Ամռանը հիանալի է ճանապարհորդությունը դեպի տաք և ծովափնյա երկրներ: Ձմռանը, սակայն, գրավում է ձնառատ հեքիաթը, կամ ավելի լավ է ուղևորությունը դեպի Ձմեռ պապի նստավայր: Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը մանկուց երազել է այցելել նրան:

Այսպիսով, ուղևորվում ենք Լապլանդիա: «Բևեռային շրջան» նշանը գտնվում է հենց այս վայրում: Այստեղ աներևակայելի գեղեցիկ է, բայց այս վայրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կա մի հեքիաթ, որի մասին երազում է յուրաքանչյուր երեխա և նույնիսկ մեծահասակ. դա Ձմեռ պապի նստավայր այցելությունն է:

Գյուղի տարածքում կան շուրջ 75 փոքր տնակ, որոնք միատեսակ են դրսից և ներսից: Նրանք գեղեցիկ են և հարմարավետ: Ձմեռ Պապն ունի իր աշխատանքային գրաֆիկը, այնպես որ նրան պարզապես փողոցներում չես կարող հանդիպել: Տոնական օրերին մեկ սենյականոց փոքրիկ տնակ երկուսի համար կարելի է վարձակալել օրական 400 եվրոյով, երեխայի դեպքում պետք է վճարել ևս 55 եվրո:

Ձմեռային նստավայրը Ռովանիեմիում համարվում է Ձմեռ Պապու գլխավոր նստավայրը: Ըստ լեգենդի, Ձմեռ պապը ծնունդով Լապլանդիայից է: Ռովանիեմի բնակիչները առաջինն էին, որ հիմնեցին այստեղ Ձմեռ պապի տունը: Ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այս վայրը, այդ իսկ պատճառով էլ Ձմեռ պապին հանդիպելու համար հերթերը հսկայական են:

Պարզվեց, որ ֆինները ոչ միայն նախաձեռնող են, այլև բավականին խորամանկ: Ձմեռ պապու հետ լուսանկարվելը արժե առնվազն 35 եվրո: Կան նաև ավելի թանկ առաջարկներ: Ամեն ինչ մոնետիզացվում է, ինչը զարմանալի չէ: Լապլանդիայում հանգստի պահանջարկը միշտ էլ մեծ է: Բայց ծախսերն արժեն դրան. Իրականություն է դառնում յուրաքանչյուր երեխայի և շատ մեծահասակների երազանքը:

Ձմեռ պապի նստավայրի տարածքում կա նաև զբոսայգի, սահադաշտ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ և նույնիսկ Ձմեռ պապի փոստային բաժանմունք:

Օգտվելով փոստային բաժանմունքի ծառայություններից՝ կարող եք նվեր – բացիկ ուղարկել Ձեր ընտանիքին և ընկերներին: Կարող եք նաև սահել եղջերուներով կամ հասկիներով լծված սահնակով – Ձեր տրամադրությունը կհասնի գագաթնակետին:

Եվ սա դեռ ամենը չէ: Եթե ​​Ձեր բախտը բերի եղանակի հարցում, և այն լինի պարզ, ապա կարող եք հիանալ հյուսիսափայլի երեկոներով: Այդ դեպքում ճանապարհորդությունն անպայման կհիշվի Ձեր ողջ կյանքի ընթացքում:

Ձմեռ պապի գյուղ կարող եք հասնել ավտոբուսով, որն արժե 5 եվրո: Այստեղ կարելի է տեսնել նաև ճոճանակի տեսք ունեցող հսկայական մեխանիզմ: Ասում են, որ այն դանդաղեցնում է ժամանակը և այդ իսկ պատճառով էլ Ձմեռ պապին հաջողվում է Ամանորի գիշերը նվերներ բաժանել աշխարհի բոլոր երեխաներին:

Եթե ​​որոշել եք հարմարավետ թռիչք կատարել դեպի հեքիաթային Լապլանդիա, ապա դիմեք Cofrance ընկերությանը։ Մենք պատրաստ ենք առաջարկել լավագույն պայմանները և անել հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեր ուղևորությունը լինի վառ ու անկրկնելի: Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին ձմեռային անմոռանալի հեքիաթ: