Մտովի պատկերացրեք նարինջ։ Պատկերացրեցի՞ք։ Երևակայությունը անմիջապես նկարում է վառ նարնջագույն, հյութալի պտուղ, ճի՞շտ է։ Իսկ հիմա փակեք Ձեր աչքերը և պատկերացրեք ինքնաթիռ։ Ստացվեց, մոտավորապես, նույնը, ինչ պատկերված է վերևում։ Այդպե՞ս է։ Եվ դա զարմանալի չէ։ Ի վերջո, գրեթե բոլոր ինքնաթիռները սպիտակ են։ Եվ անմիջապես հարց է առաջանում։ Ինչու՞։

Անմիջապես առաջ բերենք հակադրությունը, որ ոչ բոլոր օդանավերն են սպիտակ։ Ճիշտ է։ Կան բազմաթիվ գունավոր օդանավեր։ Օրինակ, հարավաֆրիկյան «Mango» ավիաընկերությունը իր ինքնաթիռները ներկում է վառ նարնջագույն։

Հունգարական Wizz Air ավիաընկերության օդանավերը կիսով չափ ներկված են վարդագույն և մանուշակագույն։

Գունավոր ինքնաթիռներ ունի նաև ռուսական S7 ընկերությունը։ Նրա օդանավերը վառ կանաչ գույն ունեն:

Բայց բոլոր ներկայացված գույները, ավելի շուտ, ընդհանուր օրենքից դուրս են, որը հնչում է այսպես. «Ավելի լավ է ներկել ինքնաթիռը սպիտակ»։

Կարող ենք գրազ գալ, որ Ձեր ամառային զգեստապահարանում կգտնվեն մի քանի սպիտակ իրեր, օրինակ վերնաշապիկ, տաբատ կամ շորտեր։ Հիմնական պատճառը, որ շոգ ժամանակ  սպիտակ գույնի հագուստ ենք ընտրում, դա արևի ճառագայթները արտացոլելու զարմանալի կարողությունն է։ Մուգ գույները ակտիվորեն կլանում են արևի ճառագայթները։ Ահա թե ինչու, հագնելով սև վերնաշապիկ, Դուք, ամենայն հավանականությամբ, արևի տակ Ձեզ այնքան էլ հարմարավետ չեք զգա։

Читайте также:  Ամերիկյան խոշորագույն Բոինգ ավիակոնցեռնի պատմություններից

Ինչպես հագուստի դեպքում, օդանավերի արտադրողները նույնպես օգտագործում են սպիտակ ներկ դրանց հովվացման համար՝ այն նվազեցնում է տաքացումը և հնարավոր վնասը արևային ճառագայթումից:

Օդանավերը միշտ ունեն պլաստիկից, ածխածնի և ապակե մանրաթելերից պատրաստված մասեր։ Նրանց անհրաժեշտ է առավելագույն պաշտպանություն կիզիչ արևից։ Այնպես որ, ինքնաթիռի անհրաժեշտ բոլոր հատվածները անպայման ներկում են սպիտակ։

«Կոնկորդ» բրիտանա-ֆրանսիական գերձայնային ուղևորատար ինքնաթիռը ծածկված էր սպիտակ ներկով, որն ուներ բարձր պաշտպանական հատկություններ: Նման ձևով ինքնաթիռը պաշտպանում էին գերտաքացումից։ Վերջինս կապված էր բարձր արագության հետ, որը զարգացնում էր այդ ինքնաթիռը: Հիշեցնենք, որ «Կոնկորդի» արագությունը երկու անգամ մեծ էր ձայնի արագությունից և կազմում էր 2180 կմ/ժամ։

Եվս մեկ պատճառ, որի համար ինքնաթիռը սպիտակ գույնով են ներկում, այն է, որ դա ավելի պրակտիկ է: Ինչպես միշտ, հարցը փողի մեջ է։ Սպիտակ ինքնաթիռը շատ ավելի ձեռնտու է օգտագործման համար։ Ի սկզբանե, բոլոր օդանավերը թողարկվում են սպիտակ։ Բայց, ի՞նչ կլինի եթե ավիաընկերությունը որոշի ինքնաթիռը ներկել, ասենք, դեղին գույնով։

Читайте также:  United Kingdom and Ireland

Նախ, ներկի լրացուցիչ շերտը  կավելացնի ավելի քան 450 կգ լրացուցիչ քաշ օդանավի հիմնական զանգվածին։ Իսկ որքան շատ է քաշը, այնքան ավելի շատ վառելիք է օգտագործվում։ Դա բավականին ծախսատար է։ Եթե միշտ մտածել եք, որ մեքենան լիցքավորելը թանկ է, փորձեք լիցքավորել օդանավը։

Երկրորդ, հենց ինքը ներկը նույնպես գումար արժե։ Օրինակ, մեկ ինքնաթիռ ներկելու համար կպահանջվի 50 000-ից մինչև 200 000 դոլար: Ի դեպ, եթե որոշեք վաճառել Ձեր ինքնաթիռը, ապա հիշեք, որ վառ դեղին օդանավից շատ ավելի դժվար կլինի ազատվել, քան սովորական սպիտակից: Ոչ ոք չի ցանկանա ծախսել լրացուցիչ գումար վերաներկելու վրա։

Բացի այդ, եթե ինքնաթիռը վնասվածքներ ունենա, օրինակ, ճաք, փոսվածք կամ յուղի արտահոսք, ապա սպիտակ գույնի վրա դրանք ավելի հեշտ կլինի հայտնաբերել և ժամանակին վերացնել: Իսկ եթե վթար լինի և սպիտակ ինքնաթիռը սկսի ընկնել, ապա փրկարարներին ավելի հեշտ կլինի այն հայտնաբերել։

Читайте также:  Wi-Fi ինքնաթիռում - բոլոր առավելություններն ու թերությունները

Եվ, վերջապես, 2011-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թռչունները հազվադեպ են  բախվում բաց գույնի օդանավերի հետ, ի տարբերություն մուգ ինքնաթիռների:

 

Translate »