Հայաստանում ռաֆթինգը նոր երևույթ է, բայց, այնուամենայնիվ, այն արագորեն մեծ տարածում է  ձեռք բերում։ Առայժմ միակ տեղը, որտեղ կարող եք Ձեր ուժերը փորձել բուռն լեռնային գետի վրա ռաֆթինգի ժամանակ, Թումանյան քաղաքն է, որը գտնվում է Լոռու մարզում: Տեղն ինքնին հետաքրքիր է, գեղատեսիլ և դիտարժան: Սա հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է, ում անունով էլ կոչվել է քաղաքը:

Քչերը գիտեն Հայաստանում ռաֆթինգի մասին, նույնիսկ տեղի բնակիչները: Նման ծառայություն մատուցող միակ ընկերությունը «Rafting in Armenia»-ն է: Երևանից Թումանյան քաղաք կարող եք հասնել մեքենայով 3,5 ժամվա ընթացքում: Այս վայրը շատ գեղեցիկ է՝ ծառերով ծածկված սարեր, մաքուր լեռնային օդ, գեղատեսիլ կիրճ, որով բուռն հոսում է Դեբեդ գետը՝ Հայաստանի ամենաջրառատ գետը:

Ուղևորության ողջ ընթացքում կարող եք տարբեր ռակուրսներից հիանալ Հայաստանի ամենաբարձր լեռ Արագածով: Խորհուրդ ենք տալիս դուրս գալ վաղ առավոտյան, քանզի այս ժամին մեքենայի պատուհանից դուրս բնապատկերները չափազանց տպավորիչ են:

Լոռու մարզ հասնելուն պես կլիման ակնթարթորեն փոխվում է. լեռները դառնում են ավելի կանաչ, օդը ավելի թարմ և լսվում է Դեբեդ գետի կարկաչյունը, որի երկայնքով՝ 12 կիլոմետր երկարությամբ, կազմակերպվում է ռաֆթինգ: Այս հետաքրքրաշարժ և էստրեմալ ուղևորության տևողությունը 70-ից 90 րոպե է: Երթուղու սկիզբը Թումանյան քաղաքն է, իսկ վերջը՝ Սանահին գյուղը:

«Rafting in Armenia» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2018 թվականին և ընդամենը մեկ տարվա ընթացքում ընդունել է ավելի քան 2000 զբոսաշրջիկ: Կամաց-կամաց մարդիկ սկսում են նրանց մասին իմանալ ոչ միայն բուն Հայաստանում, այլև արտերկրում:

Մոտ 25 հոգուց բաղկացած խումբը հագնում է դիմակներ, պաշտպանիչ ժիլետներ, այնուհետև երեք հրահանգիչներ տալիս են մանրամասն հրահանգներ ՝ ամեն ինչ մանրամասն բացատրելով: Բոլորին ներկայացվում են անհրաժեշտ գործողությունները արտակարգ իրավիճակների դեպքում: Դրանից հետո խումբը բաժանվում է 3 նավակների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ փորձառու հրահանգիչ:

Հատուկ պետք է խոսել հրահանգիչների մասին: Նրանք, բուռն լեռնային գետերով ռաֆթինգի անցկացման իսկական պրոֆեսիոնալներ են: Նրանք ոչ միայն ղեկավարում են խումբը, այլև պահպանում են նրա տրամադրությունը: Գետն իջնելուց առաջ հուզմունքը միանգամայն նորմալ է, բայց այն անմիջապես անհետանում է հենց նավակը սկսում է իր ճանապարհը: Կարևորը Ձեր հրահանգչի հրամանները ուշադիր լսելն է: Ժամանակ առ ժամանակ պետք է աշխատել թիակով, բայց ընդհանուր առմամբ, պետք է լիովին թուլանալ և վայելել ընթացքն ու գեղատեսիլ տեսարանները և մեկուկես ժամը կթռչի, ինչպես մի ակնթարթ: Ճանապարհին կհանդիպեք քարերի, ժայռերի, երգեր կերգեք, գետում կլողաք, կանգ կառնեք մի փոքրիկ աղբյուրի մոտ։ Մի խոսքով՝ կստանաք անսահման վառ տպավորություններ։

Ռաֆթինգի արժեքը մեկ անձի համար 12 000 դրամ է (մոտ $ 25): Ամսաթվերը պարզելու և տեղ ամրագրելու համար անհրաժեշտ է նախապես կապվել ընկերության ներկայացուցիչների հետ: Եվ մի մոռացեք Ձեզ հետ վերցնել լրացուցիչ հագուստ, սրբիչ և հողաթափեր:

Ռաֆթինգից հետո նույնիսկ ուզում եք ինչ-որ ավելի էքստրեմալ մի բան անել: Իսկ բոլոր առօրյա խնդիրները հետին պլան են անցնում և թվում են փոքր և աննշան: