Ըստ լեգենդի, մի անգամ արքեպիսկոպոս Օբերի երազում հայտնվեց հրեշտակապետ Միքայելը և խնդրեց մատուռ կառուցել իր պատվին: Հրեշտակապետը ստիպված էր կրկնել իր խնդրանքը և նույնիսկ թխթխկացնել արքեպիսկոպոսի գլխին, և դրանից հետո միայն Օբերը սկսեց շինարարությունը:

Այսպիսով, սկսվեց արևմտաեվրոպական մշակույթի նշանավոր գլուխգործոցի ստեղծումը: Շինարարությունը տևեց մի քանի դար: Անհնար է դիմակայել ծովից վեր բարձրացող այս ճարտարապետական ​​հրաշագործության գեղեցկությանը: Ֆլոբերը գրել էր. «Հանդիպակաց կողմում վեր է խոյանում մի մեծ կլոր ժայռ: Դրա հիմքը շրջափակված է հրակնատներ ունեցող պատերով: Դրա գագաթը զարդարում է տաճարը: Ներքևում պահակային աշտարակները պաշտպանում են մատույցները, իսկ նրա զանգակատները ձգվում են դեպի երկինք»:

Ստենդալը, սակայն, ասում էր, որ վանքը իրեն չի տպավորել, ի տարբերություն ծովածոցի, որն ամենագեղեցիկներից մեկն է Ֆրանսիայում: Անկախ Հին աշխարհի այս հրաշքի մասին տարբեր կարծիքներից, այն, անկասկած, գրավիչ է` փոքրիկ ժայռոտ կղզու սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Դեպի երկինք խոյացող սրաձողերը գեղեցիկ պատկեր են ստեղծում ծովածոցի արծաթափայլ գոտու ֆոնին: Մատուռի շինարարությունը ավարտվեց է մոտ 708 թվականին։  200 տարի անց Նորմանդիայի դուքս Ռիչարդ I-ը նրա բնակիչներին վտարեց անառակության և անաստվածության համար: Նա այստեղ տեղավորեց բարեպաշտ, համեստ բենեդիկտյան վանականներին, ովքեր իրենց կյանքը անցկացրեցին աղքատության, առաքինության և աստվածավախության մեջ:

11-ից 13-րդ դարում այստեղ ի հայտ եկան նոր տեսակի կառույցներ: Հին շենքերը վերակառուցեցին: Բացի այդ հին վանքի փոխարեն կառուցվեց նորը: Միջնադարյան ճարտարապետները կյանք ներշնչեցին իրենց ստեղծագործություններին ՝ երկայնքով հավասարաչափ բաժանելով կամարները, իսկ շենքը բաժանեցին հարկերի:

Հիմնվելով տեղագրական տվյալների վրա շինարարները այստեղ վանք կառուցեցին: Երեք հարկերից կազմված այս շինությունը իրավամբ կրում է Լե Մերվեյ ՝ հրաշք անվանումը: Գրանիտե ժայռի մեջ արված հիմնասյուների հիմքը, եռահարկ շինությունը աջակցող սյուների կամ կամարների ներդաշնակությունը, վկայում են շինարարական գիտության խորը գիտելիքների և հիանալի տաղանդի մասին:

Երեք հարկերի ստեղծումը խորհրդանշում է հասարակության միջնադարյան հիերարխիան: Առաջին հարկում ապաստան են տալիս աղքատ ուխտավորներին, երկրորդում ` աշխարհի հարուստ ու նշանավոր մարդկանց: Վերին հարկը հատկացված է վանքի սեղանատանը, քանի որ հոգևորականությունը համարվում էր բարձրագույն կաստա:

Դեպի երկինք վեր խոյացող երեք հարկ: Ի՞նչն է ավելի շատ հիացմունքի արժանի` ճարտարապետների արվեստը, շինանյութերի կազմակերպման ու ապահովման աշխատանքները, թե դրանց առաքումը բարձր տեղակայված շինհրապարակներ: Ռոմանական եկեղեցու դիմաց գտնվող հրապարակում դեռ կարելի է գտնել քարեր ՝ դրանց վրա քարտաշների կողմից փորագրված  թվերով, տառերով և նշաններով:

Մոն Սեն Միշելի պաշտպանական ամրությունները, որոնք շրջապատում են եկեղեցին, վանքն ու գյուղը, ասպետների դղյակի պես, կառուցվել են Հարյուրամյա պատերազմի ժամանակ: Անտարբեր վանքի փոփոխական պատմության նկատմամբ, վարդագույն կատվախոտը և այլ բույսեր ծաղկում են քարերի արանքներում:

Cofrance ընկերությունը առաջարկում է վարձակալությամբ ինքնաթիռներ, կազմակերպում է մասնավոր թռիչքներ դեպի աշխարհի ցանկացած վայր: Հարմարավետ պայմաններ, շահավետ առաջարկներ: Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ: