Միշլենյան աստղի արժանացած ռեստորան այցելելը յուրաքանչյուր գուրմանի երազանքն է։ Ոչ պրոֆեսիոնալներին այս ռեստորանները այդքան էլ հետաքրքիր չեն։ Ֆրանսիան վաղուց հայտնի է Միշլենյան աստղի արժանացած ռեստորանների իր ռեկորդային քանակով։ Եվ յուրաքանչյուր հաստատությունը տարբերվում է մյուսից՝ անկախ այն բանից, որ ճաշատեսակները յուրաքանչյուրի մոտ կարող են նման լինել։

Պատվիրել սեղան միշլենյան ռեստորանում այնքան էլ հեշտ չէ, երբեմն դա պետք է անել այցից մեկ տարի առաջ։ Բայց, հավատացեք, այն արժե դրան։ Վառ տպավորությունները կմնան երկար տարիներ։ Ֆրանսիայում ռեստորանները դասակարգելու ավանդույթը ծագել է 1900 թվականին։ Նրա հիմնադիրը Անդրե Միշլենն է։ Հիմնական գաղափարը՝ բարեկեցիկ մարդիկ, ովքեր ցանկանում են գաստրոնոմիկ յուրահատկություններ, պետք է իմանան, թե որ հաստատությունը գնան։

Ինչպես սկսվեց այս ամենը

Միշլենի կարմիր ուղեցույցը (Ֆր. Michelin, Le Guide Rouge) թողարկվում է 1900 թվականից, և մինչ օրս հանդիսանում է ամենաազդեցիկ և հայտնի ռեստորանային վարկանիշը, որը հենց բաշխում է Միշլենյան աստղերը՝ կախված ռեստորանների որակից և պրոֆեսիոնալիզմից։

Ղեկավարության նախնական գաղափարը հասարակ ցանկությունն էր՝ ուղղորդել ֆրանսիացի վարորդներին ավտոսերվիսների և ռեստորանների գտնվելու հարցում։ Ժամանակակից վարկանիշային համակարգը ներդրվել է փուլ առ փուլ։ Սկզբում 1926թ.-ում կար մեկ աստղ, իսկ 1933 թ.– ում հայտնվեցին երկրորդը և երրորդը: Վարկանիշը թարմացվում է ամեն տարի: 100 տարվա ընթացքում Միշլենի երեք աստղերին արժանացել են Եվրոպայի 20 ռեստորանները, և նրանցից յուրաքանչյուրը, անկասկած, արժանի էր դրան։

Ինչ են նշանակում միշլենյան աստղերը, և ինչի համար են դրանք շնորհվում

Ինչպես արդեն նշվեց վերևում, ընդհանուր առմամբ կա երեք միշլենյան աստղ՝

  • Մեկ աստղ շնորհվում է ռեստորաններին, որոնք իսկապես արժանի են ուշադրության։ Եվ դա ոչ միայն համեղ սնունդ է, այլ դա սնունդ է, որը զարմացնում է գուրմաններին։
  • Երկու աստղ ստանում են այն ռեստորանները, որոնք Ձեր ճանապարհորդության ընթացքում նշում եք, որպեսզի բաց չթողնեք այս հաստատությունը։ Դուք նրա համար կհետաձգեք Ձեր ուղևորությունը, և անպայման կանգ կառնեք այստեղ ճաշի կամ ընթրիքի համար։
  • Երեք աստղ շնորհում են այն ռեստորանին, որը հանդիսանում է Ձեր ուղևորության նպատակը։ Խոհանոցն այստեղ անմոռանալի է, բայց պետք է պատրաստ լինեք, որ ընթրիքի հաշիվը կլինի ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր եվրո:

Խորհուրդ այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են ընթրել 3 աստղանի ռեստորանում՝ նախապես ամրագրեք սեղանը՝ մեկ, երկու ամիս շուտ: Երբեմն հարկավոր է լինում սպասել մեկ տարի, բացառիկ դեպքերում՝ մի քանի տարի։ Բայց հավատացեք, բոլոր սպասելիքներն արդարացվում են, որքան էլ դրանք երկարատև լինեն։

 

Լազուրային ափի որ ռեստորաններն ունեն միշլենյան աստղեր

Ոչ մի նշանակություն չունի՝ եկել եք Կաննի փառատոնին, թե որոշել եք օրը անցկացնել Մոնակոյի նավահանգստում՝ Գրան Պրիին մասնակցելու համար։ Ճանապարհորդության գլխավոր իրադարձությունը կդառնա միշլենյան ռեստորաններից մեկի այցելությունը։

Լազուրային ափը հայտնի է իր մտածելակերպով “տեսնել և լինել իրազեկված”։ Դուք ունեք ընտրության մոտ 30 վայր նշված միշլենյան աստղերով։ Ամենաթեժ իրադարձությունների սեզոնին կարելի է սեղան պատվիրել նրանցից մեկում։ Ամենահեղինակավոր ռեստորանները Կաննում են։ Բայց Մոնակոյի ավելի մեկուսի վայրերում կարող եք ժամանակ անցկացնել և ստանալ ոչ պակաս վառ գաստրոնոմիկ հաճույք։

Ահա մի քանի վայր Լազուրային ափին, որտեղ կարող եք համեղ ճաշել:

 

Միշլենյան երեք աստղի արժանացած ռեստորանԼյուդովիկոս XV

Անհավանական մենյուն ստեղծել են շեֆ-խոհարարներ Դոմինիկ Լորին և Ալեն Դյուկասը։ 600 000 շիշ գինիներից կազմված լեգենդար ցանկը և խոհարարական ոճը, կենտրոնացած թարմ սոուսների և բույրերի շուրջ, որոնք արթնացնում են զգացմունքները, տարեցտարի գրավում են նոր այցելուների։

Միշլենյան երկու աստղի արժանացած ռեստորաններ

Վիլա Արշանժ: 18-րդ դարի ոչ մեծ գավառական շինություն Արշանժի Առանձնատունը կահավորվել է Բրունո Օգերի կողմից, ով լքել Է Կաննի պալատական հյուրանոցի խոհանոցը և հեռացել է Կրուազետի աղմուկից և վազվզուքից: Արդեն իսկ ռեստորանի ձևավորումն արտացոլում է շեֆ-խոհարարի զգացմունքայնությունը, որը ցուցադրում է ֆրանսիական դասական խոհանոցը։ Ճշգրիտ կատարումը, հմուտ աշխատակազմը և բարձր պրոֆեսիոնալիզմը, դարձնում են ուտեստների ներկայացումը  առավել նրբաճաշակ։

La Palme d’Or։ Ռեստորանին շնորհված է միշլենյան երկու աստղ։ Այն գտնվում է Կաննում և ամբողջ աշխարհում հայտնի Կրուազետ բուլվարում։ Հաստատությունը առաջարկում է այցելուին ոչ միայն էլեգանտ միջավայր, այլև հսկայական տանիք ծովի ցնցող տեսարանով։ Շեֆ-խոհարար Քրիստիան Սինիկրոպը համարձակ ու հնարամիտ գուրմաններին առաջարկում է նրբաճաշակ խոհանոց։ Ուտեստները իրենց մեջ ներառում են քաղցր հորթի միս, դուբլինյան ծովախեցգետին և միջերկրածովյան կարմիր թունա։

Le Chantecler ռեստորանը գտնվում է լեգենդար Le Negresco հյուրանոցի առաջին հարկում։ Այստեղ առաջարկվում են Նիցցայի ամենահամարձակ խոհարարական նրբությունները, իսկ միջավայրը շրջապատված է դասական ֆրանսիական շքեղությամբ։

Mirazur. Այս ռեստորանի սրահից դեպի ծով անհավանական հեքիաթային տեսարան է բացվում։ Մենտոնը գտնվում է հարևանությամբ, և այն նաև երևում է հաստատության պատուհաններից, որը կառուցվել է լեռան լանջին։ Համեստ դեկորը զարդարված է դիզայներ Ստեֆանի Մարինի մի քանի աշխատանքներով։ Այստեղ իդեալական միջավայր է կարևոր իրադարձությունները նշելու համար։ Առանձնացված սեղանները կանգնած են բուխարու և փռի միջև։ Ներքևի հարկում բարն է ապակե պատով, որը շեֆ-խոհարարին թույլ է տալիս իր աշխատավայրից տեսնել ծովը և նաև թույլ է տալիս հյուրերին հայածքը թեքել ծովից դեպի խոհանոց:

 

Մի քանի ռեստորաններ միշլենյան մեկ աստղով՝

  • Լե Պեշեր և Լե Ֆյուգե դա Սան Էսպրի (Անտիբ),
  • Լե Պարկ 45 (Կանն),
  • Իյոշի և Վիստամար (Մոնակո)

Այցելեք միշլենյան ռեստորաններից մեկը, եթե գնահատում եք համեղ խոհանոցը: Եվ առավել ևս այցելեք, եթե Ձեզ այդպիսին չեք համարում։ Հավատացեք կփոխեք Ձեր կարծիքը  շեֆ-խոհարարների խոհարարական սխրանքների մասին։