն, Մարսելից Անտիբ կամ որևէ այլ ուղղությամբ, ապա բավական է թողնել հայտը մեր կայքում: Առանց ավելորդ ժամանակ վատնելու, պարզապես գրեք «տրանսֆեր Նիցցա-Կանն» և մեր օպերատորը անմիջապես կկապնվի Ձեզ հետ՝ բոլոր մանրամասները ճշտելու համար:

Մեր ծառայության առավելությունները

Համոզված եղեք, որ Ձեր հայտից հետո նշանակված ժամին, նշված օդանավակայանում Ձեզ կսպասի ավտոմեքենան, լիմուզինը, ավտոբուսը կամ եթե ցանկանաք, նույնիսկ ձիերով կառքը: Եթե Ձեզ անհրաժեշտ է արագ փոխադրում Նիցցայից Մոնակո կամ Նիցցայից Փարիզ, ապա դիմեք Cofrance ընկերությանը և ստիպված չեք լինի ժամանակ ծախսել օդանավակայանում տաքսու վարորդի որոնման վրա, որը երջանիկ կլինի օգտվել առիթից և ավելի շատ գումար կորզել արտասահմանցի զբոսաշրջիկից:

Տրանսֆեր ծառայությունը հատկապես պահանջված է Ֆրանսիայում հայտնի աշխարհիկ միջոցառումների ժամանակ, որոնք այստեղ անցկացվում են կլոր տարին: Այդ օրերին աշխարհի տարբեր երկրներից այստեղ են գալիս բազմաթիվ հանդիսատեսներ և մասնակիցներ և երկար ժամանակ կարելի է մնալ օդանավակայանում: Որպեսզի այս խնդիրը հեշտությամբ լուծեք, ճիշտ կլինի, որ նախօրոք կապ հաստատեք Cofrance ընկերության հետ: Մենք երբեք սպասելու համար ավելորդ վճար չենք վերցնում հաճախորդներից, եթե օրինակ հետաձգվել է նրա չվերթը: Մեր գները հաճելիորեն կուրախացնեն Ձեզ, հատկապես, եթե տեղեկացած եք, թե որքան արժե տաքսիով տեղաշարժվելը Եվրոպայում տոների ժամանակ, երբ համաշխարհային էլիտան հավաքվում ​​է այստեղ:

Մեր կողմից տրամադրվող տրանսֆեր ծառայությունը կգոհացնի  Ձեզ: Մեքենան հնարավոր է ամրագրել ընդամենը մի քանի վայրկյանում և այդպիսով ապահովել Ձեր հարմարավետ տեղափոխումը քաղաքով: Մեր վարորդները Ձեզ կհասցնեն ցանկացած վայր, իսկ VIP հաճախորդների համար նախատեսված ժամանակակից մեքենայում Դուք կկարողանաք հանգստանալ թռիչքից հետո և ուժերը հավաքել առաջիկա միջոցառումների համար:

Ֆրանսիան այն երկիրն է, որը շատ պոպուլյար է զբոսաշրջիկների շրջանում տարվա բոլոր եղանակներին: Հետևաբար, որպեսզի հարմարավետ զգաք Ձեզ այստեղ, ավելի լավ է նախօրոք հոգ տանեք ամեն ինչի մասին:  Այդ դեպքում լրացուցիչ ժամանակ չեք վատնի և Ձեր ճանապարհորդությունը կատարյալ կանցնի՝ պարգևելով միայն դրական էմոցիաներ: