Մյանման մի երկիր է, որտեղ միայն պաշտոնապես ապրում են 135 էթնիկ խմբեր։ Երկրի արևմուտքում ՝ Չին նահանգում կան վայրեր, որտեղ մարդկանց աշխարհի հետ կապում է միայն գետը: Այնտեղ չկան ճանապարհներ, ոչ մի ուրիշ տրանսպորտ, շուրջբոլորը միայն սարեր են ու համատարած անտառներ: Եվ այստեղ ապրում են աշխարհում վերջին չին կանայք, ովքեր ունեն դաջված դեմքեր: Այդպիսի կանանցից  մնացել են  մի քանիսը: Կանայք սկսել են դեմքի դաջվածքներ անել հարյուր տարի առաջ: Այն ժամանակ չին ժողովուրդը դեռ փոքր խումբ էր: Ոչ ոք չգիտի, թե ինչու է ծնվել այդպիսի ավանդույթ:

Հիմնական վարկածն այն է, որ Բիրմայի թագավորները սիրում էին գյուղերում շրջել և իրենց համար վերցնել ամենագեղեցիկ աղջիկներին: Որպեսզի իրենց կանանց ինչ որ կերպ պաշտպանեն, չին տղամարդիկ որոշել են  նրանց այլանդակել և դաջվածքներ անել դեմքին: Աստիճանաբար այս ամենը արմատավորվեց և նույնիսկ նորաձև դարձավ: Այժմ չին ժողովրդի յուրաքանչյուր ցեղ ունի իր առանձնահատուկ նկարը:

Սակայն 20-րդ դարի 60-ական թվականներին կառավարությունը խստորեն արգելեց զբաղվել դեմքի նման արվեստով, և այսօր այդ ավանդույթը գրեթե անհետացել է:

Բիրմա կարելի է գալ ուղիղ Թաիլանդից, ինչպես դա անում են ճանապարհորդների մեծ մասը: Չին տղամարդիկ այստեղ զբաղված են բամբուկի աճեցմամբ և վաճառքով: Կանայք խնամում են տունը և պատրաստում շատ բարձրորակ ծածկոցներ և սրբիչներ, որոնք ակտիվորեն վաճառվում են այցելուներին: Զբոսաշրջիկները հիմնականում իրենք ` մյանմացիներն են, օտարերկրացիները շատ քիչ են լինում: Տեղի բնակիչների անբասիր ազնվությունը ապշեցնում է, նույնիսկ տաքսու վարորդները չեն փորձում փողի համար խաբել ճանապարհորդներին:

 

Շան և Ինտա ժողովուրդներ

Շան դինաստիան ծագում է Չինաստանի Յունան նահանգից։ Վաղուց ` երկար ժամանակ առաջ, նրանք մոնղոլների, կամ չինացիների լծի տակ էին գտնվում և, այդ իսկ պատճառով, մեկնել են Մյանմա, Թաիլանդ, Լաոս: Նրանք այժմ երկրի ամենամեծ էթնիկ խմբերից մեկն են և զբաղեցնում են Թաիլանդի հետ սահմանին գտնվող ամենամեծ նահանգը: Շան նահանգում է գտնվում Ինլե լիճը, որը հայտնի է իր լողացող գյուղերով և բանջարանոցներով: Սա արդեն շատ հայտնի զբոսաշրջային վայր է:

Այս վայրը չափազանց գեղեցիկ է և այն արժե տեսնել: Տեղի բոլոր բնակիչներն ապրում են իրենց տնտեսությամբ. նրանք  աճեցնում են բրինձ, կարտոֆիլ, եգիպտացորեն, կարմիր պղպեղ, թեյ, լոլիկ և եղեգից հյուսում են զամբյուղներ: Շուրջբոլորը համատարած բրնձի դաշտեր են:

Իրականում այստեղ ապրում են ոչ միայն շաները. ավելի շատ ազգություններ կան: Սակայն դժվար է նրանց տարբերել միմյանցից: Դա կարող են անել միայն տեղի բնակիչները: Բայց ամենից շատ այստեղ շաներն են: Այն երկրում թվով երկրորդ էթնիկ խումբն է: Փաստացի նրանք համարյա թաիլանդացի են: Նրանք էթնիկ, մշակութային և լեզվական առումով առավելագույնս մոտ են թաիլանդացիներին: Մյանմացիները այս ժողվրդին անվանում են շան: Շանը դա սիամ-ի ձևափոխությունն է (Թաիլանդի անվանումը):