են երկնքին:Մադրիդը Եվրոպայի և աշխարհի ամենազբոսաշրջային ​​քաղաքներից մեկն է: Սա հենց Իսպանիայի սիրտն է: Մայրաքաղաքում անմիջապես զգացվում է տոնական մթնոլորտը: Մադրիդը գտնվում է ծովի մակարդակից 600 մետր բարձրության վրա, այդ իսկ պատճառով էլ ասում են, որ նրա բնակիչները երկրպագում

Մադրիդը Եվրոպայի և աշխարհի ամենազբոսաշրջային ​​քաղաքներից մեկն է: Սա հենց Իսպանիայի սիրտն է: Մայրաքաղաքում անմիջապես զգացվում է տոնական մթնոլորտը: Մադրիդը գտնվում է ծովի մակարդակից 600 մետր բարձրության վրա, այդ իսկ պատճառով էլ ասում են, որ նրա բնակիչները երկրպագում են երկնքին:

Իրականում սա այն վայրն է, որն ամեն ինչում ձգտում է բարձունքների: Այս աշխույժ քաղաքը կարծես երբեք չի քնում: Գիշերային կյանքը պակաս հագեցած չէ, քան ցերեկայինը: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։

Իսպանիայի մայրաքաղաքի մշակույթը պաշտում է ժամանակակից ոճը և, միևնույն ժամանակ, հպարտանում է վեհ ավանդույթներով: Ֆիլիպ II արքան 16-րդ դարում Իսպանիայի ոսկե դարաշրջանի ծաղկման շրջանում ընտրեց Մադրիդը որպես իր պետության մայրաքաղաք: Իրականում դա ճակատագրի ինչ որ մի զիգզագ էր: Մադրիդն ընտրվեց որպես մայրաքաղաք, քանի որ այն գտնվում էր երկրի աշխարհագրական կենտրոնում: Երբեմնի փոքր, աննկատ քաղաքը շատ շուտ ընդարձակվեց և դարձավ հսկայական, հեքիաթային հարուստ կայսրության կառավարման կենտրոնը:

Այն դեպքում, երբ  Մադրիդը Իսպանիայի կենտրոնն է հանդիսանում, իր հերթին Մադրիդի կենտրոնը Պուերտա դել Սոլն է կամ Արևի դարպասները:

Հարյուրամյակներ շարունակ այս հրապարակը հանդիսանում է նաև քաղաքի հոգևոր կենտրոնը: Այն քաղաքի ամենամարդաշատ հրապարակներից մեկն է և տեղի բնակիչների հանդիպումների սիրված վայր:

Հին Մադրիդը ձգվում է Պուերտա դել Սոլից բոլոր ուղղություններով ՝ հյուրերին հրավիրելով զբոսնելու վեհաշուք հրապարակներով,  շողշողացող շատրվանների կողքով ՝ հիշեցնելով երկրի գունագեղ պատմության առանձին էջերի մասին:

Մադրիդի թագավորական պալատում կան 2000 վեհաշուք սենյակներ:

Սա Իսպանիայի թագավորի պաշտոնական նստավայրն է: Իրականում, թագավորն այստեղ չի ապրում, այլ միայն արարողություններ է անցկացնում: Դեռ 9-րդ դարում մուսուլմանները, մավրերը ամրոց էին կառուցել այս վայրում ՝ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար: Ավելի ուշ այստեղ կաթոլիկական թագավորները կառուցեցին իրենց սեփական նստավայրը: Շնորհիվ Եվրոպայի բարձր դասի ներկայացուցչների հետ մի շարք ամուսնությունների, Իսպանիայի թագավորական ընտանիքն ի վերջո միացավ Հաբսբուրգների հզոր ընտանիքի հետ և ազդեցություն ձեռք բերեց ամբողջ Եվրոպայում:

Մադրիդն ու գիշերային կյանքը անքակտելիորեն կապված են միմյանց հետ: Ընկերների հետ շփման ամենգիշերյա ավանդույթը տեղի է ունենում զարմանալի թափով: Ամեն երեկո հազարավոր ռեստորաններ, բարեր և հրապարակներ կենդանանում են, երբ մարդիկ հավաքվում են ընթրելու կամ ինչ-որ բան խմելու համար: Այստեղ երեկոյան ժամը տասից շուտ հազվադեպ են ընթրում, իսկ կեսգիշերից հետո բոլորը սովորաբար գնում են գիշերային ակումբներ: Զբոսաշրջիկները երբեմն զարմանում են. «Միգուցե այստեղ կա ինչ-որ չգրված օրենք, համաձայն որի տեղի բնակիչները երեկոյան պարտավոր են դուրս գալ տնից»:

Մադրիդում անպայման պետք է տեսնել ֆլամենկոն:

Դա հարավային Իսպանիայի գնչուների ավանդական երգերն ու պարերն են՝  երաժշտության մեջ երկրի ամենամեծ ներդրումներից մեկը: Ֆլամենկոյի ոճը զարգացել է տարիների ընթացքում ՝ իր մեջ ներքաշելով մավրիտանական ​​որոշ տարրեր: 19-րդ դարում այն ​​անհավանական մեծ պահանջարկ սկսեց վայելել սրճարանների և ռեստորանների այցելուների շրջանում:

Մադրիդում առաջարկվում է կացարանների լայն ընտրանի ՝ բյուջետային հյուրանոցներից և պանսիոնատներից սկսած մինչև ամենաշքեղ հյուրանոցներ:

Եթե ​​որոշեք այցելել Իսպանիան և Մադրիդը, Cofrance ընկերությունը կկազմակերպի Ձեզ համար հարմարավետ մասնավոր թռիչք աշխարհի ցանկացած կետից: