Մավրիտանիա. երկիր, որտեղ մինչ օրս գոյություն ունի ստրկություն և բազմակնություն, որտեղ կա շատ քիչ հարմարավետություն և արդիականություն: Այստեղ կան շատ հրաշալի, հնագույն և անսովոր ավանդույթներ: Երկիրը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 130-րդ տեղում է, բնակչության 30%-ը ապրում է աղքատության շեմից ցածր և Մավրիտանիա պետությունը աշխարհի ամենաքիչ այցելած երկրների տասնյակում է: Մավրիտանիայի մայրաքաղաքը Նուակշոտն է: Հենց նրա մասին էլ կխոսենք ստորև:

Չնայած այն բանին, որ մավրիտանացի կանայք մահմեդական են, նրանց թույլատրվում է զրուցել տղամարդկանց հետ, նրանք կենսուրախ են, զրուցասեր և զվարթ: Բազմակնությունը երկրում թույլատրվում է: Տղամարդը կարող է միաժամանակ ունենալ մինչև չորս կին, սակայն կա մի հետաքրքիր կետ: Երբ կինը ամուսնանում է, նա փաստաթուղթ է ստորագրում, արդյոք համաձայն է լինել միայն միակ կինը, թե մեկը մի քանիսից: Կանայք ակտիվորեն օգտվում են իրենց իրավունքից: Ուստի բազմակնությունը ավելի քիչ է հանդիպում:

Մավրիտանիայում զարմանալի ավանդույթներից մեկը աղջիկներին կերակրելն է: Քոչվորների մոտ ընդունված էր փոքրիկ աղջիկներին ուժով կերակրել։ Ենթադրվում էր, որ գեր կանայք ամենագեղեցիկն են: Գեր աղջիկը դառնում էր ընտանիքի հարստության ու բարեկեցության յուրօրինակ հաստատում: Ասում են, որ հիմա այդ ավանդույթը այլևս չկա:

Եվ դա բացատրվում է նրանով, որ հիմա ոչ մեկին պետք չէ ուժով կերակրել։ Ժամանակաից սնունդն ինքնին ճարպակալում է առաջացնում: Կոկա-Կոլան, համբուրգերները, ՄաքԴոնալդսը առաջադրանքը լիովին կատարում են: Իրականում մեծ և գեր լինելու նորաձևությունը չի անհետացել: Ենթադրվում է, որ գեղեցիկ է, երբ մարմինը մեծ է, ճարպերը կողքերից ու ձեռքերից կախ ընկած, իսկ ոտքերը անպայման պետք է հաստ լինեն:

Եվս մեկ տարօրինակ ավանդույթ. կանայք խմում են ուղտի մեզը, որը նոր է ծննդաբերել: Ոմանք խմում են մաքուր վիճակում, ոմանք էլ այն խառնում են կաթի հետ: Բայց սա միայն կանանց համար է, դա նրանց ավելի գեր է դարձնում: Ընդհանուր առմամբ, Մավրիտանիայում իրավիճակը հանգիստ է, բնակիչների կողմից այցելուների նկատմամբ ագրեսիա չկա: Միայն կարող են խնդրել չնկարահանել. այսքանով ավարտվում են տեղացիների հետ կապված բոլոր խնդիրները:

Մավրիտանիայում քաղաքային տրանսպորտ հասկացություն որպես այդպիսին գոյություն չունի: Երթուղայինների փոխարեն աշխատում են հին Մերսեդես մեքենաները: Դրանք բառացիորեն հավաքված են տարբեր մասերից ու հին են: Մեքենաները հնարավոր չէ մաքուր պահել, քանի որ շուրջը անվերջ անապատ է ու փոշի:

Զվարճանքի մասին Նուակշոտում ոչինչ չկա ասելու: Միակ բանը, որով զվարճանում են մավրիտանացիները ՝ նստում և թեյ են խմում ՝ միշտ և ամենուր: Նրանք նաև գնում են հարսանիքների. ահա այստեղ կարելի է զվարճանալ: Այստեղ ոչ միայն չկան կինոթատրոններ, նույնիսկ համակարգիչներ չկան: Մարդիկ չունեն ո՛չ տեղ, ո՛չ էլ ինչ որ բան որով կարողանան ֆիլմեր դիտել: Եթե դուք ​​որոշեք այցելել Մավրիտանիա, խորհուրդ ենք տալիս Ձեր նախընտրած հեռուստասերիալները ներբեռնել սմարթֆոնում, որպեսզի հնարավորություն ունենաք դրանք դիտել ազատ ժամանակ:

Մավրիտանիայում խոսում են ֆրանսերեն լեզվով, իսկ մավրիտանիացիներն իրենց անվանում են մսյո: Նրանք բոլորն էլ շատ բարեհամբույր են: Նուակշոտում դժվար է տարբերակել քաղաքի կենտրոնը ոչ կենտրոնից: Այստեղ բարձրահարկ շենքեր չկան: Արվարձաններում տները կառուցված են ավազաքարից:

Մավրիտանիան, որոշ կազմակերպությունների գնահատմամբ, աշխարհում միակ երկիրն է, որտեղ ստրկատերերը օրենքով չեն հետապնդվում: Այստեղ իսկապես ստրկությունը գոյություն ուներ շատ երկար ժամանակ, մինչև 21-րդ դարի սկիզբը: Ստրուկներն այստեղ սևամորթ աֆրիկացիներն էին, որոնց ստրկացրել էին բերբերները՝ Աֆրիկայի սպիտակները: