Ավստրալիան զարմանալի երկիր է, որն աշխարհին նվիրել է ուգգի, վայֆայ և Հյու Ջեքմանի «Ռոսոմախա» ֆիլմաշարը: Աշխարհի միակ երկիր – մայրցամաքն է և միակ մայրցամաքը, որտեղ չկան գործող հրաբուխներ, ունի անիրական լողափեր, որոնք այստեղ ավելի քան 10 000 են: Ավստրալիան, դա շատ երջանիկ մարդկանց երկիրն է:

Առաջին էմոցիան, որն առաջանում է մարդկանց մոտ Ավստրալիայի մասին խոսելիս՝ «Աստված իմ, դա այնքան հեռու է և, հավանաբար, այնքան թանկ է»։ Ըստ էության, դա այդպես է։ Օրինակ, տոմսը դեպի Ավստրալիա արժե 1000 $։ Եվ դա միայն մեկ ուղղությամբ։ Իհարկե, դա շատ թանկ է, բայց հնարավորություն կա ձեռք բերել նաև ավելի էժան տոմսեր։

Cofrance ընկերությունն առաջարկում է օգտվել իր ծառայություններից էժան ավիատոմսեր ձեռք բերելու, ինչպես նաև մասնավոր չվերթներ վարձակալելու համար, որոնք մի քանի մարդկանցից բաղկացած խմբի համար թանկ չեն նստի, քան կանոնավոր չվերթների տոմսերն են: Բայց հարմարավետությունն ու սպասարկումը արժեն դրան։

Սկսենք մեր ճամփորդությունը Ավստրալիայով՝ երկրի ամենամեծ քաղաքներից մեկից։

 

Մելբուռն

Ավստրալիայի բնակիչների բացարձակ մեծամասնությունը ապրում է ափամերձ քաղաքներում, իսկ մայրցամաքի կենտրոնական մասը, չափազանց քիչ է բնակեցված։ Այն, փաստացի կերպով, անապատ է։

Ինչ վերաբերում է Մելբուռնին, ապա, ըստ էության, նրա օրինակով կարելի է ուսումնասիրել ամբողջ երկիրը։ Նախ, այստեղ կան հսկայական թվով Վիկտորիանական դարաշրջանի շենքեր, որոնց հարևանությամբ կտեսնեք ժամանակակից երկնաքերեր։ Եվ այստեղ ամեն ինչ տրամաբանական է, քանի որ Ավստրալիան դեռևս պաշտոնապես ղեկավարում է Ելիզավետա թագուհին։ Եվ այստեղ կան բոլոր ուղեկցող գործոնները, ինչպիսիք են անգլերենը և ձախակողմյան երթևեկությունը: Եւ երկրորդ, քաղաքում զգացվում է անգլիական ավանդական հանգստությունն ու պարզությունը ամեն ինչում։ Եվ դա դրական է ազդում ընդհանուր մթնոլորտի վրա՝ այստեղ շատ զբոսաշրջիկներ կան, ստեղծագործող շատ մարդիկ և, համապատասխանաբար, արվեստի թաղամասեր։

Փողոցները մաքուր են։ Կան շատրվանիկներ խմելու ջրով։ Նույնիսկ անօթևանները այստեղ  բացառիկ մաքրասերներ են։

Իսկ հիմա գլխավոր գաղտնիքի մասին։ Բանն այն է, որ Մելբուռնը ճանաչվել է կյանքի համար ամենահարմարավետ քաղաքը աշխարհում, և ոչ թե մեկ անգամ, այլ 7 անգամ անընդմեջ։

 

Փորձենք պարզել, թե ինչու

 

Այստեղ կան  էկո տրանսպորտային միջոցներ, մասնավորապես, տարբեր գունավոր տրամվայներ, և նրանք բոլորն էլ անվճար են բոլոր մարդկանց համար։ Այստեղ կա և մետրո, և էլեկտրագնացքներ, և շատ հեծանիվներ, ինչպես նաև հեծանվային արահետներ։

Մելբուռնը շատ հարուստ է բուսականությամբ։ Դա վերաբերում է ոչ միայն փողոցներին ու այգիներին, որոնք այստեղ շատ են, այլ նաև շենքերի վրա բուսականությանը։

Մելբուռն քաղաքում ամեն ինչ շատ հարմար է դասավորված։ Բոլոր փողոցները ուղղահայաց են դասավորված, ինչը զգալիորեն հեշտացնում է նավիգացիան։

Քաղաքում քիչ է գովազդը։ Այն կա, բայց այնքան լավ է մատուցված, որ բոլորովին չի նյարդայնացնում անցորդներին։

Գնացինք առաջ ՝ ճարտարապետություն։ Այստեղ կտեսնեք և ժամանակակից երկնաքերեր, և շատ հին շենքեր։ Վիկտորիանական շինությունների հարևանությամբ կտեսնեք արտ-դեկո ոճի տներ։ Կան նաև այլ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։

Մելբուռնը Ավստրալիայի մարզական մայրաքաղաքն է։ Այստեղ կան շատ թենիսի կորտեր։ Կա ավստրալական ֆուտբոլի մարզադաշտ։ Եվ ընդհանրապես, մարդիկ այստեղ շատ են սիրում սպորտով զբաղվել։ Եվ դա ոչ միայն նրանց արժանիքն է, այլ նաև պետության, որը պայքարում է ազգի առողջության համար՝ նաև շատ հետաքրքիր ձևով։ Ավստրալիայի կառավարությունը հետ է վարժեցնում բնակչությանը ծխելուց, և անում է դա պարզ և արդյունավետ միջոցով՝ այստեղ ամենաթանկ ծխախոտներն են աշխարհում: Օրինակ՝ ծխախոտի տուփն արժե 32 ավստրալական դոլար (23-24 ամերիկյան դոլար)։

Պատկերի ամբողջականացման համար ավելացնենք այստեղ փողոցների մաքրությունը և քաղաքացիների ու իշխանությունների վերաբերմունքը քաղաքի արտաքին տեսքին, հսկայական թվով ռեստորաններ, սրճարաններ, բարեր, հասարակական սննդի կետեր և շատ հարուստ գիշերային կյանք, և կստանանք որոնվող հարմարավետ քաղաքը։ Այստեղ նույնիսկ կա կրուիզային նավահանգիստ։

Մելբուռնը առանձնապես ոչնչով չի առանձնանում, բայց ապրելու համար պայմանները այստեղ ամենահարմարավետն են։ Այստեղ ամեն ինչ չափի մեջ է։

Այստեղ նաև կա իրական վարդագույն լիճ:

Իրականում Ավստրալիայում մի քանի նման լճեր կան։ Այդպիսի գույնի պատճառն է ուժեղ շոգը և տեղումների բացակայությունը։ Լճի հատակին աճում են միաբջիջ ջրիմուռներ, որոնք նման եղանակային պայմաններում արտադրում են կարմիր պիգմենտներ: Բարձրությունից նայելիս   ֆանտաստիկ տեսարաններ են բացվում։

Երևույթը հազվադեպ է, և դա տեղի է ունենում տարին մեկ անգամ։ Լիճը կարող է ձեռք բերել նման գեղեցիկ երանգ ընդամենը մեկ օրում։

Մելբուռն բազմազգ քաղաք է։ Այստեղ խառնված են բազմաթիվ մշակույթներ, իսկ Ավստրալիան, ընդհանուր առմամբ, ներգաղթյալների երկիր է։

Եթե հետաքրքրված եք դեպի Ավստրալիա, մասնավորապես, դեպի Մելբուռն թռիչքով, դիմեք Cofrance ընկերության մասնագետներին։ Մենք կկազմակերպենք անմոռանալի և առավելագույնս հարմարավետ ուղևորություն Ձեզ համար։