Ետևում են մնացել այն օրերը, երբ ճանապարհորդությանը պատրաստվելը շատ ժամանակ էր պահանջում: Բացի ճանապարհի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ու իրերի հավաքումից, Դուք պետք է նաև հոգաք ինքնաթիռի տոմս գնելու մասին: Եվ դա, որպես կանոն, շատ ժամանակ է պահանջում: Հեշտ չէ գտնել հուսալի տուրիստական ​​գործակալություն, կապ հաստատել խորհրդատուի հետ, հարմարվել թռիչքների ժամանակացույցին և այլն: Ավիատոմսերի պատվիրման մեկ այլ բացասական կողմը կայանում է միջնորդին շատ հաճախ հավելյալ գումարի վճարման մեջ:

Այսօր ամեն ինչ արմատապես փոխվել է, և Դուք ստիպված չեք լինի վատնել Ձեր ժամանակը, նյարդերը և լրացուցիչ միջոցները, քանի որ կարող եք ամրագրել ինքնաթիռի տոմս առցանց:

      Ինքնաթիռի տոմսերի առցանց գնման առավելությունները
Այսօր, Դուք ունեք հնարավորություն գնելու ինքնաթիռի տոմս առանց տանից դուրս գալու: Ավիատոմսերի առցանց ամրագրումը, AVIAV  TM-  (Cofrance) ընկերության կայքի օգնությամբ, ճիշտ որոշում է և նոր ժամանակակից տարբերակ Ձեր ճանապարհորդության կազմակերպման համար:

  • Դուք զգալիորեն ժամանակ եք խնայում, կատարելով ավիատոմսերի առցանց ամրագրում: Դա կարելի է անել Ձեր աշխատավայրից, տանից, ցանկացած վայրից, որտեղ ունեք ինտերնետ հասանելիություն:
    • Դուք ձեռք եք բերում ավիատոմս, առանց միջնորդին հավելյալ գումար վճարելու, ինչը զգալիորեն խնայում է Ձեր դրամական միջոցները:
    • Դուք հնարավորություն ունեք ձեռք բերելու ավիատոմս ոչ միայն Ձեր, այլև ցանկացած այլ անձի համար, բավարար է միայն վերջինիս անձնագրային տվյալները ճիշտ մուտքագրել:

                     Ինչպես առցանց ավիատոմս ամրագրել

Կայքի որոնման ձևում դուք պետք է մուտքագրեք թռիչքի երթուղին, ժամկետները, ուղևորների քանակը և դասը: Համակարգը Ձեզ մի քանի տարբերակ կառաջարկի, որոնցից էլ կարող եք ընտրություն կատարել:

Վերջում Ձեզ մնում է միայն մեկ սեղմումով առցանց վճարել տոմսի (կամ տոմսերի) արժեքը: Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի վճարման անդորրագիրը: Այն պետք է տպել և ներկայացնել օդանավակայանում:

Գնալով ավելի շատ մարդիկ են այսօր նախընտրում ավիատոմսերի ամրագրման առցանց տարբերակը, քանի որ այն ժամանակ է խնայում, հարմար է, հուսալի և շահավետ:

Մաղթում ենք Ձեզ բարի թռիչք: