Մինչ ամբողջ աշխարհը սարսափով հետևում է մոլորակի վրա կորոնավիրուսի տեղաշարժին, Աէրոֆլոտի օդանավերի պարկը համալրվում է: Airbus ընկերությունը A350-900 մոդելի առաջին օդանավը փոխանցել է «Աէրոֆլոտին»։ Ընդհանուր առմամբ, ռուսական խոշորագույն ավիաընկերությունը ձեռք է բերելու 22 նմանատիպ մոդելներ։ Օդանավը արդեն անվանվել է աշխարհահռչակ Պ.Ի. Չայկովսկու անունով։ Այն կանոնավոր չվերթներ կիրականացնի Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ (օրական 4 չվերթ)։

A350-900 նախատիպն իր փորձնական թռիչքը կատարել է 2013 թվականի հունիսի 14-ին, իսկ առաջին կոմերցիոն չվերթը՝ 2015 թվականի հունվարի 15-ին (Qatar Airways): Qatar Airways ընկերությունն է ամենաշատ A350-900 ինքնաթիռներ պատվիրել։

2020 թվականի մարտին արդեն մատակարարվել է 350 ինքնաթիռ և իրականացվել է ավելի քան 440 000 չվերթ։ Airbus – ի թռիչքի հեռավորությունը 15000 կմ է։

Հետաքրքիր փաստ է՝ Սինգապուր-Նյու Յորք ամենաերկար չվերթը՝ 16 700 կմ, A350-900-ը կատարել է 19 ժամում։

Ինքնաթիռի սրահի հարմարավետությունը՝

– կոնֆիգուրացիա 2– 4 – 2,

– լայն աթոռներ ոտքերի համար հենարանով,

– USB, USB-C և վարդակ,

– էկրան 14 դյույմ-ով։

Բիզնես դասը նաև հագեցած է վերջին սարքավորումներով։ Անհատական խցիկներ, բազկաթոռները պառկած դիրք ընդունելու հնարավորությամբ, կա զգեստապահարան, մեծ էկրան, շարժական սեղանիկ և այլ հարմարություններ։

Տոմսերի արժեքները՝

– էկոնոմ դասը դեպի Սանկտ Պետերբուրգ՝ սկսած 32 000 ռուբլուց,

– կոմֆորտը՝ սկսած 96 000 ռուբլուց,

– բիզնես դասը՝ 32 000 ռուբլի:

Թռիչքի տևողությունը 45 րոպե է։

Արտադրողը դիրքավորում է A350-900-ը, որպես առավել անաղմուկ։ Ձայնային աղմուկը 40% – ով ցածր է: Օդանավը հագեցած է Rolls-Royce ընկերության շարժիչով։

Ֆյուզելյաժը տրամագծով 6 մետր է։

Թռիչքի բարձրությունը (առավելագույնը) 13,1 հազար կիլոմետր է:

Կրեյսերային արագությունը՝ 910 կմ / ժ։

Տարողունակությունը՝ 316 ուղևոր է, այդ թվում՝ բիզնես դասում կարող են տեղավորվել 28 ուղևոր։

Միայն 2020 թվականին «Աէրոֆլոտ» ընկերությունը պլանավորում է իր օդանավերի պարկը համալրել A350-900 մոդելի ևս 11 օդանավով: