Ուղևորվենք Իտալիա՝ ամենագեղեցիկ և տպավորիչ վայրերից մեկը: Հայտնի իտալական լիճը ՝ Մաջորե:

Իտալացիները շատ հպարտ են իրենց լճերով: Սակայն, նրանք հպարտ են նաև իրենց գինիներով, երաժշտական ​​և ճարտարապետական ​​գլուխգործոցներով: Եվ շատ այլ բաներով: Իտալացիները դրա լիակատար իրավունքն ունեն: Նրանք իրենց բոլոր լճերը (բոլոր չորսը) անվանում են վեհասքանչ: Այս հիանալի քառյակը կազմում են Գարդան, Կոմոն, Իզեոն և Մաջորեն: Լճերը շատ տարբերվում են միմյանցից` իրենց բնույթով  և նույնիսկ հանգստավայրի հեղինակության աստիճանով:

Մաջորեն հիանալի քառյակի ամենախորը լիճն է: Նրա ջուրը բավականաչափ սառն է: Մաջորեն երբեմն անվանում են ուրվականների լիճ, հավանաբար, ափերի արտասովոր ուրվագծերի պատճառով: Այն, իրոք, մի տեսակ արտասովոր է, կախարդական, միստիկ, ասես ինչ-որ բան է թաքցնում:

Դա հատկապես զգացվում է անձրևային եղանակին կամ մայրամուտի ժամանակ: Լիճը, ընդ որում, շատ երկարավուն է: Այն ձգվում է երկու երկրների միջև և ավարտվում է հարակից Շվեյցարիայում: Մաջորեն իր չափսերով զիջում է Գարդա լճին, բայց, այնուամենայնիվ, դեռ հին հռոմեացիներն էին նրան ամենամեծ լիճ անվանում:

Բրիտանացիներն առաջինը հայտնաբերեցին Մաջորեյի անհավանական պեյզաժները: Նրանք տեսան ապագա նրբաճաշակ հանգստավայրի ուրվագծերը կտրատված քարքարոտ ափերում: Եվ դրանում նրանց օգնեց Նապոլեոն Բոնապարտը, ով ժամանակին հասել էր այստեղ և ճանապարհ կառուցել դեպի այս հիանալի լճի ափը: Մի նոր հարմարավետ ճանապարհի ի հայտ գալուց անմիջապես հետո միլանցի և թուրինյան ազնվականները շտապեցին այստեղ՝ Մաջորեյի ափին ամառային արձակուրդների համար իրենց բնակարանները բարեկարգելու համար:

Հանրության ամբիցիաները շատ էին։ Սկսվեց իսկական մրցակցություն: Ո՞վ կկառուցի ամենագեղեցիկ վիլլան: Ո՞վ կտնկի ամենաշքեղ այգին: Վիլլաներն ու պալատները կառուցվում էին այնպես, որպեսզի պատշգամբներից բացվեն գեղեցիկ տեսարաններ դեպի լիճ:

Այգիները տնկվում էին այնպես, կարծես ստեղծում էին նոր բնություն, որն իր արհեստածին բնապատկերներով պետք է գերազանցեր նախաստեղծ բնությանը և երբեմն իսկապես գերազանցում էր:

Օրինակ, Տարանտո վիլլայի շրջակայքում գտնվող զբոսայգու ցնցող գեղեցկությունը հայտնի է ողջ Եվրոպայում, քանի որ այն ամենամեծ և ամենագեղեցիկ պարտեզ-պուրակներից մեկն է ՝ յոթ կիլոմետր ձգվող ծաղկած ծառուղիներով:

Այս անուշաբույր գեղեցկուհուն Իտալիային է նվիրել շոտլանդացի ջենթլմեն կապիտան ՄակԷկարնը: Նա այստեղ է բերել բույսեր ամբողջ աշխարհից:

Մաջորե լիճը շատ գեղատեսիլ վայր է: Թերևս ամենագեղեցիկը Իտալիայում: