Առաջին նշանը, որ ինքնաթիռը մասնավոր է, դա նրա որոշ փակված պատուհաններն են: Ներսում կա մի ամբողջ հյուրանոց, իսկ պահարանները ավելի շատ են, քան որոշ տներում:

Օդանավի կոնֆիգուրացիան կարող է տարբեր լինել ՝ 19-ից 50 նստատեղ: Բացի շքեղ բազկաթոռներից սրահում կան շատ հետաքրքիր իրեր` սպասք, ճենապակի, հատուկ նյութեր, թանկարժեք փայտ, հեռուստացույց, սեղանիկներ: Կա ևս մեկ հանգստի սենյակ հարմարավետ բազմոցով, որտեղ կարող եք պառկել, հեռուստացույց դիտել կամ գիրք կարդալ:

Առաջարկվում է ընդարձակ ննջասենյակ երկտեղանոց մահճակալով, որտեղ  հարմարավետ պայմաններում կարող եք անցկացնել թռիչքի գիշերը,  երկտեղանոց լոգախցիկ, որն ամբողջովին կահավորված է անհրաժեշտ ամեն ինչով: Շատերի ամառանոցի բաղնիքը ավելի փոքր է քան մասնավոր ինքնաթիռում լոգախցիկը։ Էլ չենք խոսում շքեղ զուգարանների մասին:

Airbus A319 ինքնաթիռի թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում է 11 000 կմ: Օրինակ՝ Ժնևից այդպիսի մասնավոր ինքնաթիռով կարող եք հեշտությամբ հասնել Ամերիկա: Իհարկե, նման օդանավը ունի իր կապիտանն ու երկրորդ օդաչուն, իսկ առավելագույն տարողունակությունը 19-ից 50 ուղևոր է: Դուք կարող եք հրավիրել Ձեր բոլոր ընկերներին: Ի դեպ, կապիտանն ու երկրորդ օդաչուն կարող են նաև աղջիկներ լինել, ինչու ոչ:

Սրահը կարող է դասավորված լինել ըստ Ձեր ցանկության։ Այս ինքնաթիռի նյութերը կարող են հնացած թվալ (ամեն ինչ շագանակագույն է), քանի որ այս ինքնաթիռը մասնավորապես 10 տարեկան է, և այն այժմ վաճառքում է:

Նշենք ևս մի քանի մանրամասներ։ Անձնակազմի համար կա առանձին զուգարան, և, իհարկե, մասնավոր ինքնաթիռով թռչելու մեկ այլ հետաքրքիր առավելությունը օդաչուների խցիկ մուտք գործելու հնարավորությունն է: Ոչինչի դիպչել չի թույլատրվում, բայց կարելի է նայել։

Իսկ հիմա կխոսենք գների մասին։ Այս ինքնաթիռը հիմա  վաճառքի է հանվել և արժե մոտավորապես 50 միլիոն դոլար: Սակայն, նույնքան գումար էլ պետք է հատկացնել դրա պահպանման համար: Նման, բայց բոլորովին նոր ինքնաթիռը արժե 6-7 միլիարդ ռուբլի: