Կայո – Կոկոն Կուբայի տարածքում գտնվող ամենահայտնի կղզիներից մեկն է։ Այս կղզին իր անունը ստացել է այստեղ բնակվող սպիտակ իբիս թռչնի շնորհիվ: Այստեղ նրան անվանել են կոկո, այսինքն կոկոսի թռչուն:

Այս հանգստավայր են այցելում ծովափնյա հանգստի սիրահարները, որոնք կարող են  հիանալ արևադարձային բուսականությամբ և էկզոտիկ կենդանական աշխարհով, այդ թվում և ծովային։ 26 կմ երկարությամբ ձգվում են մարմնագույն մանր ավազով լողափերը։ Կղզին ամենից շատ դուր կգա նրանց, ովքեր սիրում են անապակ բնություն և անարատ քաղաքակրթություն: Կայո-Կոկո կղզին հանդիսանում է արգելոց։ Կղզու գրեթե 90% – ը ծածկված է բուսականությամբ։ Կան նաև ավազաբլրերի երկու գոտի ՝ Լաս-Դոլինաս և Լոմա-դել-Պուերտո։

Շատ բույսեր, որոնք կգտնեք կղզու վրա, չեք հանդիպի երկրագնդի մեկ այլ վայրում: Այստեղ կան մոտ 300 տեսակի էկզոտիկ բույսեր։ Կայո-Կոկոն հարուստ է շքեղ արևադարձային բուսականությամբ, որտեղ բնակվում են էկզոտիկ կենդանիներ և թռչուններ՝ հավալուսներ, ֆլամինգոներ, կոկո թռչուններ, իգուաններ, ծկնկուլներ, կոկորդիլոսներ։

Լուսաբացին կամ մայրամուտին վարդագույն ֆլամինգոնները ցնցում են իրենց գեղեցկությամբ։ Զբոսաշրջիկների համար նախատեսված է նրանց բնակավայրերի այցելության հատուկ ծրագրեր։ Շատ ճանապարհորդներ գալիս են Կայո-Կոկո հենց վարդագույն ֆլամինգոների համար։

Ծովում կարելի է հաճախ տեսնել դելֆինների խմբեր: Կայո-Կոկո կղզին շրջապատված է մարջանե խութերով, որտեղ ապրում են մեծ թվով տարբեր տեսակի ձկներ: Դայվինգի ընթացքում կբացահայտեք կղզու տպավորիչ ստորջրյա աշխարհը։ Խութերը ձգվում են 32 կմ և ապաստան են հանդիսանում մեդուզաների, կրիաների և սպունգների համար։

Կայո-Կոկո կղզու մակերեսային ջրերը այնքան էլ դուր չեն գալիս վտանգավոր շնաձկներին, որոնք մեծ քանակությամբ վխտում են Կարիբների և Կուբայի միջև ընկած ջրերում: Սակայն կոկորդիլոսների համար այստեղ հիանալի միջավայր է: Բայց նրանցից պետք չէ վախենալ, իհարկե միայն այն դեպքում, եթե Դուք չեք ձեռնարկել ինքնուրույն ճանապարհորդություն կղզով, այլ օգտվել եք ուղեկցողների ծառայություններից։

 

ԿայոԿոկո կղզու հյուրանոցները

Իր հայտնիությամբ Կայո-Կոկոն զիջում է, հավանաբար, միայն Վարադերոյին, թեև ռուս զբոսաշրջիկները քիչ են լսել նրա մասին: Ամբողջ աշխարհից այստեղ զբոսաշրջիկներ են գալիս սպիտակ ավազոտ ափերին արևայրուք ընդունելու և տաք ջրերում լողալու համար։ Ի դեպ, այստեղ առաջարկվում են լավագույն զբոսաշրջային ուղևորությունները գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից։ Բոլոր հյուրանոցները աշխատում են «ամեն ինչ ներառված» է համակարգով և ստիպված չեք լինի ինչ-որ բանի մասին հոգ տանել։ Սնունդ, խմիչքներ, կացարան, ժամանց՝ կարելի է ամեն ինչ լիովին վայելել։

Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Կայո-Կոկո, մասնավոր ինքնաթիռով հասնելու համար դիմեք Cofrance ընկերություն: Մեր մասնագետները հոգ կտանեն Ձեր հարմարավետ թռիչքի համար։