Պամուկկալեն անտիկ Հիերապոլիսի բնական հրաշքն է: Այն ջերմային աղբյուր է, որի ջրերը հոսում են հարյուրամյակներ և հազարամյակներ ու նրանց հնարավոր չէ կանգնեցնել: Ժամանակի ընթացքում այդ լանդշաֆտը փոփոխությունների է ենթարկվել: Աղբյուրի բուժիչ հատկությունները նշվել են դեռևս հին ժամանակներից: Մարդկանց գրավում էր այս վայրը, նրանք գալիս էին տարբեր հիվանդություններից բուժվելու հույսով, իսկ ջուրը դարձել էր պաշտամունքի առարկա:

Պամուկկալեն անտիկ ժամանակների պաշտամունքային կենտրոն էր: Հիերապոլիս անունը հունարենից թարգմանվում է որպես «սուրբ քաղաք»: Առայժմ քիչ բան է հայտնի դրա հիմնադրման պատմությունից, բայց հասկանալի է մի բան, որ առանց բուժիչ բնական աղբյուրի առկայության, այստեղ քաղաք չէր կառուցվի: Պամուկկալեն բնության եզակի ստեղծագործություն է: Աղբյուրի ջրի ջերմաստիճանը 35оС է, նրա կազմում առկա է մեծ քանակությամբ կալցիում, որը բաց մոխրագույն կրաքարի տեսքով ծածկում է շուրջբոլորը հաստ շերտով:

Սա բնությունն է սառեցված քարերի մեջ: Ապոլլոնի տաճարի մարմարյա խոյակը վկայությունն է այն բանի, թե ինչ կարևոր դեր է խաղացել Հիերապոլիսը: Հնարավոր է՝ այստեղ եղել է երկրի վրա առաջին պաշտամունքային կենտրոնը, որտեղ մեծարել են Կիբելե աստվածուհուն:

Դեռևս հնագույն ժամանակներից, ջերմային աղբյուրը հայտնի է եղել իր բուժիչ հատկություններով: Հիերապոլիսի ավերակները վառ վկայությունն են այն բանի, թե որքան ուժեղ էր ջրի պաշտամունքը. այստեղ մի քանի բաղնիք կար: Երկու հազար տարի առաջ հռոմեական լողանալու մշակույթն իր մարմնավորումը գտավ Փոքր Ասիայում ՝ Հիերապոլիսում: Ենթադրաբար, այդ ժամանակ քաղաքն ուներ 100,000 բնակիչ: Հարավային բաղնիքը ծածկված էր կրաքարով, մինչև 5 մետր բարձրության վրա: Դրանք վերջերս են վերականգնվել:

Աստիճանաբար պարզ է դառնում Հիերապոլիսի նշանակությունը Մերձավոր Արեւելքում լողանալու՝ հռոմեական մշակույթի զարգացման գործում: Դեռ պետք է կրաքարից մաքրել մնացած շենքերի ավերակները. պեղումները շարունակվում են:

Հիերապոլիսում միաձուլվել են բնության և արվեստի խաղը։ Ամֆիթատրոնը, որը գտնվում է անտիկ քաղաքի կենտրոնում, Փոքր Ասիայի ամենալավ պահպանված թատրոնն է:

Ամֆիթատրոնը նվիրված է Արտեմիս աստվածուհուն, ում հավերժացրել են բեմի ռելիեֆներում: Երկհարկանի բեմի շնորհիվ նվագախումբը և դերասանները գտնվել են տարբեր հատվածներում: Թատրոնը տեղավորում էր տասնհինգ հազար հանդիսական:

Տաք ջրով բնության հրաշքները դեռ չեն կորցրել իրենց արդիականությունը: Դրա ապացույցը վերջերս հայտնված ավերակներն են: Դրանք հյուրանոցներ էին զբոսաշրջիկների համար, որոնք կառուցվել են 20-րդ դարում կրաքարային տեռասների վրա: Դրանք ավելի շատ կործանարար էին, քան բուժման վայր: Զբոսաշրջիկների ավելի մեծ խմբեր գրավելու համար մի ամբողջ փողոց կառուցվեց բնության այս հրաշքի հենց կենտրոնում: Հիմա նրանից հետք էլ չի մնացել:  Ջուրը պետք է բուժի վերքը՝ շերտ առ շերտ կրով ծածկելով:

Զբոսաշրջիկները կարող են քայլել միայն հատուկ նշված արահետով։ Ջուրը կրկին հոսում է այնպես, ինչպես նախկինում: