Պետրան հնամենի ու խորհրդավոր քարե քաղաք է, որը տեղակայված է անապատում: Պետրան հանկարծակի է հայտնվում և նույնքան էլ արագ անհետանում: Այս հնագույն քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցկությամբ: Բայց, ցավոք, շատ քիչ բան է հայտնի նրա և այն կառուցող ժողովրդի մասին:

Պետրան շատ մեծ քաղաք է, ընդ որում այնքան մեծ, որ մինչ այժմ ուսումնասիրվել է ընդամենը նրա երկու տոկոսը: Հնագետները օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանան Պետրա քաղաքում ապրող մարդկանց մասին: Ովքե՞ր են նրանք։ Ինչու՞ են նրանք անհետացել:

Պետրա քաղաքում ապրող հասարակ մարդկանց առօրյա կյանքի մասին շատ բան հայտնի չէ: Այս քաղաքը հնագիտության դեռևս չբացահայտված գաղտնիքներից է: Հասկանալու համար, թե ինչու են բնակիչները լքել Պետրան, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հնագույն մեգապոլիսը:

Արաբական անապատի եզրին է գտնվում հնագույն մեգապոլիսը ՝ Պետրան: Հին աշխարհի ամենամեծ քաղաքը 1000 տարեկան է: Պետրայի արքաները Կեսարի ժամանակակիցներն էին, որոնք ապրել են Հիսուս Քրիստոսի ժամանակ: Բայց ինչու այդքան քիչ բան է հայտնի այս մեծ քաղաքակրթության մասին:

Պետրան հին աշխարհի ամենամեծ միջազգային քաղաքն է: Այս մեգապոլիսը գրեթե ամբողջությամբ կերտված է ավազաքարից: Քաղաքը, որը թաքնված է ոլորուն ձորում, ձգվում է մի քանի կիլոմետր: Այս ժայռի բնական ճեղքվածքը հայտնի է որպես Սիք: Այն տանում է դեպի ճարտարապետական ​​մեծ հուշարձան` գանձարան: Անսովոր դամբարանը, որը փորված է ժայռի մեջ, շատերին ծանոթ է Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմից:

Բայց այն Պետրայի միայն մի փոքր մասն է: Քաղաքի կենտրոնի մոտ են տեղակայված տասնյակ ժայռափոր դամբարաններ, ինչպես նաև թատրոն 8000 հանդիսատեսի համար: Ինչպես պատահեց, որ այսպիսի զարգացած քաղաքակրթությունը, որը կառուցել է այս արտասովոր կառույցները, համարյա իր մասին հիշողություններ չի թողել:

Պետրան հայտնաբերած առաջին հետազոտողները տեսան մի բան, որը երբևէ չէին տեսել` տարօրինակ քարանձավների լաբիրինթոս և զարմանալի ճարտարապետություն: Սա հին քոչվոր ժողովրդի ՝ նաբատեացիների, վաղուց կորած մայրաքաղաքն է:

Հին մատենագիրները նաբատեացիներին բնութագրում են որպես Արաբիայից քոչվորներ: Բայց Պետրան ավելի շատ հիշեցնում է անապատի եզրին տեղակայված հունական կամ հռոմեական քաղաք:  Նաբատեացիներ գրեթե չեն թողել իրենց մասին գրավոր հիշատակումներ, բայց աշխարհին նվիրել են հնագիտական ​​գանձարան: Դատելով գտածոներից՝ նաբատեացիները հարուստ էին և հմուտ արհեստավորներ: Բայց ի՞նչն է դրդել քոչվորներին դառնալ քաղաքաբնակ:

Հին գրառումների համաձայն, Պետրան գտնվում է դեպի Միջերկրական ծով անապատով անցնող ամենամեծ առևտրային ուղու վրա: Նաբատեացիները բնակություն հաստատեցին այստեղ, որպեսզի իրենց վերահսկողության տակ վերցնեն խնկերի, համեմունքների և գործվածքների առևտուրը … և հարստացան: Նրանք որոշեցին ներդրումներ կատարել անհավանական գլուխգործոցների ստեղծման մեջ, բայց Պետրայի կառուցման ընթացքում հիմնվեցին Հունաստանի և Հռոմի ավանդույթներին: Նաբատեացիները կառուցեցին նոր քաղաք, որը միավորեց քոչվոր արաբական մշակույթը հունահռոմեական մշակույթի հետ: Այդպես նրանց թագավորները փորձեցին իրենց մասին հայտնել ողջ աշխարհին: