Ինչպես ասում էին դեռ խորհրդային մարդիկ, որոնք ապրել են Արևմուտքում.  «Պետք չէ շփոթել զբոսաշրջությունը ներգաղթի հետ»։ Այս հոդվածում կպատմենք դեպի մայրցամաք ոչ սովորական զբոսաշրջության մասին, որտեղ ոչ ոք չի էլ մտածում ներգաղթել:

Անտարկտիդա

Պարզվում է, որ Անտարկտիդայում ձմռանը երբեմն ավելի տաք է, քան ամռանը Մոսկվայում։ Այժմ դեպի Հարավային բևեռ զբոսաշրջիկների ներհոսքը ավելացել է։ Վերջին 5 տարիների ընթացքում նրանց թիվը եռապատկվել է, և կազմում է մոտ 40 000։ Սպիտակ մայրցամաքում կյանքը հագեցած է:

Անտարկտիդայում չի լքում այն զգացողությունը, որ կարծես կողպեքի անցքից հետևում ես մեկ այլ մոլորակին։ Այստեղ շատ են պինգվինները, որոնք չեն վախենում ոչնչից, և մոտենում են շատ մոտ։ Կետերն ու ծովային կատուները հաճույքով լուսանկարչի առաջ կեցվածք են ընդունում։

Читайте также:  Տեներիֆե կղզի, Կանարներ

Ֆոտոորսորդությունից բացի, նրանք ոչինչ այստեղ էլ չեն տեսել, ուստի իրենց բնական և անկաշկանդ են պահում:

Բնապատկերները այստեղ անհավանական են, մաքրությունը իդեալական է, և դա կարող է արմատապես փոխել յուրաքանչյուր անձի աշխարհայացքը։

Ճանապարհորդությունը դեպի Անտարկտիդա վաղուց էկզոտիկա չէ, և դա այն պատճառով, որ տուրօպերատորների առաջարկները գնալով ավելի են շատանում։ Համեմատենք հայտնի հանգստավայրերի գները բարձր սեզոնին։ Անտարկտիդայի բոլոր մասերում զբոսաշրջիկների թիվը կազմում է մոտ 37-40 հազար մարդ: Նավով 12 օրյա շրջապտույտը արժե մոտ 10 000 դոլար մեկ անձի համար։ 4 000 դոլար կարժենա շրջապտույտը, եթե կիսում եք նավախցիկը այլ մարդկանց հետ և ուղեգիրը գնում եք վերջին պահին։

Յուրաքանչյուր 2-3 շրջագայությունը մեկ անպայման մեկ հարսանիք է լինում։ Ամուսնության առաջարկ այստեղ անում է, գրեթե ամեն երկրորդը։ Բնանկարներն այստեղ այնպիսին են, որ առաջարկը մերժելն ուղղակի անհնար է։

Читайте также:  Greece

Ստանդարտ տուրը ներառում է ամբողջական առողջարանը, զբոսանք  կղզիներով, պաշտպանական հանդերձանք, շոգեբաղնիք, մարզասրահ և իհարկե բժիշկ նավի վրա։

Անտարկտիդան զբոսաշրջիկներին է առաջարկում ոչ միայն պասիվ հանգիստ և էքսկուրսիաներ, այլև ակտիվ հանգիստ, օրինակ, դահուկասահք։

Ռուսաստանը պետական մակարդակով յուրացնում է Անտարկտիդայի զբոսաշրջությունից ստացված եկամուտները։ Միայն «Ակադեմիկոս Վավիլով» նավը տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է բերում պետությանը: Չորս ամիս նա ծառայում է Գիտությունների ակադեմիային, իսկ մնացած ժամանակ վարձով է տրվում օտարերկրյա տուրօպերատորներին։ Անձնակազմը ռուսական է, իսկ աշխատավարձերը և սոցիալական փաթեթները, ինչպես Նորվեգիայում և Կանադայում են:

Ռուսական «Բելլինսհաուզեն» կայան զբոսաշրջիկները գալիս են Սուրբ Երրորդություն տաճարի համար։

Ուկրաինական կայան են գալիս հանուն օղու։

Այստեղ է գտնվում աշխարհի ամենահարավային «Ֆարադեյ»

Читайте также:  Spain

բարը, որտեղ կանայք, զոհաբերելով իրենց ներքնազգեստը, կարող են անվճար խմել։

Համենայն դեպս, այդպես են ասում…

Անտարկտիդան, իրոք, քաղաքականությունից դուրս է, և այստեղ հյուր են գնում միմյանց՝ առանց արտասահմանյան անձնագրերի։

Եթե Ձեզ մոտ ցանկություն առաջացավ մեկնել Անտարկտիդա և հիանալ ոչ երկրային բնապատկերներով, Cofrance ընկերությունը իր վրա կվերցնի Ձեր թռիչքի կազմակերպումը։ Դիմեք մեզ։ Վառ տպավորությունները երաշխավորված են:

Translate »