Վերջերս Ռուսաստանը ներկայացրեց իր նոր ժամանակակից « Որսորդ » հարվածային անօդաչու թռչող սարքը:

Թեստային մոդելի առաջին թռիչքը ուժեղ տպավորություն թողեց, սակայն նոր սարքի բարելավման աշխատանքները   շարունակվելու են: Ռազմական փորձագետների մեծ ուշադրությունը «Որսորդ»-ի նկատմամբ, որը նախագծվել է թռչող թևի սխեմայով, բացատրվում է նրանով, որ մեքենան կարող է դառնալ անփոխարինելի օգնական 5-րդ և 6-րդ սերունդների ռազմական կործանիչների համար: Բացի դա, նրա վրա կմշակվեն  նորագույն ավիացիոն տեխնոլոգիաներ: Էլ որտեղ է նախատեսվում օգտագործել «Որսորդ»-ի  հսկայական ներուժը:

«Որսորդ»-ի առաջին թռիչքը տեղի է ունեցավ 2019 թվականի օգոստոսի 3-ին: 20 րոպեի ընթացքում խելացի մեքենան մի քանի թեքադարձ արեց օդանավակայանից մոտ վեց հարյուր մետր բարձրության վրա և հաջողությամբ վայրէջք կատարեց: Անօդաչու տեխնիկայի ուղղությունը չափազանց կարևոր է: Այս մեքենաները տիրապետում են մարդու ֆիզիկական հնարավորություններից վեր հնարքների:

Բացի այդ, հետախուզական անօդաչու թռչող սարքերը թույլ կտան  տեղեկատվություն  ստանալ մարտադաշտից ՝ առանց մարդու համար վտանգի: Արտաքնապես «Որսորդ»-ը թռչող ափսեի և ճախրող արծվի խառնուրդ է հիշեցնում։ Թռչող սարքը կառուցված է կոմպոզիտային նյութերից և ունի մի շարք առավելություններ:

Նախ ՝ թռիչքի բարձր արդյունավետությունը ՝ կրեյսերային միջձայնային արագության դեպքում: Երկրորդ՝ բացակայում է պոչի թևավորումը և ֆյուզելաժի վրա ռադիոլոկացիոն արտացոլման համակարգերը: Սա անօդաչու թռչող սարքը դարձնում է ավելի քիչ տեսանելի: Սարքի թռիչքային զանգվածը  20 տոննա է: Թռիչքի հեռավորությունը մինչև 5000 կմ է, իսկ արագությունը ՝ մոտ 1000 կմ / ժամ:

Ինչ վերաբերում է շարժիչին, ապա ինֆորմացիան գաղտնի է պահվում: Հավանաբար տեղադրված է ԱԼ-31 սերիայի տուրբաօդափոխիչային շարժիչ: Բայց եթե հաշվի առնենք այն, որ «Որսորդ»-ը շատ բաներով նման է ՍՈՒ-57-ի հետ, թռչող պրոտոտիպի վրա կարող են փորձարկել նաև ավելի առաջադեմ շարժիչ, այսպես կոչված «Արտադրանք 30» -ը: Նոր ԱԹՍ-ի համար մշակվել են նաև ավտոմատ կառավարման և վերահսկման նոր համակարգեր, իներցիալ արբանյակային և կառավարման այլ համակարգեր:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը,  Ս-70- ի հիմնական խնդիրն է տեղեկատվության հավաքագրումը, զննումը և հետախուզումը՝ օգտագործելով ֆոտոէլեկտրական և ինֆրակարմիր տվիչները և ազդանշանային համակարգերը: Արևմտյան մասնագետները շեշտում են նոր ռուսական  հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների հետ «Որսորդ» -ը որպես «ուղեկից» օգտագործելու հեռանկարը: Բայց «Որսորդ» անօդաչու թռչող սարքն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա հարվածային նշանակության մարտական մեքենա, որն ընդունակ է հայտնաբերել և հարվածել նպատակակետին ՝ խուսափելով թշնամու հակահարվածներից: Այսինքն ՝ լինել ժամանակակից կործանիչ։

Մտաբերելով նրա 20 տոննա քաշը, կարելի է կարծել, որ այդպիսի ԱԹՍ-ն խոստումնալից ռմբակոծիչ է և շատ հաջող գրոհիչ, եթե այն լավ սպառազինել: