Թաիլանդ՝ դա աշխարհում մի անկյուն է, որտեղ չեն վերջանում ամառն ու ժպիտները, որի մասին դեռ 20 տարի առաջ քչերն ունեին ամբողջական պատկերացում։ Ավելի վաղ թագավորությունը կոչվում էր Սիամ ՝ Մոնգկուտա թագավորից սկսած մինչև 1932 թվականի հեղափոխությունը։ Միայն 1942 թվականին պետությունը ստացավ իր ժամանակակից անվանումը։ Պաշտոնապես Թաիլանդում միապետություն է, սակայն թագավորը կորցրել է բացարձակ իշխանությունը։ Այսօր նրա իշխանությունը զուտ պաշտոնական բնույթ է կրում։ Սակայն, չնայած դրան, տեղացիները ենթարկվում են նրան, քանի որ թագավորը բուդդիզմի հետևորդ ու պաշտպան է։

Թաիլանդը այդքան էլ փոքր պետություն չէ։ Բնակչության թիվը կազմում է 70 մլն մարդ, որոնց 80% – ը էթնիկ թայցիներն ու լաոսցիներն են։ Երկրում բնակչության 95% – ը բուդդիզմի հետևորդներ են, և միայն 5% – ը մահմեդականներ: Մեծ մասամբ դրանք մալայացիներ են, որոնք բնակվում են պետության հարավային մասում։

 

Զբոսաշրջիկների կողմից հատկապես սիրված են Բանգկոկ, Պատայա և Չիանգ Մայ քաղաքները։

 

Բանգկոկ

Բանգկոկը Թաիլանդի մայրաքաղաքն է՝ 8 միլիոն բնակչությամբ, իսկ կոնգլոմերացիայի հաշվով՝ 14 միլիոն։ Ժամանակակից մայրաքաղաք և միակ քաղաքը Թաիլանդում, որն ունի մեկ միլիոնից ավել բնակչություն։ Այն կոնտրաստների քաղաք է, որտեղ շքեղ երկնաքերերին կից կարելի է տեսնել կեղտոտ ետնախորշեր, թանկարժեք ռեստորաններին կից վաճառվող թայլանդական փողոցային սնունդ, բուդդայական տաճարների կողքին անառակության փողոցներ, իսկ քաղաքի մեջտեղով ձգվում են գեղատեսիլ ջրանցքները։

 

Պատայա

Բանգկոկից հարավ տեղակայված է հիմնական հանգստավայրերից մեկը՝ Պատայա քաղաքը, որն ամեն տարի այցելում են մինչեւ 5,5 մլն զբոսաշրջիկ։ Գրեթե ողջ ափամերձ գոտին զբաղեցնում են լողափերը, որոնց վրա կառուցված են բազմաթիվ հյուրանոցային համալիրներ։ Քաղաքից ոչ հեռու տեղակայված են կոկորդիլոսների, վագրերի և փղերի ֆերմաներ, մադամ Նոնգ Նուչի հայտնի բուսաբանական այգին և մինի Սիամ այգին, իսկ գիշերային կյանքի սիրահարների համար՝ հայտնի Վոլկին փողոցը:

 

Չիանգ Մայ

Թաիլանդի հյուսիսային մասում է գտնվում Չիանգ Մայ խոշոր քաղաքը, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր շքեղ տաճարներով և անկրկնելի ճարտարապետությամբ։ Երկրում ճանապարհորդողները միաձայն պնդում են, որ հենց այստեղ Չիանգ Մայում է գտնվում իսկական Թաիլանդի ոգին։ Շրջակայքում կան շատ տաք աղբյուրներ, եզակի այգիներ, ջրվեժներ և անսովոր շքեղ անտառային զանգվածներ։ Նաև Չիանգ Մայում կգտնեք գերազանց որակի և համի սուրճ։ Այն հավաքում են ձեռքով։

Կլիման

Թաիլանդի կլիմայի մասին կարճ կարելի է ասել՝ այն տաք է և խոնավ։ Այստեղ միշտ ամառ է։ Նույնիսկ անձրևների սեզոնին, ոչինչ չի խանգարում հարմարավետ հանգստին, քանի որ արևադարձային տեղատարափ անձրևները տևում են կես ժամ, իսկ մնացած ժամանակ շողում է պայծառ արևը։ Զբոսաշրջությունը Թաիլանդում մասսայականորեն դրսևորմամբ ծնվեց անցյալ դարի կեսերին։ Այդ ժամանակ այստեղ էին բազավորվել 1000 ամերիկացի զինվոր, որոնք պատերազմ էին մղում Վիետնամում։

Պետության կենտրոնական մասը  ամենազարգացածն է։ Այստեղ են կենտրոնացած բոլոր հիմնական արտադրությունները։ Թաիլանդի հարավային մասում զբաղվում են ձկնորսությամբ։ Այստեղ են գտնվում հիմնական նավահանգիստները։ Սա լողափնյա հանգստի մի շքեղ վայր է, որտեղ կգտնեք գեղեցիկ արևադարձային կղզիներ, որոնք այստեղ հարյուրից ավելի են։

Թաիլանդը դա ոչ միայն լողափեր է, որոնց սովոր են ճանապարհորդները։ Օրինակ՝ երկրի  հյուսիսային մասում լեռներ են, որոնք ծածկված են փարթամ անտառներով։ Այստեղ շատ են ազգային այգիները ու արգելոցները։ Թաիլանդի հյուսիս – արևելքը համարվում է ամենաաղքատ տարածաշրջանը, որի բնակչության մեծ մասը զբաղված է հյուծող գյուղատնտեսական աշխատանքներով։

Կատարել թռիչք դեպի հրաշալի երկիր, որտեղ հանգիստը հնարավոր է նույնիսկ անձրևների սեզոնին, Դուք կարող եք Cofrance ընկերության օգնությամբ: Մենք առաջարկում ենք տարբեր տեսակի և գնի մասնավոր ինքնաթիռներ։ Խորհրդատվություն ստանալու համար դիմեք մեր մասնագետներին: