Եթե սիրում եք աշխարհով մեկ ճանապարհորդել, ապա ավելորդ չի լինի մանրամասն իմանալ լավագույն հյուրանոցների մասին, որոնք զբոսաշրջիկներին հանգստի համար առաջարկում են լավագույն պայմանները։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ այն հյուրանոցների հետ, որոնք տուրիզմի ոլորտում 2018թ.-ին արժանացել են ամենահեղինակավոր մրցանակին։

Կարճ ծանոթացում

World Travel Awards -ը մրցանակ է, որը հաստատվել է դեռևս 1993թ.-ին։ Այն շնորհում է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ են ճանապարհորդությունների և տուրիզմի Համաշխարհային խորհրդից մասնագետներ և հյուրընկալության ոլորտից պրոֆեսիոնալներ։ Մրցանակը երբեմն անվանում են «Տուրիստական արդյունաբերության Օսկար»։ World Travel Awards  մրցանակի տնօրենն է Խալիլ Էլ-Մուելխին, որը նաև այլ մրցանակի հիմնադիրն է – Seven Stars Luxury Hospitality and Lifestyle Awards.

Քվեարկությունը անցկացվում է մի քանի փուլով։

Սկզբից անցկացվում է օնլայն քվեարկություն, իսկ հետո գնահատականերն է ցուցադրում իրավասու ժյուրին ընտրված տուրիստական բիզնեսի, մասսայական ինֆորմացիայի միջոցների ոլորտից և կենդանի հանդիսատեսի կազմից։

Այսպիսով,  Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ԹՈՓ֊5 լավագույն հյուրանոցները, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել և հանգստանալ հարմարավետության մեջ։

Լավագույն ոչ ալկոհոլային հյուրանոց Aglels Marmaris – 5-րդ հորիզոնական

Հյուրանոցի գտնվելու վայրը՝ Թուրքիա։ Երկու անձի համար նախատեսված համարի գները սկսվում են 75.000 դրամից մեկ օրվա համար։ Եթե նախատեսել եք լիովին հանգստանալ և ամրապնդել Ձեր առողջությունը , ապա Aglels Marmaris հյուրանոցը իդեալական տարբերակ է Ձեզ համար։ Այստեղ կա թուրքական բաղնիք, շոգեբաղնիք, ջակուզի նաև բուժական աղերով սենյակ։ Հյուրանոցը առանձնանում է նրանով (բացի այն փաստից, որ հյուրանոցում չկա ալկոհոլ) ,որ այստեղ կան առանձին լողավազաններ և ծովափեր միայն կանանց կամ միայն տղամարդկանց համար։ Այսպիսի պայմանները իդեալական են հանգստի համար։

Հանգստացողներին առաջարկվում են ինչպես հարմարավետ հյուրանոցային համարներ, այնպես էլ առանձին վիլլաներ։ Համարի պատուհանից բացվում է հիասքանչ տեսարան դեպի ծովափ։ Հյուրանոցի ևս մեկ կարևոր առավելությունը սպիտակ և շատ մաքուր ծովափնյա ավազն է։ Aglels Marmaris հյուրանոցը հարմար է ինչպես երկուսով ռոմանտիկ հանգստի համար, այնպես էլ ընտանեկան ժամանցի համար։

 

Լավագույն պալատական հյուրանոց San Clemente Palace Kempinski Venice –  4-րդ հորիզոնական

San Clemente Palace Kempinski Venice շքեղ հյուրանոցի գտնվելու վայրը՝ Վենեցիա։ Kempinski –ին  ամբողջ աշխարհում  հայտնի հինգ աստղանի հյուրանոցների ցանց է, որի պատմությունը 100 տարուց ավելի է։

San Clemente Palace հյուրանոցը տեղակայված է սեփական կղզու վրա: Նախկինում այստեղ վանք էր տեղակայված։ Նրանից այսօր կղզու վրա մնացել է 12֊րդ դարի մի փոքրիկ մատուռ, որտեղ պայմանավորվածությամբ անցկացվում են պսակադրություններ։ Հիմնական տարածքը զբաղեցնում է հսկայական զբոսայգին։ Այստեղ կարող եք արևայրուք ընդունել, վազել ծառուղիներով կամ խմել կոկտեյլ հարմար տեղավորվելով գեղատեսիլ արհեստական լճակների մոտ։

Ցանկացողները կարող են լողալ տաքացվող լողավազանում, խաղալ թենիս կամ գոլֆ։ Դրա համար կան բոլոր պայմանները։ San Clemente Palace-ի շքեղությունը լիովին համապատասխանում է արքայական պալատների մասին պատկերացմանը։ Կղզուց 10 րոպեի ընթացքում կարելի է հասնել զբոսաշրջային հրապարակ Սան Մարկո։ Ժամը մեկ անգամ նավարկում է անվճար ջրային տաքսին, որից կարող է օգտվել ցանկացած մարդ։

 

Հյուրանոց The Venetian Macao Resort – 3-րդ հորիզոնական

The Venetian Macao Resort հյուրանոցը գտնվում է Չինաստանի Մակաո քաղաքում։ Այն աշխարհի լավագույն հյուրանոցներից մեկն է՝ շքեղ ռեստորանների ամենամեծ քանակով և անթիվ զվարճանքներով։ Երկու անձի համար նախատեսված համարի գները սկսվում են 106.000 դրամից մեկ օրվա համար։ The Venetian Macao հյուրանոցը 39 հարկանի երկնաքեր է, որը զբաղեցնում է 7-րդ տեղը աշխարհում։ Կառուցված է քաղաքի կենտրոնում։ Երեխաների հետ հանգստի համար սա լավագույն տարբերակը չէ, իսկ մեծահասակները կգտնեն ցանկացած ճաշակի զվարճանքներ։

Այստեղ առաջարկվում են ոչ միայն հարմարավետ բնակարաններ, այլ նաև հսկայական կազինո և զվարճալի ծրագրերի համար նախատեսված բեմ 15.000 հանդիսատեսի համար։ Ազատ ժամանակ կարող եք այցելել ցուցասրահներ, որոնք այստեղ շատ են։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անցկացնել նաև բիզնես կոնֆերանս՝ հատուկ դրա համար պատրաստված դահլիճում։ Հարկերից մեկը հյուրանոցի սեփականատերերը իսկական Վենեցիայի են վերածել։ Այստեղ ցանկացողները կարող են նավարկել գոնդոլայով։ Այստեղ կա նաև զանգակատուն։

The Venetian Macao հյուրանոցի ռեստորանների թիվը 30-ից ավելի է, իսկ զանազան խանութները, որոնք սպասարկում են հազարավոր հաճախորդների ամեն տարի՝ անցնում են 350-ը։ Զվարճալի միջոցառումները բազմազան են՝ սպորտային մրցումներ, համերգներ, ռուսական բալետ։ Աշխարհահռչակ աստղերը հաճախ են բնակվում The Venetian Macao հյուրանոցում։

Հյուրանոց Finch Bay Galapagos – 2-րդ հորիզոնական

Finch Bay Galapagos հյուրանոցը գտնվում է Գալապագոսների վրա, Պուերտո Աիորա քաղաքում (Էկվադոր)։ Երկու հոգու համար նախատեսված համարում բնակվելու գները սկսվում են 200.000 դրամից մեկ օրվա համար։ Եթե Դուք էկզոտիկայի սիրահար եք, ապա այս ոչ շատ մեծ և հարմարավետ հյուրանոցը Ձեզ համար է։ Այստեղ չեն անցկացվում աղմկոտ ժամանցային ծրագրեր, սակայն կան շատ գեղատեսիլ վայրեր։ Բազմաթիվ էքսկուրսիաները կծանոթացնեն Ձեզ այստեղի զարմանահրաշ բնության հետ։

Finch Bay Galapagos հյուրանոցը իդեալական տարբերակ է անհոգ և անաղմուկ հանգստի համար։ Քաղաք հասնելու համար չի պահանջվի անգամ 5 րոպե։ Այստեղ կա նավակ, որը կհասցնի Ձեր ուզած վայրը։ Հյուրանոցի գլխավոր արժանիքներից են շատ համեղ ուտեստները և այդ փաստը հաստատել են շատ զբոսաշրջիկներ։ Առաջարկվում են հիմնականում ասիական կամ տեղական խոհանոցի ուտեստներ։ Մի զարմացեք, եթե ընթրիքին Ձեզ մատուցեն 4 տարբեր ճաշատեսակներ։ Գալապագոսների վրա ապրում են վայրի կենդանիներ, որոնց կարող եք տեսնել էքսկուրսիաների ժամանակ։ Այստեղ կան հսկայական կրիաներ, ծովառյուծներ, իգուանաներ և անգամ կետեր։ Շատ տարածված է հեծանիվների վարձակալությունը։ Եթե այդ ամենին ավելացնենք կայակինգը և դայվինգը, ապա ստացվում է սա աշխարհի լավագույն էկո֊հյուրանոցն է։

 

Հյուրանոց Peninsula – 1-ին հորիզոնական

Peninsula հյուրանոցը գտնվում է սիրահարների քաղաքում ՝ Փարիզում, ոչ հեռու Հաղթական կամարից։ Երկու անձի համար նախատեսված համարի գները սկսվում են 425.000 դրամից մեկ օրվա համար։ Peninsula-ն ամենաշքեղ ու ամենանրբագեղ հյուրանոցն է։ Բնակարանները և դահլիճները ունեն շատ բարձր առաստաղներ։ Պատերը զարդարված են տարբեր ոճի արվեստի գործերով։ Շատերն, ովքեր եղել են այստեղ, ասում են, որ սա Եվրոպայի լավագույն հյուրանոցն է։ Հարմարությունների շարքում են ՝ առանձին հանդերձարանները, մարմարե լոգարանները, արևադարձային ցնցուղները, եղունգների չորանոցները, ժամանակակից սպա֊սալոնը, ինչպես նաև 22 մետրանոց լողավազանը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Փարիզ։ Հյուրանոցի տանիքում գտնվում է բացօդյա ռեստորան, որտեղից երևում է գրեթե ողջ քաղաքը։ Էյֆելյան աշտարակը երևում է հյուրանոցի գրեթե բոլոր պատուհաններից։ Այստեղ, ինչպես նաև Ելիսեյան դաշտեր կարելի է հասնել ոտքով։