Մոնտսերատը լեռնազանգված է Իսպանիայի հյուսիսում ՝ Բարսելոնայի մերձակայքում: Արտասովոր լեռները երբեմն նման են խոնավ ավազից պատրաստված ամրոցների, իսկ որոշ տեղերում հսկայական կռարձաններ են հիշեցնում: Բոլոր գագաթները կլորաձև են։ Չեք գտնի ոչ մի սրածայր գագաթ։ «Սղոցված լեռ»՝ այսպես է թարգմանվում Մոնտսերատ անվանումը:

Լեռը փառաբանվել է բազմաթիվ առասպելներում, և շատ լեգենդներ դրդել են  ժայռերն արտասովոր կերպով անվանել՝ «Մումիա», «Եպիսկոպոսի փոր», «Փղի կնճիթ», «Բերնարդի ձի» և այլն: Լեգենդը պատմում է, որ տարիներ առաջ փոքրիկ հրեշտակներ են իջել լեռան գագաթին: Նրանք ցանկացան զարդարել մոխրագույն լանդշաֆտը և այստեղ կառուցեցին Աստվածամոր պալատը:

11-րդ դարում լեռան վրա բնակվեցին առաջին վանականները: Վանքի առաջին հիմնաքարը դրվել է 1025 թ.-ին։ Նապոլեոնը 1811 թ.-ին լեռը գրոհելու երեք փորձ արեց, այնուհետև ավերեց վանքը:

1844 թ.-ին վանական համալիրը սկսեցին վերականգնել, և աշխատանքները դեռ շարունակվում են: Այստեղ մշտապես ապրում է մոտ հարյուր վանական: Նրանք ընդունում և սպասարկում են  այստեղ եկող ուխտավորներին:

Վանքի պատկերասրահում կա դասական և ժամանակակից գեղանկարչության ոչ մեծ, բայց հարուստ հավաքածու ՝ Դալի, Պիկասո, Էլ Գրեկո: Մոնտսերատ վանքում է պահպանվում Կատալոնիայի սրբությունը` Աստվածամոր և Նորածնի արձանը: Այն վերագրվում է 12-րդ դարին: Սև բարդու փայտից և ոսկեզօծ հագուստով արձանը (բարձրությունը 95 սանտիմետր)  իր անսովոր մուգ երանգի համար կոչվեց «Սև Մադոննա»:

Ըստ ավանդության, 718 թ.-ին սրբությունը թաքցրել են լեռներում, իսկ հետո այն կորավ: Եվ միայն 890թ.-ին հովիվներին հրաշքով  հաջողվեց գտնել այն քարանձավում: Անսովոր լույսն էր նրանց այնտեղ տարել:

Կան բազմաթիվ վարկածներ, որոնք բացատրում են Մադոննայի տարօրինակ սև գույնը: Բայց դրանցից ոչ մեկը գիտական ​​հիմնավորում չի ստացել: Ամենայն հավանականությամբ, արձանը պարզապես մգացել է բազմաթիվ մոմերի մրից, որոնք մի քանի դար շարունակ վառվել են նրա կողքին:

Դեպի խորանը տանող ուղին զարդարված է վարպետների հիանալի գլուխգործոցներով: Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ և կաթոլիկներ են գալիս այստեղ ՝ երկրպագելու Մադոննային: Ասում են, որ եթե դիպչես Մադոննայի ձեռքում գտնվող գնդին և երազանք պահես, ապա դա, իհարկե, իրականություն կդառնա: Նույնիսկ կա հատուկ ինստրուկցիա, թե ինչպես երազանք պահել: Այն չպետք է նյութական բնույթ ունենա և դրա դիմաց պետք է ինչ-որ բան խոստանալ: Օրինակ ՝ ընդմիշտ հրաժարվել վատ սովորությունից կամ բարի գործ կատարել:

Մոնտսերատ վանքը միշտ գրավել է աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկների և ուխտավորների: Այնտեղ կարող եք ոտքով հասնել մի քանի ժամվա ընթացքում: Սակայն 1892թ.-ին ֆունիկուլյոր կառուցեցին։ Արդյունքում այն փոխարինվեց ճոպանուղով: 2003 թ.-ին կառուցեցին ատամնավոր   երկաթուղի` ֆունիկուլյոր-գնացքը։ 15 րոպեի ընթացքում այն ​​ճանապարհորդողներին հասցնում է ցանկալի բարձրության վրա: 1987 թվականից վանքի շրջակայքում գտնվող ամբողջ համալիրը հանդիսանում է ազգային պարկ: 2025 թ.-ին վանքը կնշի իր 1000-ամյակը:

Cofrance ընկերությունը կօգնի մասնավոր ինքնաթիռով  կատարել հարմարավետ և անվտանգ թռիչք դեպի աշխարհի ցանկացած վայր: