Մադեյրան Պորտուգալիայի Հանրապետության ինքնավար մարզն է: Այն տեղակայված է համանուն արշիպելագի վրա Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափին: Արշիպելագի գլխավոր համանուն կղզին ամբողջ աշխարհում հայտնի է իր մեղմ մերձարևադարձային կլիմայով և մադերա թունդ գինով: Կղզու գլխավոր քաղաքը  Ֆունշալն է, որտեղ կա նավահանգիստ և բազմաթիվ բուսաբանական այգիներ: Աշխարհի տարբեր ծայրերից Մադեյրա եկող զբոսաշրջիկներին գրավում են  մնացուկային անտառները, անառիկ ժայռերը,  լողափերում արևայրուք ընդունելու և Ֆահա գետը իր մոտակա բնակավայրերով ուսումնասիրելու հնարավորությունը։

Նոր տարին նշվում է մեծ շուքով: Կլինեն վառ տոնակատարություններ,  հսկայական հրավառություններ, որոնք Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել են որպես ամենամեծը:

Հունվար ամսին ջերմաստիճանը տատանվում է մոտ 15 °C-ի սահմաններում, ինչն արդեն հաճելի է, լավատեսություն և լավ տրամադրություն է ներշնչում: Մադեյրայում նույնպես ընդունված է գեղեցիկ զարդարել տներն ու փողոցները ամանորյա տոներին: Իսկ նշված հրավառությունը կլինի դեկտեմբերի 31-ին Ֆունշալում, որն իսկապես արժե տեսնել: Շատ հանրանավեր Ամանորին հատուկ մտնում են Ֆունշալ, որպեսզի ուղևորները հնարավորություն ունենան հիանալու այս գեղեցկությամբ: Պայծառ տոնական հրավառությունը արտացոլվում է ծովածոցի ջրերում, իսկ համազարկները կատարվում են ոչ միայն ցամաքից, այլև նավերից ու զբոսանավերից:

Տոնակատարությունները տևում են մինչև հունվարի 7-ը, տեղի են ունենում կառնավալներ, տոնական միջոցառումներ և այլն: Պորտուգալացիները գիտեն, թե ինչպես նշել Նոր տարին և ի տարբերություն այլ եվրոպացիների այն ավելի աղմկալի և ուրախ են անցկացնում։ Եթե Ձեզ դուր են գալիս նման վառ ամանորյա միջոցառումները, ապա ընտրեք Մադեյրան:

Լիսաբոնից Մադեյրա օդային ճանապարհը տևում է մեկ ժամից ավելի: Արշիպելագին մոտենալիս թռչնի թռիչքի բարձրությունից բացվում են անհավանական գեղեցիկ տեսարաններ, որոնք ասես հեքիաթների նկարազարդումներ լինեն: Հենց օդանավակայանից են սկսվում Մադեյրայի տեսարժան վայրերը, որոնք այստեղ քիչ չեն և արժանի են, որպեսզի հիանաք նրանցով:

 

Պոնտա դե Սան Լորենսու արգելոց

Արգելոցը գտնվում է օդանավակայանի հարևանությամբ: Այստեղից բացվում են հրաշալի ծովային տեսարաններ, կարող եք նայել, թե ինչպես են ինքնաթիռները վայրէջք կատարում, քանի որ Մադեյրայի օդանավակայանը և վայրէջքի ուղին գտնվում են հենց ափին: Մադեյրան շատ  հարմարավետ չափսեր ունի ՝ 52 կմ երկարություն և 22 կմ լայնություն: Թվում է, թե կոմպակտ է, բայց զբոսնելու համար նաև շատ վայրեր կան, մանավանդ, որ տարածքի կեսը բնական պարկեր են, իսկ լեռնային ռելիեֆը ապահովում է հետաքրքիր տեսարաններ:

 

Կուրորտային կոմպլեքս Vila Porto Mare

Այստեղ սպասարկումը պարզապես հիանալի է: Կղզին վաղուց արդեն ապրում է տուրիզմի հաշվին, կան բազմաթիվ հյուրանոցներ՝ ցանկացած ճաշակի և գրպանի համար: Դրանք ունեն ոչ միայն լողավազաններ և ռեստորաններ, այլև բավականին հետաքրքիր երեկոյան ժամանցի ծրագրեր:

 

Լևադա Պրազերեսում

«Լևադա» բառը հաճախ կարելի է հանդիպել հետիոտնային երթուղիների ուղեցույցում: Լևադան իրենից ներկայացնում է քարե կամ բետոնե ջրանցք, որը ոռոգման համար սարերից ջուր է մատակարարում: Լևադաները այստեղ շատ են և ձգվում են մի քանի տասնյակ կիլոմետր, իսկ նրանց երկայնքով անցնում են ամենահարմար արահետները: Այս արահետներից, քանի որ կղզին փոքր է, միշտ բացվում են գունագեղ տեսարաններ դեպի օվկիանոս: Երբեմն ուզում ես շեղվել երթուղուց, իջնել ալեբախ ափ և մոտիկից հիանալ ալիքներով:

Վինդսերֆերների և պարապլաներիստների համար այստեղ նույնպես դրախտ է, իսկ այս անշարժիչ թռիչքները շատ գեղեցիկ են նայվում:

 

Մոնտի. արեւադարձային այգի

Երբեմն ցանկանում ես կտրվել քաղաքակրթությունից և հայտնվել բնության գրկում: Մադեյրաում բնությունը պարզապես հրաշալի է: Մոնտի այգին գտնվում է  լեռան գագաթին, որի լանջերին փռվել են Ֆունշալի տները: Լեռան գագաթ կարելի է հասնել ֆունիկուլյորով: Դրա երկարությունը մոտ 3700 մետր է, որն ձգվում է գրեթե ամբողջ քաղաքով: Վերևից կարող եք մանրամասն ուսումնասիրել Մադեյրայի գլխավոր քաղաքը: Ամբողջ ճանապարհը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե:

Արևադարձային անտառում, բացի էկզոտիկ ծաղիկներից և բույսերից, կարող եք տեսնել աֆրիկյան քանդակների հավաքածու: Այգու տարածքում հանգիստ շրջում են սիրամարգեր, իսկ բազմաթիվ լողավազաններում լողում են գունագեղ ձկներ:

Եթե ցանկանում եք անմոռանալի ամանորյա արձակուրդներ անցկացնել Մադեյրա քաղաքում, ապա դիմեք Cofrance SARL (AVIAV TM) ընկերությանը: