Օսական ամենաաղմկոտ և ամենադրական ճապոնացիների քաղաքն է, որի բնակիչներն ապրում են տեղական կանոններով և, հաճախ, իրենց վարքագծով նյարդայնացնում են երկրի մնացած ողջ բնակչությանը:

Օսական տեղակայված է Հոնսյու կղզու հարավային մասում: Այն մեծությամբ երրորդ քաղաքն է Տոկիոյից և Յոկոհամայից հետո: Այստեղ բնակվում է 2,700,000 մարդ: Օսական աշխարհին նվիրել է գելային գրիչ, արագ պատրաստվող արիշտա, իսկ Օսակացի Դաիսուկե Ինոուեն հորինել է կարաոկեն: Միայն Օսակայում են կանգնում շարժասանդուղքի աջ կողմում: Օսական ունի իր բարբառը, որով բնակիչները հպարտանում են, իսկ  ամենաարժեքավոր գովասանքը օսակացու համար, նրան ասել, որ նա զվարճալի է:

Օդանավակայանից գնացքը բերում է Օսակա քաղաքի հենց սիրտը, ավելի ճիշտ ՝ նրա ստամոքսը: Ի վերջո, օսակացիների համար սնունդն ամեն ինչից վեր է: Իսկ Դոտոնբորին Օսակայի ամենատեսարժան շրջանն է. սա էլ հենց սննդի մասին է: Աղմուկն այստեղ չի հանդարտվում ՝ սրճարաններ, ռեստորաններ, հրավիրող գովազդներ: Շրջանի կարգախոսն է ՝ ուտել մինչև ընկնելը:

Օսակացիներն իսկապես սիրում են համեղ ուտել: Գիշերն այս տարածքը ոչ պակաս աշխույժ և գունեղ է, իսկ երեկոյան լույսի ներքո սնունդը նույնիսկ ավելի ախորժելի է երևում:

Գետի երկայնքով կարելի է գտնել թաքնված անկյուններ, սրճարանում հանգիստ նստելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, այստեղ շարժ է, աղմուկ ու աղաղակ: Փողոց են դուրս գալիս տեղի տաղանդները։ Բնավորությամբ Օսակայի ժողովուրդը պակաս պաշտոնական է, ավելի բաց է, քան Տոկիոյի ժողովուրդը: Նրանք երբեմն զարմանք են առաջացնում իրերի հանդեպ իրենց անհոգ վերաբերմունքով և լուսացույցների նկատմամբ անփույթ պահվածքով:

Ինչպես ցանկացած այլ քաղաք, Օսական նույնպես տարբերվում է: Երբեմն այն աղմկոտ է ու կպչուն, լցված է մանրավաճառ առևտրականներով և Օսակայի թեմատիկ ապրանքներով և, իհարկե, տեղական հումորով: Կա բիզնես քաղաք Օսակա, որտեղ շատ է եռուզեռը, և կա Օսակա ՝ գեղեցիկ բուտիկներով, ստեղծագործական ստուդիաներով, դիզայներական սրճարաններով, թախանձանքով կանչող կատուներով: Ինչպես նաև կա Օսակա, որտեղ ապրելը հրաշալի է. փողոցներ, ինչպես նկարում, որտեղ ամեն ինչ խեղդվում է կանաչների մեջ:

Օսակայի Կայուկան ակվարիումը հիացնում է ժայռերի, անտառների, ջրի և դրանց բնակիչների համադրությամբ:

Այստեղ կարելի է անցկացնել անմոռանալի ժամեր: Կան նստարաններ հանգստանալու համար, կան սրճարաններ, որտեղ կարելի է սնվել ու առաջ շարժվել: Ի դեպ, ակվարիումը ոչ միայն զվարճանքի վայր է, այլ նաև կենդանիների ուսումնասիրության կենտրոն: Շատ ուսանող-հետազոտողներ են այստեղ աշխատում: Ակվարիումի աշխատակիցները սիրում են իրենց աշխատանքը և դա նկատելիորեն ոչ պակաս կարևոր գործոն է, որպեսզի ակվարիումի բնակիչները իրենց լավ զգան: